Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄ

Տնտեսություն

Երևանում հոկտեմբերի 1-ին կբացվի Իրանի՝ արտերկրում առաջին և ամենամեծ մշտական ​​առևտրի կենտրոնը՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ։ Այն դարպաս կդառնա դեպի Եվրասիական տնտեսական միություն՝ ԵԱՏՄ, գրում է IranNews-ը։

Կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 18000 քմ մակերեսով։

Կենտրոնի՝ 10000 քառակուսի մետր մակերեսով տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցասրահային տաղավարներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով: Այն համալրված է նաև կոնֆերանսների սենյակով բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք՝ միջոցառումների, կոնֆերանսների և փառատոնների անցկացման համար:

Բացման արարողությանը կմասնակցեն Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարներն ու գործադիր տնօրենները։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ