«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի և տաքսու վարորդի մասնակցությամբ տեսանյութը կայծակնային տարածում է ստանում համացանցում։ Տեսանյութում 17-ամյա ֆուտբոլիստը նստում տաքսի, իսկ վարորդը տեսախցիկի առջև խնդրում է նրան դիմել իր զարմուհուն, որը խաղացողի մեծ երկրպագուն է:
Յամալը համաձայնել է և իր բարեմաղթանքները փոխանցել երկրպագուհուն։ Տեսանյութի երկրորդ մասում երևում է աղջկա բուռն արձագանքը, որտեղ Յամալը անձամբ դիմում է նրան։