Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Հայ շախմատիստները առաջադիմել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Սպորտ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ 

Առաջատարի դիրքում շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան երկրորդն է, իսկ երրորդ տեղ է բարձրացել Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի հաղթող Հնդկաստանի հավաքականի առաջատարներից 21-ամյա Արջուն Էրիգայսին։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն առաջադիմել է 5 աստիճան ու 16-րդ տեղում է։

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2676 վարկանիշով բարձրացել է 51-րդ տեղ, Շանթ Սարգսյանը (2655) առաջադիմել է 10 կետով և 70-րդն է, իսկ Գաբրիել Սարգսյանը (2640) նահանջել է 93-րդ տեղ։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2391) 60-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2388)՝ 62-րդը, իսկ Աննա Սարգսյանը (2378)՝ 69-րդը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ