Զելենսկու ամերիկյան շրջագայությունը ձախողվել է. Ուկրաինական աղբյուր
Վերլուծություն
Ուկրաինական աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Զելենսկու ամերիկյան շրջագայությունը ձախողվել է։
Նա չկարողացավ նույնիսկ հովանավորներին համոզել` աջակցել ուկրաինական ճգնաժամի երկրորդ ֆորումին, որը նա ցանկանում էր անցկացնել նոյեմբերին:
Գրեթե բոլոր հանդիպումները չեղարկվել են։
Թրամփ- «ժամանակ չունի»:
Հարրիսը- կասկածելի է, ավելի շուտ չեղարկված:
Բայդեն- հարցականի տակ է, երևի կլինի, բայց էֆեկտը զրոյական, նա հեռացող ֆիգուրա է: Գումարած, հենց այս պահին Սպիտակ տունը Կրեմլին ցուցադրաբար առաջարկեց բանակցություններ սկսել հարձակողական ռազմավարական սպառազինությունների հետ կապված, որը Զեն կարող է ապտակ համարել:
Մայք Ջոնսոն` Ներկայացուցիչների պալատի նախագահ (հանրապետական)` «ժամանակ չունի»:
Ու շատ վատ ազդակ է, որ Զելենսկին հաջողացրեց Թրամփի դեմ հայտարարություններ հնչեցնել, որը հանրապետականների համար առիթ դարձավ` Զեին ամերիկյան ընտրությունենրին միջամտելու մասին հայտարարությունենր անելու համար, եւ անգամ նրա այցի հետ կապված հետաքննություն են սկսելու: Հասկանալի է, նման հետաքննությունը մինչ ընտրություններն ավարտին չի հասնի, սակայն ամերիկյան ընտրողին հենց այդ թեզն է հրամցվելու` Կիեւին միլիարդներ ենք տալիս մեր հարկատուի գրպանից, իսկ նա այնքան է լկտիացել, որ խառնվում է մեր ընտրություններին: Եվ, որ այս ֆոնին Հարիսը որոշեց դիստանցիա պահել Զելենսկուց` դրանով եւս մեկ ապտակ հասցնելով նրան, հասկանալ կարելի է:
Իսկ այն, որ Զելենսկին ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գրեթե դատարկ դահլիճում, ամփոփեց ընդհանուր պատկերը:
Շատ տագնապալի ազդանշաներն Զելենսկու համար, ու անկախ ամերիկյան ընտրությունների արդյունքներից:
Բայց չէ՞ որ նա հենց այս այցի հաջողության համար է, որ ձեռնարկեց Կուրսկի ավանտյուրան` դրանով հսկայական վնաս հասցնելով բանակին եււ ռազմական իրավիճակին»:
»: