Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Մենք դեռ չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել Արցախում. Գրիգոր Բալասանյան

Վերլուծություն

Արցախյան իրադարձությունների մասին մեկ տարի անց, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի, ինչպես նաեւ այլ արդիական հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անցել է մեկ տարի, երբ տեղի ունեցավ բնակչության զանգվածային գաղթ։ Արդյո՞ք դրան կար այլընտրանք, եւ ինչպե՞ս կգնահատեք հայկական եւ ռուսական կողմերի գործողությունները:

Մեկ տարի առաջ սարսափելի իրադարձություններ տեղի ունեցան հայ ժողովրդի պատմության մեջ, քանի որ գրեթե 300-400 տարվա մեջ առաջին անգամ Արցախը մնաց առանց իր բնիկ բնակչության։ Ինչ կատարվեց այն ժամանակ, հիմա մենք մանրամասն չենք իմանա, բայց հետագայում պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի: Բայց կարծում եմ, որ կար հնարավորություն` կանխելու այս իրավիճակը։ Ես այն ժամանակ կարծում էի, որ Արցախի ղեկավարությունն ավելի ակտիվ դիվանագիտություն եւ գործողություններ կձեռնարկի։ Հայաստանի ղեկավարությունն ասել էր, որ իրենք չեն միջամտելու Արցախի իրավիճակին:

Բայց նստել ու նայել, թե ինչպես է այդ ամենը փլուզվում, իմ կարծիքով, սխալ էր։ Ես դեռ այն ժամանակ էի ասում, երբ Դոնբասում հանրաքվե էր անցկացվում, որ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱՄՆ գնալու եւ իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չունեցող կոնգրեսականների հետ հանդիպելու փոխարեն, լավ կլիներ գնար Զապորոժիե, Խերսոն եւ այնտեղ հայտարարեր, որ Արցախում ուշադիր հետեւում են իրավիճակին ու աջակցում են Ռուսաստանի նոր շրջաններին` այն առումով, որ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք եւ ինքն է որոշում, թե որ պետությունում ապրի։

Բացի այդ, այս սարսափելի իրադարձությունների նախօրեին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում հավաքվել էր ԼՂՀ ռուսալեզու համայնքը։

Եվ այնտեղ սկսվեցին քննարկումներ` արդյո՞ք արցախցիները ՌԴ Դաշնային օրենքի համաձայն կարող են համապատասխանել հայրենակիցների կարգավիճակին՝ դիմում ներկայացնելու համար, եւ, ինչպես Հարավային Օսիայում, հույս ունենալ, որ Ռուսաստանը կարող է այլ կերպ նայել իրավիճակին, իսկ խաղաղապահները` ստանալ բնակչության պաշտպանության նոր գործառույթներ եւ հնարավորություններ։ Բայց դա, ցավոք, չեղավ։

Բազմաթիվ սխալներ եղան նաեւ ռուսական կողմից։ Երբ Լաչինի միջանցքը փակվեց, բիրտ ուժ կիրառելու եւ միջանցքը բացելու փոխարեն սկսվեցին բանակցություններ եւ ադրբեջանցիների վրա ազդելու փորձեր։ Բայց սա միայն Ադրբեջանի որոշումը չէր։ Այստեղ կային համաշխարհային ուժեր, որոնք շահագրգռված էին, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս։ Իրադարձությունները շատ էին։ Բայց այն, ինչ եղավ, չպետք է կատարվեր։ Սա մեծ ողբերգություն է: Արդեն մեկ տարի է անցել, սակայն մենք դեռ չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ինչպե՞ս Արցախի ղեկավարությունը կալանավորվեց եւ գերվեց ադրբեջանցիների կողմից: Ի՞նչը հանգեցրեց նրան, որ ռուս խաղաղապահներն ավելի ակտիվ չէին: Ինչո՞ւ Արցախում սկսվեցին բողոքի ցույցեր ընդդեմ ռուս խաղաղապահների, եւ ովքե՞ր են կազմակերպել դրանք։ Մենք դեռ չենք կարող գտնել այս հարցերի պատասխանները։ Քանի դեռ պատասխանը չենք գտել, չենք կարող մանրամասնորեն վերակառուցել Արցախում ստեղծված իրավիճակը։

Արցախցի փախստականների պատմական հայրենիք վերադառնալու իրական հեռանկար կա՞:

Կարծում եմ, որ դա հնարավոր է: Բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նույն ինտեգրացիոն գործընթացի մաս կազմեն, ինչպես դա եղավ 1921-1922 թվականներին։ Կարծում եմ` միայն այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն կունենան վերադառնալու իրենց տները, եւ որ ամենակարեւորն է՝ կապահովվի մարդկանց ֆիզիկական անվտանգությունը։ Առանց անվտանգության երաշխիքի, որեւէ վերադարձի մասին խոսք լինել չի կարող։ Բայց եթե Հայաստանն ու Ադրբեջանը մաս կազմեն մեկ կազմակերպության, մեկ ինտեգրացիոն գործընթացի, ապա հնարավորություն կստեղծվի, որ այդ հարցը հայտարարվի այդ կազմակերպության ներքին խնդիրը, եւ դրա շրջանակներում կիրագործվի Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը։

Կարո՞ղ ենք բանակցային գործընթացում Հայաստանի համար դրական առաջընթաց ակնկալել ՝ կապված COP29 միջազգային գագաթնաժողովի հետ, որը տեղի կունենա Բաքվում։

Նախ՝ չեմ կարծում, որ Հայաստանը կշահի, եթե մասնակցի այս գագաթնաժողովին։ Ադրբեջանական կողմից սա կներկայացվի որպես ձեռքբերում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այլեւս խնդիրներ չկան, եւ Հայաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ նույնիսկ բնապահպանական հարցերում, իսկ միջազգային հանրությունն այլեւս անհանգստանալու պատճառ չունի։

Բացի այդ, չեմ կարծում, որ այս գագաթնաժողովը կարող է ինչ-որ կերպ ազդել բանակցային գործընթացի վրա։ Դրա վրա կարող է ազդել միայն գերտերությունների դիրքորոշումը, որոնք ունեն իրենց շահերը մեր տարածաշրջանում։

Ինչպես արդեն ասացի, Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիրը կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ այն հետաքրքիր լինի Իրանի եւ Ռուսաստանի համար, եւ այդ պետությունների կողմից ընկալվի որպես դրական քայլ։ Եթե ​​դա չհամապատասխանի այս երկու պետությունների շահերին, կարծում եմ, մենք պայմանագիր չենք տեսնի։

Բանակցային գործընթացում հիմնաքարային խնդիրներից մեկը մնում է Հայաստանի հարավում հաղորդակցությունների բացումը։ Այս առումով Իրանի եւ Ռուսաստանի հարաբերություններում որոշակի սրացում կա։ Ինչի՞ հետ է սա կապված։

Օրերս չհայտարարված այցով Իրան այցելեց Սերգեյ Շոյգուն, եւ հայտարարվեց, որ կողմերը տարաձայնություններ չունեն տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Այսինքն՝ այն ամենը, ինչ նախապես քննարկվել է, մնում է ուժի մեջ։ Չէի ասի, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ կան։ Որեւէ պայմանագրում երբեք չի գրվել, որ լինելու է Զանգեզուրի միջանցք, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետում։ Ուստի` Ռուսաստանը հերթական անգամ հայտարարեց, որ բոլոր պայմանագրերը մնում են ուժի մեջ։ Ինձ տեղեկություններ են հասել, որ Զանգեզուրի միջանցքի հարցը կարելի է փակված համարել։ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ հաղորդակցվելու է Իրանի միջոցով։

Հայաստանի հարավում ճանապարհների բացման հետ կապված հայկական կողմից առաջարկներ եղան վերահսկողությունը հանձնել մասնավոր կազմակերպությանը։ Ինչի՞ մասին է խոսքը։

Մասնավոր կազմակերպություններն ապրիորի չեն կարող վերահսկել պետական ​​սահմաններն ու ճանապարհները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով։ Հիմնվում եմ խորհրդարանում ՀՀ վարչապետի արված վերջին հայտարարության վրա, երբ նա հասկացրեց, որ Հայաստանը սկզբունքորեն համաձայն է նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի կատարմանը։ Ես համաձայն եմ որոշ փորձագետների հետ, ովքեր ասում են, որ մասնավոր կազմակերպությունների թեման միտումնավոր է ներդրվում, որպեսզի արտաքին խաղացողները հասկանան, որ Հայաստանում դեռ չեն որոշել, թե որ ճանապարհով գնալ, եւ այստեղ առկա է հանրային դիսկուրս:

Պետք է հասկանանք, թե ինչ մասնավոր ռազմական ընկերությունների մասին է խոսքը։ Եթե ​​ռուս սահմանապահներ չլինեն, ապա կլինեն ամերիկացիներ, ֆրանսիացիներ կամ բրիտանացիներ։ Ուրիշներ պարզապես չկան։ Այս առումով Իրանը դեմ կլինի։ Հետեւաբար, եթե ասենք, որ հաղորդակցությունները բաց են լինելու, իսկ Իրանն ու Ռուսաստանը ասում են, որ հակասություններ չկան, դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կիրագործվի։

 Զրույցը վարեց ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top