Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, ՔՊ-ական պատգամավորները, որոնք նշանակման օրվանից լեզու չգտան մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քանի որ նա լավ հարաբերություններ հաստատեց ընդդիմադիր համայնքապետերի հետ, այժմ իրենք են նույնն անում։

Մինչ մարզպետը՝ կալավանցի Ռոբերտը, արձակուրդում է, նրա աթոռին աչք դրած Դավիթ Դանիելյանը` մի խումբ ՔՊ-ական պատգամավորների հետ, շրջում է համայնքներում, շփվում ընդդիմադիր համայնքապետերի հետ: Նրան ուղեկցում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Ի դեպ, Քաջարանի համայնքապետարանը քաղաքի տոնի առիթով տոնական ձեւավորումը վստահել էր պատգամավորի եղբորը՝ նկարիչ Արամ Դանիելյանին, նրա գեղանկարներն էլ նվիրում էին պարգեւատրողներին։ Թերեւս Դավիթ Դանիելյանը հասկացել է, որ պետք չէ արհամարհել համայնքապետերին, քանի որ ժողովուրդը նրանց է ընտրել»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ