Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան «Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա Խամոյան Մահացել է Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Թրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին «Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան «Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է խառնվել Հայաստանի ներքին գործերին. Վահե Գրիգորյան

Ներքաղաքական
 Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ժամանակ հնչեցված իր ելույթում անդրադարձել էր ՀՀ Սահմանադրությանը, ինչի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
 
— ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրին հակասելու դեպքում՝ կփոխվի ՀՀ Սահմանադրությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
 
— Դա խեղկատակություն է պարզապես: Եթե անգամ նման արտահայտություն հնչել է, ապա դա առհասարակ, դուրս է ցանկացած տեսակի՝ իրավական եւ տրամաբանական մտածողությունից, որովհետեւ Սահմանադրությունը պետության իրավական Աստվածաշունչն է: Սահմանադրությունն է, որ երաշխավորում է իրավական պետությունն ու փաստացի ինքնիշխանությունը: Չի կարող որեւէ երկիր, որն իրեն անգամ տեսականորեն համարում է ինքնիշխան, փոխել Սահմանադրությունը, որպեսզի այն համաձայնեցվի կամ համապատասխանեցվի թեկուզեւ խաղաղության միջազգային պայմանագրին: Դա ուղղակի անհնարին է, եւ ես այդ մասին այլեւս մեկնաբանություն չեմ տա, քանի որ դա դուրս է իրավունքի ամբողջ փիլիսոփայությունից: Անգամ նման արտահայտությունն է ինքնին հակասում Սահմանադրությանը:
 
— Ադրբեջանը պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է Հայաստանի Սահմանադրությունը, որն իբրեւ թե տարածքային պահանջներ է պարունակում իրենց երկրի նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս դիրքորոշմանը:
 
— Ադրբեջանի ներպետական օրենսդրությունն այդ նույն տրամաբանությամբ եւս խոչընդոտում է խաղաղության գործընթացին, քանի որ Ադրբեջանն իրեն հայտարարել է ադրբեջանական եւ ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ, որի իրավասութունը, ըստ ադրբեջանական կողմի, տարածվում է այնպիսի տարածքների վրա, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային ինքնիշխանությունը եւ սահմանային պատկանելի լինելը շատ վաղուց ճանաչված են:
 
— Արդյո՞ք հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ:
 
— Այո, քանի որ հենց այդ մասին էր խոսքը: Ադրբեջանի իրավական համակարգը շատ ավելի տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, քան հակառակը:
 
— Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանն ավելի վաղ Իլհամ Ալիեւը հայտարարել էր. «Եթե Հայաստանի Սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել սա:
 
— Սահմանադրությունը փոխվում է հանրաքվեի միջոցով, համապետական ընտրության միջոցով, եւ թող ժողովուրդն իր կարծիքը հայտնի, թե արդյո՞ք ինքը ցանկանում է փոխել Սահմանադրությունը Ալիեւի պահանջով, թե՝ ոչ: Տեսեք, թշնամին շատ լավ է ճանաչում մեր հասարակությանը, ինչպես նաեւ մեր պետական եւ հասարակական մտածողությունը եւ անդադար նոր ճնշումներ գործադրելու միջոցով ստանում է այն բոլոր կորզումները, որոնք իրեն անհրաժեշտ են, եւ այդ ամենն անում է շատ աստիճանաբար: Ամեն ինչ իրականում սկսվել է դեռեւս շատ տարիներ առաջ՝ սահմանային լարված իրավիճակից, երբ գնալով մաշեցնում էին դիմադրողականության կարողությունը: Աստիճանաբար առավել քան ավելացնելով իրենց պահանջները, իրենց կատարած քայլերը, եւ ահա նրանք այսօր ունեն այն, ինչ, որ ունեն:
 
— Ընդդիմությունը մատնանշում էր, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Սահմանադրական տեսանկյունից այս մասին ի՞նչ կասեք:
 
— Դա առաջինը հենց ինքս եմ ասել 2021 թվականի հունվար ամսին, իսկ այդ հարցի շուրջ մնացյալ մանրամասներին տեղեկանալու համար կարելի է պարզապես հարցնել հենց Նիկոլ Փաշինյանից:
 
— ԱԳՆ-ը Սահմանադրությունը փոխելու Բաքվի փորձերը գնահատում է «կոպիտ միջամտություն» երկրի ներքին գործերին: Ինչպե՞ս պետք է դիմակայել դրան:
 
— Այո, դա ներքին գործերին չխառնվելու միջազգային սկզբունքներից մեկն է, քանի որ արդեն նշեցի, որ Սահմանադրությունը՝ դա ինքնիշխանության ամենակարեւոր իրավական փաստաթուղթն է ոչ միայն ներքին օրենսդրության, այլեւ առհասարակ, պետության ինքնիշխանության: Հետեւաբար այս մասով զուտ այն արձանագրումը, որ Ադրբեջանը փորձում է խառնվել Հայստանի ներքին գործերին, ակնհայտ է:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱնկախական վիլսոնիստը՝ Կանադայի դրոշովԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top