Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Մեղադրանքն ապօրինի է. Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել

Թեմա
«Սեւ հովազ» կազմակերպության նախագահ, 44 օրյա պատերազմի մասնակից ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ՝ Արցախի հերոս, 44 օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբոր փաստաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Ինչպես արդեն գիտեք, Սերոբ Գասպարյանը իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով ենթարկվում է քրեական հետապնդման, ընտրված է խափանման միջոց կալանավորումը։
 
Փաստաբանական թիմը հայտարարում է, որ մեղադրանքն ապօրինի է, չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից, իսկ խափանման միջոց կալանավորման համար առկա չեն պատշաճ ռիսկեր։ Քրեական հետապնդումը համարում ենք ոչ իրավաչափ։ Միաժամանակ չենք շտապում մեղադրանքի մեջ տեսնել քաղաքական կոմպոնենտ։ Մեր ընկալմամբ իրավապահ մարմինների առանձին պաշտոնյաներ ցանկացել են ընդգծել իրենց ծառայողական նվիրվածությունը եւ քաղաքական իշխանության համար «բացահայտել են» իշխանության յուրացման հանցանքի նախապատրաստություն։ Գործի քննությանը չխոչընդոտելու նկատառմամբ սա առայժմ մեր միակ հայտարարաությունն է։
 
Փաստաբաններ՝
էրիկ Ալեքսանյան,
Գուրգեն Գրիգորյան,
Ալեքսանդր Կոչուբաեւ»: 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ