Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՅՍՕՐ UFC ՄԱՐՏԻԿ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

 Այսօր, հոկտեմբերի 11-ը, UFC, խառը մենամարտերի /MMA /թեթև քաշային 70  կգ հանդես եկող պրոֆեսիոնալ անվանի  մարզիկ, ծնունդով Ջավախքից ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ծննդյան օրն է։ Անվանի մարզիկը այժմ գտնվում է Երևանում և ծննդյան 28-րդ տարեդարձը այստեղ է նշում։

Արմանի ֆիզպատրաստության մարզիչը ԱՐԹՈՒՐ ՆԺԴԵՀԸ, Iravunk. com - ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում նշեց, որ այսօր ծննդյան տարեդարձի առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ, անակնկալ նվերներ է ստացել Արմանը իր երկրպագուների, ընկերների կողմից։ Հրազդանի կիրճում գտնվող «набережни» ձոր կոչվող վայրում, որտեղ պարապում են շատ մարզիկներ, այդտեղ գալիս ու պարապում է նաև Արմանը, երկրպագուները տորթով ու նվերներով են դիմավորել նրան։ Մարզիչը նշեց, որ Արմանը մեկ օր էլ կմնա Հայաստանում և կմեկնի երկրից ու կշարունակի իր պարապմունքները։Նրա խոսքերով, Արմանի  ցանկությունը այն է, որ կարողանա նվաճել UFC ֊ի չեմպիոնական գոտին ու հաջորդ տարի այդ գոտիով այցելի Հայաստան։ Նշենք, որ երեկ Արման Ծառուկյանը, մեր անվանի ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանի հետ այցելել էր Խոր Վիրապի վանք։

Շնորհավորում ենք Արմանին, մաղթելով նորանոր նվաճումներ, ամենայն բարիք։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ