Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Ավինյանը «զորացրվո՞ւմ է»

Վերլուծություն

Երեւանի քաղաքագլուխ Տիգրան Ավինյանի ավելորդ ինքնավստահությունը սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին արդեն ոչ թե շշուկներ են պտտվում իշխանական կուլիսներում, այլ աղաղակում են ՔՊամերձ շրջանակներում՝ պնդելով, թե «Ավինյան Տիկոյի օրերը հաշված են»:

Իսկ ինչո՞ւ ընտրելու իրավունք ունեցող երեւանցիների ընդամենը 28,43 տոկոս ընտրություններին մասնակցածների միայն 32.57 տոկոսի քվեին արժանացած Ավինյանը դարձավ հանկարծ վտանգավոր Փաշինյան Նիկոլի համար: Չէ որ հաշվի առնելով վարչական ռեսուրսն ու 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի անձնական ներդրումը՝ Ավինյանն, ուղղակի, խայտառակ ցուցանիշ ունի եւ, ըստ էության, նա այդպես էլ չվայելեց երեւանցիների մեծամասնության համակրանքն ու վստահությունը: Էլ ուր մնաց` դառնա մրցակից իր շեֆին:

Խնդիրն այն է, որ այլեւս Ավինյանն այն ցածր տոկոսանոցը չէ: Նրան հաջողվել է նախ ավագանիներ իրենով անել այլ խմբակցությունից՝ ամրապնդելով իր դիրքերը, մյուս կողմից էլ լեզու է գտել քաղաքի մի շարք օլիգարխների, թաղային լավ տղերքի հետ: Իսկ սա նշանակում է, որ մայրաքաղաքում, ըստ անհրաժեշտության, իրավիճակ փոխելն Ավինյանի ձեռքում է, ինչը բնավ Փաշինյանի սրտով չէ:

Ի՞նչ է ստացվում, Փաշինյանին հաջողվեց եղբոր կնոջ վրա քրգործ հարուցելով՝ չեզոքացնել իրենից ավելի արեւմտամետ դիրքավորված Ալեն Սիմոնյանին, բացի այդ, վերջինիս դեռ կարողանում են զսպել Նիկոլին հավատարիմ ՔՊ-ական պատգամավորները՝ աներձագ Հրաչի գլխավորությամբ: Մյուսը, ով թիմում կարող էր դառնալ մրցակից Փաշինյանին, ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է, սակայն վերջինիս թափը հերիքում է միայն Մեծ Բրիտանիայի հետախուզության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի մոտ անարդյունք անկեղծանալով: Ակնհայտ է, որ նա` իր արցախյան ծագմամբ, այսօրվա իրադրությունում շատ առաջ չի կարող գնալ: Փաստացի մնում է իշխանական մոլի արեւմտամետներից Տիգրան Ավինյանը, որի դեմ անհրաժեշտ քանակի կոմպրոմատ չգտնվեց` անգամ ընկեր թաղապետերից մեկին կալանավորելով: Ավինյանը շատ հանգիստ հրաժարվեց իր մտերիմ թաղապետից, քան թե կլքեր քաղաքապետի աթոռը:

ՈՎ ԿԴԱՌՆԱ ՆԻԿՈԼԻ ԹԻՎ ՄԵԿ ՄՐՑԱԿԻՑԸ

Եվ ահա Նիկոլը խնդիր ունի՝ ցույց տալ յուր թիմին, որ ինքը եւ միայն ինքն է «ցարի բոգը»: Ավելին՝ ինչո՞ւ միայն թիմին, նաեւ արեւմտյան ու ամերիկյան դեսպանատներին, որոնք եթե ժամանակին Ալեն Սիմոնյանի վրա էին «ստավկա» դնում՝ հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում, ապա հիմա հայացքն ուղղել են դեպի Երեւանի քաղաքապետարան: Սա է պատճառը, որ նրանց լուռ ու անհաղորդ հայացքների ներքո՝ Ավինյանին հաջողվեց Երեւանի ավագանուց հեռացնել երեք ընդդիմադիր ավագանու, որից երկուսը արմատական ընդդիմադիր էին:

Այսպիսով՝ վայելելով արեւմտասորոսական որոշ շրջանակների աջակցությունը՝ Ավինյանը եթե առաջ պատրաստ էր զիջել դիրքերը, ապա այժմ պատրաստվում է գլխավոր ռինգին: Նա Հայկ Մարությանի պես հեշտ հանձնվողներից չէ եւ արդեն իսկ ատամ է ցույց տալիս՝ հիշեցնելով, որ միայն ինքը կարողացավ ՔՊ-ի երեսը փրկել ընտրություններին, երբ քարոզարշավին զուգահեռ արյունաքամ էր լինում ու կործանվում էր Արցախը: Այո՛, Ավինյանը բոլորովին չի կաշկանդվի երեսով տալ իրողությունը, երբ պահը հասունանա, եւ ինչպես ասում են ռուսները՝ «мало не покажется»:

Այս ամենն ուշագրավ է նաեւ այն կոնտեքստում, որ փաստացի Նիկոլ Փաշինյանի վախերը շարունակում են մնալ սեփական թիմից եւ ոչ թե տիտղոսային ընդդիմությունից, մեկնարկող փողոցային պայքարից:

ՀԻՄԱ ԷԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՍՊԱՍՈՒՄՈՎ

Ուշագրավ է այն, որ Մարզահամերգային համալիրում կայացած «Սրբազան շարժման» հավաքից հետո ընդդիմադիր դաշտն էլ, կարծես, զգուշավոր զուսպ ու լուռ է: Առկա դժգոհությունների մասին չեն խոսում, ոչ էլ ավելորդ ոգեւորվում են. մարդկանց տառապանքը փորձ ունի:

Անդրադառնալով ընդդիմության նախորդ պայքարների դառը փորձին՝ վերջերս Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հիշեցրել է, որ լրացավ «Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառասունքի: Հիշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի օրերին, Երեւանում սկիզբ առավ բողոքի լայնամասշտաբ ինքնաբուխ հավաքներ եւ ստեղծվեց «Ազգային կոմիտե»: Այդ կոմիտեի անդամ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր, որ «Ազգային կոմիտե»-ն պատասխանատվություն կկրի ամենի համար, կառաջնորդի ժողովրդին եւ պայքարը կհասցնի իր հաղթական ավարտին: Ի՞նչ եղավ հետո, բոլորս էլ լավ հիշում ենք:

«Ազգային կոմիտե»-ի կազմում ընդգրկվել էին հինգ հոգի՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ հայտարարվել էր որպես վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

«Անհասկանալի կերպով ստեղծված այս մարմինն անհետացավ ոչ պակաս անհասկանալիորեն՝ մոռանալով իրենց ստանձնած «ամենի համար քաղաքական պատասխանատվության եւ պայքարը հաղթական ավարտին հասցնելու» հանձնառության մասին։ Ավելին` այդ ինքնակոչ մարմնում ընդգրկված երկու գործիչ, լինելով նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ, մինչեւ օրս անգամ նախաձեռնություն չեն ցուցաբերել՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու համար», - արձանագրում է Ղազարյանը։

Եվ ինչքան էլ ընդդիմադիր դաշտում փշոտ է ընդունվում նախկին ձախողումների վերաբերյալ քննադատությունը, բայց փաստն այն է, որ սա է նաեւ պատճառը, որ Բագրատ սրբազանի հայտարարած հոկտեմբերի 2-ի հանրահավաքի վերաբերյալ շատերը չեն շտապում մեծ սպասումներ գեներացնել: Օրինակ` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն ասում է. «Սրբազանի հանրահավաքին մթնելու է, մարդիկ գնան տուն»: Իսկ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այլ մոտեցում ունի. «Ընդդիմությանը քննադատելուց հեշտ բան մեկ էլ նստել ու լուրեր նայելն է կամ որեւէ սեղանի շուրջ կենացներ ասելը, բայց ընդդիմություն լինելն էլ հեշտ բան չէ,երեւի թե ավելի բարդ է, քան իշխանություն լինելը: Ասում են՝ «դե ինչքան սենց, էլի տուն գնանք ու ի՞նչ»՝ առանց հասկանալու, որ եթե չկա քայլերի հստակ ծրագիր (ինչն ամենեւին դեռ չի նշանակում,որ հաղթելու ես),չկա հանգամանքների ճիշտ դասավորվածություն,ժողովրդական իրական աջակցություն, ուզում ես մնա փողոցում,ուզում ես գնա, բան չի փոխվելու»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top