Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են… Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են

Ի վերջո, երբեւէ Կարեն Վիլհելմիչը պատրաստ լինելո՞ւ է պատասխան տալ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական ողջ էլիտայի հետ մասնակցում էր ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ նախկին վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Ընդհանրապես, տպավորություն էր, որ 2018-ի եղելության բոլոր դերակատարները մեկտեղվել էին Մայր Տաճարում՝ ապաշխարելու: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը տվեց իր ոճին հատուկ պատասխան. «Կներեք պատրաստ չեմ հարցազրույց տալու»: Հարց է ծագում՝ ի վերջո, երբեւէ Կարեն Վիլհելմիչը պատրաստ լինելո՞ւ է պատասխանել, թե այդ ի՞նչ պայմանավորվեց վեց տարի առաջ բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ, որ նրան հանձնեց իշխանությունը, իսկ ինքը գնաց երկրից՝ վայելելու իր հանգիստ կյանքը ու կրակը գցեց մի ողջ ժողովրդի:

Ապշեցնող, բայց ցավոտ ու դառը իրականության մասին է բարձրաձայնել ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ: Նա մասնավորապես ընդգծել է. «Չգիտեմ, տեղյակ եք, թե՝ ոչ, բայց Սահմանադրական դատարանի նիկոլական դատավորները չեղարկել են ՀՀ անկախության հռչակագիրը։ Գրածս չափազանցություն չէ, բառացիորեն այդպես է»։ Ըստ նրա` չեղարկման որոշումը թաղված է հետեւյալ խուճուճ վերնագրով փաստաթղթի մեջ. «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ ՀՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»։ Վրթանեսյանն ընդգծում է, որ վերոնշյալ փաստաթղթի խորքերում կա այսպիսի տեքստ. «Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որեւէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»: Ընդ որում՝ սա գրեթե ոչ ոք չի նկատել ու հանրային դաշտում այս թեման չկա ընդհանրապես։

Զարմանալի ցինիզմով է աչքի ընկել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ ՔԱՄԱԼԱ ՀԱՐԻՍԸ: Նա հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը, որում աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին»։ Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի հայտարարությանը՝ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Որպես փոխնախագահ՝ Քամալա Հարիսը մի ամբողջ տարի ուներ գործելու Արցախի վերադարձի իրավունքի համար՝ ԱՄՆ առաջնորդությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խոսել (ամերիկահայերի, ոչ թե ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրություններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային տատանվող նահանգներում: Հատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը եւ հարձակումը Արցախի վրա, մատ անգամ չբարձրացրեց եւ նույնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ. Ադրբեջանի ագրեսիայի դեմ»։ Ի՞նչ ասես, ամերիկացու երեսի պադոշն էլ է «իմպորտնի»:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են…Պուտինի հայացքը՝ Փաշինյանի խոսքերին․ «Հեծանիվ վարեցի առավոտյան, հեծանվորդի համար սա դրախտ է»2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինՀասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՄեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված