⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ում համար են ՔՊ-ում լոբբինգ տանում. ԲԱՄԲԱՍԱՆՔ

Բամբասանք

Ըստ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, ՀՀ արդարադատության հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին հնարավոր փոխարինողներից մեկը ներքին գործերի նախարարի տեղակալ, սորոսական թեւի ներկայցուցչի համբավ ունեցող Արփինե Սարգսյանն է: Համենայնդեպս, ՔՊ-ում մեծ մասը իր լոբբինգով է զբաղված, բարեխոսում են վերեւներին, թե նա է ամենավստահելին ու պրոֆեսիոնալը:

Ընդ որում՝ Արփինե Սարգսյանն էլ իր հերթին առանձնապես դեմ չէ բաժանվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանից: Չէ որ նրանք ինչքան էլ փորձում են ցույց տալ, թե հաշտ ու համերաշխ գործընկերներն են, բայց համակարգում տարածված լուրերն այլ բանի մասին են փաստում, որ երկուստեք նյարդային պոռթկումներ են ունենում` Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը: Ի դեպ, Արփինե Սարգսյանը պատահական մարդ չէ Արդարադատության նախարարությունում, նա հենց արդարադատության փոխնախարարի պաշտոնից է տեղափոխվել Ներքին գործերի նախարարություն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ