Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Վերամիավորվածից դեպի տրանսգենդերային անկախություն

Վերլուծություն

Ինչպես եւ ենթադրվում էր, Հայաստանի անկախության տոնը մնաց լուսանցքում: Անկախության մասին հուզիչ ելույթներ ունեցողներն ու կուրծք ծեծողները բավարարվեցին հերթապահ հայտարարություններով, իսկ ժողովուրդը ո՛չ տոնելու սիրտ ունի, ո՛չ հավես: Արդեն վաղուց չգրված օրենք է դարձել` տոն լինի, թե հիշատակի օր, գնալ Եռաբլուր ու երանի տալ նրանց, ովքեր զոհվեցին հաղթած…

Ի վերջո, մեր դառն իրականության մեջ ինչպե՞ս պետք է վերաբերվենք անկախության տոնին, ըստ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի, կարեւոր հարց է:

«Մենք ունեինք վերամիավորված անկախություն: Մեծ զրկանքների շնորհիվ գնացինք այդ վերամիավորման ճանապարհով: Դիմացանք ցուրտումութ տարիներին, երբ էլեկտրաէներգիա ու գազ չկար, Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ: Երկիրը մաքառում էր, որ այդ վերամիավորված անկախությունը ձեռք բերենք: Կարելի է ասել, գերբնական ջանքերի շնորհիվ դա հաջողվեց: Եվ երբ, կարծես թե, ամեն ինչ հաջողված էր, եւ արդեն ամեն ինչ լավ էր, շուրջ 30 տարի վերամիավորված անկախությունը վայելում էինք, հանկարծ եկան նիկոլազգիները թուրք» բառից էլ չեն վիրավորվում) եւ պարզապես վաճառեցին այդ անկախությունը՝ իրենց տերերի թելադրանքով», - ընդգծում է Բաբուխանյանը, որը եղել է «Անկախության հռչակագրի» համահեղինակներից մեկը: Այն հռչակագրի, որն, ըստ էության, առանց գետինը մտնելու, օրվա իշխանությունը համարում է վնասակար փաստաթուղթ, եւ բանը հասավ նրան, որ այդ անկախությունը դարձավ ալիեւյան թելադրանքի ներքո՝ տրանսգենդերյան անկախություն:

Ինչքան էլ դաժան է, բայց էլ ինչպե՞ս բնութագրել այն, որ հիմա տրանսգենդերներն են ներկայացնում մեր անկախ պետությունը՝ ինչ-որ մրցույթներում, ինչի հետ կապված` հանրությունը կրկին ցնցվեց ու էլի մնաց ձեռքերը ծալած՝ հանդուրժելով:

ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱՃՈՒՄԸ ԵՂԵԼ Է ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ

Ինչ խոսք, հանուն արդարության պետք է ընդունենք, որ վերամիավորված ազգային Հայաստանում եւս շատ բացասական երեւույթներ կային: Ցավոք սրտի, շատ հարցերում անկախ Հայաստանը չկարողացավ նվաճումներ ունենալ՝ սկսած ճանապարհաշինարարությունից, նոր քաղաքներ կառուցելու հարցից մինչեւ գիտության, կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրներ: Բայց ամենամեծ նվաճումը եղավ հենց վերամիավորումը եւ ազգային արժեքների պաշտպանությունը, ինչը թերեւս ամենակարեւորն էր: Ընդ որում՝ միայն այսօր հետ նայելով անցած տասնամյակների վրա, շատերը նոր են գիտակցում, թե ինչ ունեինք ու ինչ ենք կորցրել:

Ինչպես արձանագրում է Հայկ Բաբուխանյանը այսօր երկու այդ նվաճումները՝ վերամիավորումն ու ազգային արժեքների պաշտպանությունը կորցրել ենք:

«Վերամիավորումը վերածվեց նրա, որ Նիկոլը հակասահամանադրական հայտարարություն արեց, ըստ էության, չեղարկելով Անկախության մասին հռչակագիրը, որում գրված է, որ մեր անկախությունը հիմնվում է Արցախի եւ Հայաստանի վերամիավորման վրա (1989 թ. դեկտմբերի 1-ի որոշում): Այսինքն՝ ցանկացած մարդ, ով դրան հակառակ բան է ասում, նա հարվածում է ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի անկախության էությանը», - շեշտում է նա եւ պնդում, որ նիկոլականներն իրենց քայլերով, պարզապես, ոտքերը սրբել են Անկախության մասին հռչակագրի վրա. «Սրանք քրեական հանցագործներ են, որովհետեւ Անկախության մասին հռչակագիրը օրենք է, որը պարտավոր ես կատարել: Բայց այն ոտնահարել են»:

ՈՎՔԵՐ ԳՈՂԱՑԱՆ ՈՒ ՓՈՇԻԱՑՐԻՆ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Այս ամենի համատեքսում ամենաաբսուրդն այն է, որ մերօրյա իշխանավորները, որոնք վաղը պատմության մեջ կհիշվեն որպես անկախության վաճառականներ, ամենաբարձրն են խոսում անկախությունից ու ինքնիշխանությունից: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «ՀԱՊԿ-ն է ստեղծում սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»։ Հայտնի խոսք կա՝ գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին:

Անդրադառնալով վերոնշյալին՝ ՍԻՄ կուսակցության նախագահն ասում է, որ հանցագործները, քաղաքական մարիոնետներն ու դավաճանները, որոնք գողացան ու փոշիացրին, մանրադրամ սարքեցին մեր անկախությունը, փորձում են իրենցից մեղքը գցել ուրիշների վրա: Նրա գնահատմամբ. «Այդ «սորտը», ովքեր մեզ ոչնչացրին, որպես անկախ, ազգային, սուվերեն պետություն, մեր տարածքները վաճառեցին աջ ու ձախ, դաստիարակվել են սորոսյան տարբեր հաստատություններում եւ սորոսյան տարբեր ուսումնական ձեռնարկներով»:

Այս մասին է մատնանշում նաեւ հրապարակախոս, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանը. «Հայաստանի անկախությունը եւ սուվերենությունը թաղող, Արցախը թշնամուն նվիրող ՔՊ-ականներն ու նրանց հարակից՝ օտարին ծառայող գործակալական ցանցը նենց մի ջանասիրաբար ՀՀ անկախության տոն են շնորհավորում, որ սրանց ճանաչող չլիներ՝ կմտածեր, թե ամբողջ կյանքը ապրել են ու ծառայել են Հայաստանին, իսկ դրսից իրենց առաջ թափած էն կանաչ լափն էլ՝ տեղյակ չեն, թե ով է լափել... Մեռոնին թույն խառնող սրիկաներ... Երեսպաշտ տականքներ... Դուք ձեր ապրած կյանքից չեք զզվո՞ւմ... Սենց չի մնա»:

ՍԱ՞ ԷՐ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Այս իրավիճակում, վերջիվերջո, ինչպե՞ս պետք է տոնվեր Հայաստանի անկախության օրը, Հայկ Բաբուխանյանն ուշագրավ առաջարկ արեց. «Անկախության տոնը պետք է նշվեր Կիրանցի գյուղի դպրոցում, որը 50 մետր է գտնվում Ադրբեջանի սահմանից: Նիկոլը նորից իր վախից կամ այլ դրդապատճառներից, գուցե պաթոլոգիկ հայատյացությունից, ադրբեջանասիրությունից, բայց փաստն այն է, որ նվիրեց Ադրբեջանին»:

Հատկանշական է, որ նույն Կիրանցի մասին, ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն այլ պատկերացում ունի: Նա, այցելելով Կիրանց, ի լուր ամենքի հայտարարել էր, թե անսահման հպարտ է իր տեսածով: Բայց հարց է ծագում՝ այսքանից հետո՝ ինչո՞ւ Լուլուն չի գնում ապրելու Կիրանցում:

«Ֆանտաստիկա է, որ Լուլուն դարձել է հայ ժողովրդի պատգամավորը եւ որոշում է հայ ժողովրդի ներկան ու ապագան: Հասկանո՞ւմ եք, հայ ժողովրդի ողբերգությունը որն է, որ լուլուները-նունուները չգիտեմ որտեղից (շատերի դեպքում լավ էլ գիտենք որտեղից) հանկարծ եկել են եւ որոշում են ժողովրդի շահը, ապագան, թե ինչպես պետք է զարգանանք», - փաստում է Բաբուխանյանը:

Խոսեցինք լուլուներից, հիշեցինք նաեւ մեկ այլ ՔՊ-ական պատգամավորի ինքնախոստովանությունը: Նավակ Ճոճող մականունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վերջերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անկեղծացել էր, թե սատանիստ է:

«Իմ կարծիքով՝ Հայաստանը շատ ավելի անկախ էր, օրինակ, Սովետական միության կազմում, քան հիմա: Մենք այն ժամանակ նույնիսկ մտածել չէինք կարող, որ Գերագույն խորհրդի պատգամավորը կարող է վեր կանգնել եւ ասել՝ ես սատանիստ եմ: Ի վերջո, մեր անկախությունը միայն այն չէ, որ Նիկոլի նման ինչ-որ կերպար հայտնվի էկրանին եւ ասի՝ ես վարչապետ եմ: Անկախությունը դա նաեւ հոգեւոր, մշակութային, տնտեսական, ռազմական անկախությունն է: Հոգեւոր անկախությունն այն ժամանակ շատ ավելի բարձր էր, որովհետեւ ոչ մեկը չէր կարող մտածել, որ պետությունը կարող է հետապնդել եկեղեցուն: Ասել՝ ես ոչ թե հայ քրիստոնյա եմ, այլ՝ սատանիստ եմ: Սա նոնսենս է: Հենց այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ մենք ոչ միայն անկախություն չունենք, այլեւ հակահայկական, հակաանկախական, հակասուվերենության ընթացքի մեջ ենք», - նշում է ՍԻՄ կուսակցության նախագահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top