Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ Անդրեասյան Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար

Բաթումին խնամքով պահպանել է հայուհու մեծ սիրո պատմությունն ու Այվազովսկու տնկած մագնոլիան

Մշակութային

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԵՍԵՆԻՆԸ ԿԴԱՌՆԱՐ 129 ՏԱՐԵԿԱՆ

Եվրաֆիկացված Բաթումին առաջին հայացքից թուրքացած է թվում: Թեպետ ոչ էլ թվում է՝ այդպես էլ կա: Վրաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում թուրքական մուղամի ձայնն այս ու այն օբյեկտներից ականջ է ծակում: Բաթումիին տեր ու տիրական դարձած թուրքերը հայերի հետեւից մեկ-մեկ էլ ռեպլիկ են թողնում՝ «Յախշի առմյանի» (էլի, փառք Աստծո, որ «նոլդու Փաշինյան» չեն վանկարկում): Իսկ ինչն էլ թուրքական չէ Բաթումիում, «զարդարված է» ուկրաինական դրոշով՝ ի աջակցություն պաշտոնական Կիեւի: Ու չնայած նրան, որ քաղաքի կենտրոնական հրապարակում, որը վերանվանվել եւ կոչվում է Եվրոպական, ուկրաինացիները հաճախ են հավաքվում, հերթական ակցիան անում ու փող հանգանակում, այդուհանդերձ, ո՛չ նրանց, ո՛չ թուրքերին չի հաջողվել ջնջել Բաթումիի պատմական, մշակութային հետքն ու դեմքը: Համենայնդեպս՝ դեռ… Ի հեճուկս Վրաստանում երկար տարիներ գեներացվող հակառուսական տրամադրությունների՝ Բաթումիում ռուսախոսների պակաս չկա, ավելին՝ ռուս մեծանուն գործիչների անունները կրող փողոցները մնացել են նույնը: Իսկ Մելիքիշվիլի փողոցի 11 շենքի պատին կգտնեք հուշատախտակ. «Այստեղ ապրել է Սերգեյ Եսենինը՝ 1924 թվականի դեկտեմբերից մինչեւ 1925 թվականի հունվարը»:

ԵՍԵՆԻՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՆԴԻՊԵՑ ՉԱՐԵՆՑԻՆ

Եսենինի ապրած այս բնակարանն առանձնահատուկ է նրանով, որ հենց այստեղ է գրվել «Շաhանե, դու իմ Շաhանե» հայտնի բանաստեղծությունը՝ նվիրված տեղի ուսուցչուհի Շաhանե Ներսեսովնա Տերտերյանին (Տալյան)՝ հայուհուն, ում սիրահարված է եղել բանաստեղծը։ Հարցուփորձով մեզ հաջողվեց պարզել, որ 1924 թվականին այս տանն ապրել է ռուս լրագրող Լեւ Պովիցկինը: Եվ հենց նա է հրավիրել Եսենինին իր մոտ ապրելու: Իսկ այժմ այս նույն տանն ապրում են Չեիշվիլի ազգանունով մի վրացի ընտանիք։ Տան տիրուհին՝ ՆԻՆԱ ՉԵԻՇՎԵԼԻՆ, պատմում է, որ այն ժամանակ տունը երկրորդ հարկ չի ունեցել. «Երբ գնեցինք տունը եւ սկսեցինք վերանորոգումը, մի դռան հետք գտանք, որը տանում էր դեպի մի փոքրիկ սենյակ: Այդտեղ է ապրել բանաստեղծը: Մոտակայքում դպրոց կար, որտեղ էլ դասավանդել է Շահանե Ներսեսովնան: Եսենինը հետաքրքրված է եղել հայկական պոեզիայով, հատկապես Բրյուսովի թարգմանությամբ «Հայ պոեզիայի անթոլոգիա»-ով։ Առանձնահատուկ հետաքրքրված է եղել Եղիշե Չարենցով: Նա անհամբեր սպասել է, որ կհանդիպեն Բաթումիում, քանի որ գիտեր նրա նախատեսված այցի մասին: Ասում են՝ հաճախ է հարցրել Շահանեին. «Ձեր Չարենցը չեկա՞վ»: Ցավոք, Չարենցը Բաթումի եկավ՝ Եսենինի Մոսկվա մեկնելուց հետո»։

Տունը, որտեղ ապրել է Եսենինը՝ Բաթումի, Մելիքիշվիլի փողոց, տուն՝ 11

ՆԱ ԱՆԿԱՇԿԱՆԴ ԺՊԻՏՈՎ ԳԵՐՈՒՄ Է ՇԱՀԱՆԵԻՆ

Իսկ թե ինչպես է սկսվել Շահանեի եւ Եսենինի սիրավեպը, Բաթումիում առ այսօր էլ ջերմությամբ են հիշում: Տիկին Նինան նշում է, որ Եսենինը 1924 թվականին եկել է Կովկաս՝ Աջարիա եւ Բաթումիում փորձել փաստաթղթեր ձեռք բերել՝ Կոստանդնուպոլիս մեկնելու համար: Սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է:

«Իսկ Աջարիայի գեղեցիկ քաղաք Բաթումին զարմանալի էր։ Թվում էր՝ ոչ թե դեկտեմբեր էր, այլ մեղմ սեպտեմբեր. ծաղիկները ծաղկել էին, այգիներն ու շուկաները լեփ-լեցուն էին: Նույն թվականի դեկտեմբերի կեսերին Բաթումիի հայկական դպրոցի ուսուցչուհի Շահանե Տալյանը դասերից հետո վերադառնում էր տուն։ Դպրոցում աշխատում էին երկու քույր՝ Կատան (Կատյա) եւ Շահանդուխտը։ Վերջինիս անունը դժվար էր արտասանել, ուստի՝ ընկերներն ու գործընկերներն այն կրճատեցին Շահա, իսկ հետո նա դարձավ Շահանե: Սլացիկ, շատ ճկուն եւ դեռ շատ երիտասարդ աղջիկը գրավեց բանաստեղծի ուշադրությունը։ Այդ հիշարժան օրը դպրոցի դռան մոտ նա տեսավ մի նրբագեղ երիտասարդի։ Նրա գանգուր, հասած ցորենի գույնի մազերը թափվել էին ճակատին։ Արտահայտիչ կապույտ աչքերը, հմայիչ, անկաշկանդ ժպիտը անմիջապես գրավում է Շահանեին», - այսպես է նկարագրում Եսենինի եւ Շահանեի սիրավեպի սկզիբը՝ տիկին Նինան:

Հնաբնակները պատմել են, թե բանաստեղծով հիացած Շահանեն Եսենինի հետ հաճախ էր շրջում քաղաքում, լսում Մոսկվայի մասին պատմություններ եւ քրոջ հետ գալիս պոեզիայի երեկոների։

ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ «ՇԱՀԱՆԵ, ԴՈՒ ԻՄ ՇԱՀԱՆԵ...»-Ն

Եսենինը Բաթումիում պոեզիա էր կարդում: Բնականաբար, բոլոր կանայք խենթանում էին նրա համար։ Բայց բանաստեղծին հետաքրքրել է միայն Շահանեն։ Երբ Եսենինը հերթական անգամ հայտնվել է դպրոցում, Շահանեն առաջարկել է քայլել բուլվարով, բայց բանաստեղծն ասել է, թե նման եղանակ չի սիրում եւ նախընտրում է պոեզիա կարդալ։ Ու կարդում է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Շագանե, դու իմ Շագանե...»-ն: Նա Շահանեին տալիս է երկու քառակուսի թերթիկ, որոնց վրա գրված է եղել բանաստեղծությունը։ Շահանեն էլ հուզմունքով լսել է բանաստեղծությունը եւ ընդունել: Տիկին Նինան առանձնահատուկ ջերմությամբ է պատմում նաեւ Շահանեի մասին. «Նա շատ աշխույժ ու կենսուրախ է եղել։ Սիրել է կատակել պարսիկ հայտնի դասականների նկատմամբ բանաստեղծի կրքի մասին եւ պաշտպանել իր հայացքները նախանձելի անկեղծությամբ: Իսկ Եսենինի հոգում աստիճանաբար մարում էր Կոստանդնուպոլիս մեկնելու միտքը։ Նա դեռ նոր էր հանդիպել Շահանեի հետ, իսկ այդ հանդիպումները դեռ ընկերական էին եւ ոչ ավել: Բայց Եսենինն այլ ելք չուներ, քան հեռանալ Բաթումիից 1925 թվականի փետրվարի 20-ին։ Իսկ հեռանալուց ասել է. «Ես կարող եմ երգել քո մասին իմ հայրենիքում... Ցտեսություն, փերի, ցտեսությո՜ւն...»:

ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ՄԻԱԿ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ

Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին՝ Բաթումիի Գամսախուրդիայի փողոցի վրա

Բաթումիում հայկական հետքի փնտրտուքով՝ հայտնվեցինք նաեւ Զվիադ Գամսախուրդիայի անվան փողոցում, որտեղ դեռեւս 1885-1887 թվականներին կառուցվել է Բաթումիի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին: Ավստրիացի Ռոբերտ Մարֆելդի նախագծով՝ եկեղեցու կառուցումը ֆինանսավորել են քաղաքի եւ շրջակայքի հայերը։ Եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել բարերար Ալեքսանդր Մանթաշյանը։ Նա մեծ գումար է տրամադրել, որպեսզի կառուցվի եկեղեցին, որը հետո պիտի դառնար քաղաքի բոլոր հայերի հավաքատեղին։ Իհարկե, խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ եկեղեցին փակվել եւ պահեստի է վերածվել: Իսկ 1959 թվականին եկեղեցու շենքում աստղադիտարան է տեղադրվել։ Տեղի հայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու եւ Հայաստաին Հանրապետության շնորհիվ՝ արդեն 1992 թվականին եկեղեցին հայերին է վերադարձվել եւ 1995 թվականից սկսել է գործել։ 1995-2000 թթ. եկեղեցին վերանորոգման է ենթարկվել եւ 2000 թվականից իր դռները բացել է հայ հավատացյալների առաջ: Ամենափրկիչ եկեղեցին դարձել Բաթումիի 8 հազարանոց հայ համայնքի կենտրոնը։ Այժմ եկեղեցու քահանան է Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ԳԱՄԲԱԼՅԱՆԸ, ով ամբողջ Աջարիայում Հայ Առաքելական եկեղեցու միակ ներկայացուցիչն է։ Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կենտրոն եւ երկու երգչախումբ։

ՀԱՅԻ ՈՒ ԹՈՒՐՔԻ ԾԱՆՐ ԶՐՈՒՅՑԸ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ

Եկեղեցում մեզ դիմավորեցին երեք խաչքարերը՝ մեկը նվիրված հայ-վրացական բարեկամությանը, մյուսը՝ Հայոց ցեղասպանությանը, երրորդը՝ պատերազմի զոհերին: Եկեղեցու մուտքի մոտ նկատեցինք ծովային քաղաքի համար նորմալ, մեր աչքին անսովոր մի զգուշացում՝ չի կարելի մտնել եկեղեցի լողազգեստով, տեսանկարահանող սարքերով… Այո, փաստորեն, մեր օրերում կարող է ինչ-որ մեկի մտքով անցնել լողազգեստով եկեղեցի մտնել: Եվ մինչ մեր շուրջն էինք բացահայտում, հանկարծ մոտեցան թուրք զբոսաշրջիկներ: Անգլերենով նրանց մի հայ ասաց. «Սա հայկական եկեղեցի է»: Թուրքերն էլ վրա բերեցին. «Իսկ դու նման ես թուրքի»: Թվում էր, թե հիմա ինչ-որ բան տեղի կունենա, բայց տասնյակ տարիներով Հայաստան չայցելած կանադահայը, որն անգլերենով էր պատասխանում թուրքերին՝ հակադարձելու փոխարեն՝ նկատեց. «Արմատներով Թուրքիայից եմ, իմ պապերը Կարսից են եղել»: Ինչ խոսք, մեր ականջներին անսովոր էր լսել հայի ու թուրքի զրույցը ոչ թե Արեւմտյան Հայաստանի, այլ Թուրքիայի մասին… Եկեղեցու մոմավաճառն էլ պատմեց, որ հաճախ են թուրք զբոսաշրջիկներ այցելում, սակայն նրանց համար կարմիր գիծ կա, որից ներս իրավունք չունեն մոտենալ:

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՏՆԿԱԾ ԾԱՌՆ ԱՌ ԱՅՍՕՐ ԿԱՆԳՈՒՆ Է

Հովհաննես Այվազովսկու տնկած մագնոլիան՝ հայկական եկեղեցու բակում

Եկեղեցու փոքրիկ բակում հայկականության որոնումներով՝ գտանք ցուցանակ. «Այս ծառը տնկել է Հովհաննես Այվազովսկին»: Պարզվում է՝ 1890 թվականին մեծ ծովանկարիչ Այվազովսկին այցելել է Բաթումի։ 73-ամյա ծովանկարիչը մագնոլիայի (կղբի) ծառ է տնկել՝ ի հիշատակ իր այցի։ Կարծես, նա ցանկացել է իրենից մի հուշ թողնել քաղաքին: Նա Բաթումիում մնացել է մեկ շաբաթից քիչ ավելի եւ վերադարձել հայրենիք՝ Թեոդոսիա։ Ծառը մինչեւ հիմա աճում է՝ իր արմատները պնդեցնելով Բաթումիի վրացական հողում: Այսօր Բաթումիի հայկական եկեղեցուն մոտենալիս՝ երեւում է փարթամ տերեւներով հաստաբուն ծառը։ Գարնանն ասում են՝ ծաղկում է աչք շոյող մեծ, վառ ծաղիկներով, իսկ ամառային շոգ օրերին հովանի դառնում մոտակա նստարաններին շունչ քաշող այցելուների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top