Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

«Բազարի» է դրված Հայաստանի կենսական շահերը

Վերլուծություն

Տ­պա­վո­րութ­յունն այն է, որ Նի­կոլն ու Ա­րոն Ն­յու Յոր­քում ում բռնում են, խո­սում են ցան­կա­ցած պա­հի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յու­նից: Միայն թե այն տար­բե­րա­կով, ո­րը վերջին շա­բաթ­նե­րին հա­մա­ռո­րեն քա­րո­զում են՝ ստո­րագ­րել ե­ղա­ծը, չլուծ­ված հար­ցերն էլ թող­նել ա­պա­գա­յին:

ԲԱՔՈՒՆ ՆՈՐԻՑ ՄԵՐԺԵՑ ՆԻԿՈԼԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Այն, որ Նի­կո­լի այս հեր­թա­կան «հան­ճա­րե­ղութ­յու­նը», թե ստո­րագ­րենք հա­մա­ձայ­նեց­ված 80 տո­կո­սը, մնա­ցա­ծը թող­նենք ա­պա­գա­յին, հենց ա­ռա­ջար­կե­լու պա­հին էր ձա­խող­ված: Նաեւ կար­ծում ենք, որ Նի­կոլն ու Ա­րոն էլ էին հենց սկզբնա­կան պա­հին դա քաջ գի­տակ­ցում: Թե­կուզ ել­նե­լով նրա­նից, որ ա­ռա­ջար­կը, ո­րը հա­կա­սում է դի­վա­նա­գի­տութ­յան տար­րա­կան կա­նոն­նե­րին, կա­րող է ա­պա­գա ու­նե­նալ, ե­թե դա չա­փա­զանց շատ է ձեռն­տու դի­մա­ցի կող­մին: Իսկ երբ խոս­քը ճա­կա­տագ­րա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին է, որ­տեղ ա­մե­նա­բարդ հար­ցե­րը մնում են ա­մե­նա­վեր­ջում, ընդ ո­րում, դի­մա­ցի կողմն ի­րեն զգում է դրութ­յան տե­րը, այդ բարդ հար­ցե­րը մի կողմ նե­տե­լու տար­բե­րա­կը բա­ցառ­վում է, որ ըն­դուն­վի: Կարճ ա­սած, գոր­ծում է հայտ­նի սկզբուն­քը՝ ո­չինչ հա­մա­ձայ­նեց­ված չէ, քա­նի դեռ մին­չեւ վեր­ջին տա­ռի շուրջ հա­մա­ձայ­նութ­յուն չկա:

­Սա տար­րա­կան տրա­մա­բա­նութ­յուն է, կրկնում ենք՝ բա­ցառ­վում է, որ Նի­կոլն ու Ա­րոն դա չհաս­կա­նա­յին: Ա­ռա­վել եւս, որ Բայ­րա­մովն էն գլխից հրա­պա­րա­կավ մեր­ժեց նման տար­բե­րա­կը, թե ոչ մի փաս­տա­թուղթ էլ չի ստո­րագր­վի, քա­նի դեռ բոլոր հար­ցե­րի շուրջ վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն չկա: Եվ երբ ան­գամ այդ միան­շա­նակ ար­ձա­գան­քից հե­տո Նի­կոլն ու Ա­րոն հա­մա­ռո­րեն «կի­սատ պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու ա­ռա­ջար­կը դեմ են տա­լիս ում պա­տա­հի ու հիմ­նա­կա­նում ինչ-որ «պա­տա­հա­կան» ան­ձանց, ով­քեր ոչ մի դեպ­քում հարց լու­ծող չեն, հի­մա էլ ՄԱԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում են սկսել անց­նող-դար­ձո­ղի հետ այդ մա­սին խո­սել, ա­պա դա առն­վազն տա­րօ­րի­նակ տեսք ու­նի, ե­թե ոչ՝ դի­տա­վո­րութ­յան: Օ­րի­նակ, կա­րո՞ղ է մե­կը բա­ցատ­րել, թե ին­չու է Ա­րոն այդ հար­ցը «քննար­կում», ա­սենք, Մալ­թա­յի ար­տա­քին ու եվ­րո­պա­կան հար­ցե­րի եւ­ առեւտ­րի նա­խա­րար Իեն Բոր­ջի հետ, ինչ­քան էլ որ նա այս պա­հին հա­մար­վում է ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ: Ո­րե­ւէ մե­կը գո­նե լսած կա՞ Իեն Բոր­ջի ա­նու­նը, այդ սո­վո­րա­կան եվ­րա­չի­նով­նի­կը, ե­թե ան­գամ շատ ու­զե­նա, կա­րո՞ղ է գո­նե մա­զա­չափ նպաս­տել, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը «սեղմ ժամ­կե­տում» ստո­րագր­վի: Այն դեպ­քում, երբ ան­գամ ա­մե­րիկ­յան եւ եվ­րո­պա­կան ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը ար­դեն մեկ տա­րի չեն կա­րո­ղա­նում այդ հար­ցը տե­ղից շար­ժել: Ե­թե սույն Բոր­ջը այդ հար­ցում լիո­վին ան­կա­րող է, ին­չո՞ւ է Ա­րոն նրա հետ այն «քննար­կում». բան ու գո՞րծ չու­նի, թե՞ ա­վե­լի կոմ­պե­տենտ մե­կի հետ խո­սա­լու հնա­րա­վո­րութ­յուն չկա:

­Սա դեռ խնդրի «ան­մեղ» կողմն է: Շատ ա­վե­լի լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս այն, որ հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, հրա­պա­րա­կավ մերժ­վե­լուց հե­տո, Նի­կոլն ու Ա­րոն նաեւ պաշ­տո­նա­պես են «կի­սատ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու» գա­ղա­փա­րը փո­խան­ցել Բաք­վին: Հա­մե­նայն­դեպս, դա էր պնդում Հեյ­դա­րո­վի­չը՝ իր նո­րա­թուխ խորհր­դա­րա­նի ե­րեկ­վա ա­ռա­ջին նիս­տում: Ընդ ո­րում, միան­գա­մայն վտան­գա­վոր ե­րանգ­նե­րով:

Այս­պես, ըստ Ա­լիե­ւի՝ ար­դեն հա­մա­ձայ­նեց­ված հոդ­ված­նե­րի տես­քով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու Ե­րե­ւա­նի ա­ռա­ջար­կը «պար­զու­նակ» է եւ «ան­հա­մար­ժեք»: Ա­վե­լին, նրա խոս­քով. «Հա­յաս­տան մեր ա­ռա­ջին նա­խագ­ծի ու­ղարկ­ման պա­հից առ այ­սօր տե­ղի են ու­նե­ցել մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի տասն­յակ փո­խա­նա­կում­ներ։ Մի քա­նի ա­միս անց մենք, բնա­կա­նա­բար, սպա­սում էինք, որ Հա­յաս­տանն ա­վե­լի օ­պե­րա­տիվ եւ ա­րագ կներ­կա­յաց­նի մեզ իր մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը։ Բայց մենք տես­նում ենք, որ ա­մեն բան հա­կա­ռակն է։ Մենք ստի­պած էինք սպա­սել 70 օր, մինչ կստա­նա­յինք նրան­ցից վեր­ջին տար­բե­րա­կը։ Բո­լոր չհա­մա­ձայ­նեց­ված դրույթ­նե­րը բա­ցառ­վել են նրանց խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տար­բե­րա­կից։ Այ­սինքն՝ այդ­քան պար­զու­նակ եւ ան­հա­մար­ժեք քայ­լը, ան­կեղծ ա­սած, անս­պա­սե­լի էր»: Արդ­յուն­քում, Ա­լիե­ւը հրա­պա­րա­կավ պնդում է, թե այդկերպ Նի­կոլն ըն­դա­մե­նը «ցան­կա­նում է ժա­մա­նակ ձգել», եւ հենց դրա­նից էլ այս պատ­մութ­յու­նը սկսում է այլ ե­րանգ ստա­նալ:

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈ՞ՒՐԱՆ

Այ­սինքն, ի՞նչ է հնա­րա­վոր Ա­լիե­ւի նման գնա­հա­տա­կան­նե­րից հե­տո: Ն­վա­զա­գույ­նը, Բա­քուն հետ կվե­րա­դարձ­նի Նի­կո­լի ու­ղար­կած փաս­տա­թուղ­թը՝ ա­վե­լաց­նե­լով դրա­նից դուրս մնա­ցած կե­տե­րը: Խոս­քը, դա­տե­լով փաս­տա­թղթի 80 տո­կո­սից ա­վե­լի հա­մա­ձայ­նեց­ված լի­նե­լու մա­սին երկ­կողմ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի, եր­կու-ե­րեք կե­տի մա­սին է: Են­թադ­րա­բար՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման եւ Սահ­մա­նադ­րութ­յան փո­փո­խութ­յան մա­սին: Ա­սենք, Սահ­մա­նադ­րութ­յան թե­ման եւս հա­մե­մա­տա­բար հեշտ լու­ծե­լի հարց է, ե­թե հստա­կութ­յուն լի­նի կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խնդրի հետ կապ­ված:

Ա­սենք, ի սկզբա­նե էլ հենց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հարցն է, որ մնա­ցել է ան­լու­ծե­լի: Լուծ­վեր այն 2021թ.-ին՝ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հա­մա­ձայն, ին­չի տակ իր ստո­րագ­րութ­յունն է դրել Նի­կո­լը, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ չէր լի­նի նաեւ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը: Այ­սօր էլ չի լուծ­վում այդ հար­ցը, գործ­նա­կա­նում միան­շա­նակ է, որ չի լի­նի նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը: Եվ այն, որ Նի­կո­լը հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­նում այդ հարցն օ­րա­կար­գից հա­նե­լու թե­ման, գա­լիս է եւս մեկ ան­գամ հաս­տա­տե­լու, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի դրած ար­գելք­նե­րը մինչ այս պահն էլ գոր­ծում են:

Այս­պի­սով, ե­թե հի­մա Բա­քուն այդ կե­տե­րը մտցնե­լով պայ­մա­նագ­րի նա­խա­գիծ, դրանք հետ վե­րա­դարձ­նի, ա­պա ա­վե­լի հա­վա­նա­կան է մնում տար­բե­րա­կը, որ Նի­կո­լը շա­րու­նա­կե­լու է տար­բեր պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րով հին խաղն ա­ռաջ տա­նել: Ա­մեն դեպ­քում, երբ Ա­լիե­ւը սկսում է Նի­կո­լին ու­ղիղ կեր­պով մե­ղադ­րել «ժա­մա­նակ ձգե­լու» ցան­կութ­յան մեջ, դա ար­դեն ա­վե­լի նման է ակ­նար­կի, որ դի­վա­նա­գի­տա­կան ուղ­ղութ­յամբ լու­ծում ստա­նա­լու հույ­սը Բա­քուն սկսում է կորց­նել: Իսկ դրա տակ կա­րե­լի է ա­վե­լի խո­րը ակ­նարկ տես­նել՝ խնդիրն ու­ժա­յին տար­բե­րա­կով լու­ծե­լու սպառ­նա­լի­քի տես­քով:

Ընդ ո­րում, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված այն թե­զը, ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս սկսե­ցին ա­ռաջ տա­նել հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յու­նն­երը, էլ ա­վե­լի է խո­րաց­նում Ա­լիե­ւի՝ ռազ­մա­կան տար­բե­րա­կին վե­րա­դառ­նա­լու սպառ­նա­լի­քից բխող ռիս­կը, հաշ­վի առ­նե­լով, որ իր այդ թե­զով Նի­կո­լը դեմ է գնում նաեւ ռուս­նե­րին եւ Ի­րա­նին: Խոս­քը Մեղ­րիի գիծն ինչ-որ մաս­նա­վոր կա­ռույ­ցի հանձ­նե­լու գա­ղա­փա­րի մա­սին է, ո­րի են­թա­տեքս­տը դժվար չէ կռա­հել: Այ­սինքն, որ այդ կա­ռույ­ցը կա­րող է եւ լի­նել ա­սենք ա­մե­րիկ­յան ինչ-որ մաս­նա­վոր ռազ­մա­կան կազ­մա­կեր­պութ­յան տես­քով: Իսկ դա, ըստ էութ­յան, նույն ա­մե­րիկ­յան բա­նակն է, ո­րին տրվում է մաս­նա­վոր կա­ռույ­ցի տեսք՝ տա­րաբ­նույթ ա­վանտ­յու­րա­նե­րը պաշ­տո­նա­պես ա­մե­րիկ­յան բա­նա­կի ա­նու­նից չա­նե­լու հա­մար: Բայց ե­թե հան­կարծ նման կա­ռույց հայտն­վի Մեղ­րիի հատ­վա­ծում, այն է՝ Ի­րա­նի սահ­մա­նին, ա­պա ԱՄՆ-ն, որ­պես Հա­յաս­տա­նի հետ պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով հա­մա­գոր­ծակ­ցող կա­ռույ­ցի, այն միան­գա­մից կվերց­նի իր պաշ­տո­նա­կան հո­վա­նու տակ:

Արդ­յուն­քում Ի­րա­նը, որ սպառ­նում է, թե ցան­կա­ցած այլ, ա­ռա­վել եւս ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժի՝ Հա­յաս­տա­նի սահ­մա­նին հայտն­վե­լու դեպ­քում ընդ­հուպ՝ ռազ­մա­կան տար­բե­րա­կով կմի­ջամ­տի, մեծ հարց է, թե գործ­նա­կա­նում կկա­րո­ղա­նա՞ դա ա­նել: Հաշ­վի առ­նե­լով, որ այդ դեպ­քում պետք է գործ ու­նե­նա, կրկնենք, պայ­մա­նագ­րով այդ­տեղ գտնվող ԱՄՆ քա­ղա­քա­ցի­նե­րի հետ, ո­րոնք ա­մե­րիկ­յան պե­տութ­յան պաշտ­պա­նութ­յան տակ են, եւ ո­րոնց հար­վա­ծե­լը կհա­մար­վի, որ­պես հենց ԱՄՆ-ին հասց­ված հար­ված: Մ­յուս կող­մից, իսկ ի՞նչ են այդ դեպ­քում ա­նե­լու ռուս­նե­րը, ե­թե այդ հնա­րա­վոր նոր ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով, Հա­յաս­տա­նը խնդրի ՌԴ-ից՝ զոր­քե­րը հա­նել Ի­րա­նի սահ­մա­նից: Այ­սինքն, այն պա­հին, երբ այդ մաս­նա­վոր ռազ­մա­կան կազ­մա­կեր­պութ­յուն կոչ­վա­ծը ժա­մա­նի Հա­յաս­տան, Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հա­մար ձեռն­տու չի՞ լի­նի, որ ա­մե­րիկ­յան զին­վո­րա­կան­նե­րի փո­խա­րեն ա­զե­րի­ներն ա­ռաջ ընկ­նեն ու կանգ­նեն Ի­րա­նի սահ­մա­նին: Այն հաշ­վար­կով, որ դա ի­րենց կող­մից ա­վե­լի վե­րահս­կե­լի գոր­ծըն­թաց կլի­նի, քան ա­մե­րի­կա­ցի­նե­րի առ­կա­յութ­յու­նը:

Ն­ման սցե­նա­րը, հաս­կա­նա­լի է, այս պա­հին ըն­դա­մե­նը վար­կա­ծի տեսք ու­նի: Բայց ել­նե­լով փաս­տից, որ Հա­յաս­տա­նում Նի­կոլ կա, ով հա­նուն սե­փա­կան մաշ­կի պատ­րաստ է ա­մեն ին­չի, ան­գամ նման ծայ­րա­հեղ վար­կածն է դառ­նում հա­վա­նա­կան: Եվ այն, որ Ա­լիե­ւը Նի­կո­լին մե­ղադ­րե­լով «ժա­մա­նա­կի վրա խա­ղա­լու» մեջ, փաս­տա­ցի իր հնա­րա­վոր ագ­րե­սիան հիմ­նա­վո­րե­լու քայ­լեր է կա­տա­րում, դա կա­րե­լի է նկա­տել:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ա­մեն դեպ­քում, խա­ղը դեռ ա­վարտ­ված չէ: Այ­սինքն, ա­մե­րի­կա­ցի­նե­րը ի­րա­կա­նում կա­րո՞ղ են կամ կցան­կա­նա՞ն ի­րենց ներ­քին խա­ռը ի­րա­վի­ճա­կում «դե­սանտ» ի­ջեց­նել Ս­յու­նի­քում, ո­րը զրկված լի­նե­լով լո­գիս­տի­կա­նե­րից, կկա­րո­ղա­նա է­ֆեկ­տիվ գոր­ծել եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով: Հա­ջոր­դը, Նի­կո­լը կա­րո՞ղ է ռուս­նե­րին նաեւ Ի­րա­նի սահ­մա­նից դուրս գա­լու պա­հանջ ներ­կա­յաց­նել, ո­րը ամ­նի­ջա­պես էլ ստիպ­ված է լի­նե­լու հա­մալ­րել ՀԱՊԿ-ից դուրս գա­լու եւ ռու­սա­կան բա­զան հա­նե­լու թե­մա­նե­րով: Այն դեպ­քում, երբ մաս­նա­վո­րա­պես ռու­սա­կան բա­զան Հա­յաս­տա­նում է միան­գա­մայն կոնկ­րետ պայ­մա­նագ­րով եւ պայ­ման­նե­րով: Կամ ե­թե Ա­լիեւն ի­րոք ո­րո­շի մտնել Ս­յու­նիք, կա­րո՞ղ է Ի­րա­նին բա­վա­րար ե­րաշ­խիք­ներ տալ, որ հենց ին­քը չի դառ­նա­լու հա­կաի­րա­նա­կան հիմ­նա­կան բա­զան՝ ի հա­շիվ Իս­րա­յե­լի հետ հայտ­նի կա­պե­րի: Եվ այս­պես շա­րու­նակ:

Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի հա­մար պատ­կե­րը սա է: Ինչ­պես քա­նիցս ենք նշել, ե­կել է վերջ­նա­ժամ­կե­տը, նա ստիպ­ված է վերջ­նա­կան ո­րոշ­ման գնալ: Նա օ­րերս հաս­տա­տեց, որ ու­նի գա­լիք ա­միս Ռու­սաս­տան մեկ­նե­լու հրա­վեր, եւ գնալ կամ չգնա­լը կդառ­նա շատ հստակ ցու­ցիչ:

Իսկ ա­մե­նատ­խուր փաստն այն է, որ գոր­ծող իշ­խա­նութ­յու­նն­րը որ­քան էլ սի­րում են ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը փա­թե­թա­վո­րել Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան եւ ինք­նիշ­խա­նութ­յան գե­ղե­ցիկ ճա­ռե­րի տակ, սա­կայն ի­րա­կա­նում բա­ռա­ցիո­րեն «բա­զա­րի» է հան­ված Հա­յաս­տա­նի կեն­սա­կան շա­հե­րը, եւ այդ գոր­ծըն­թա­ցին ան­գամ ռեալ մաս­նակ­ցել չենք կա­րո­ղա­նում:

 






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top