Տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը
ՄիջազգայինՖրանկոֆոնիայի գագթնաժողովը պաշտոնապես մեկնարկել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնելէ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու լուսանկարներ հրապարակել:
«Ֆրանկոֆոնիայի գագթնաժողովի պաշտոնական մեկնարկը»,– գրել է նա։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
