Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Փաստ». Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս պարզվեց, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի Գերագույն դատարանը առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածուների ցուցակից հանել է քաղաքական գործիչներից Դիանա Սոսոակեին՝ ռուսամետ հայացքների համար: Վերջինս այս որոշման մեջ տեսնում է «ամերիկացիների, հրեաների և Եվրամիության մեքենայությունները»:

Շատ քաղաքական գործիչներ սա որակում են որպես աննախադեպ սպառնալիք ժողովրդավարական արժեքների համար:

Ահա, այն ամենը, ինչ պետք է իմանալ արևմտյան «ժողովրդավարության» մասին: Այսինքն, նույն ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից թմբկահարվող իրավունքների, այդ թվում՝ կարծիքի, ընտրելու և ընտրվելու, խոսքի ազատության իրավունքների սահմաններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են արևմտյան պաշտոնական շրջանակների շահերը: Այս պարագայում Հայաստանի՝ Արևմուտք շեղվելու դեպքում սարսափելի է նույնիսկ մտածել, թե ում կարող են արգելել ընտրվել կամ նշանակվել որևէ պաշտոնում, առավել ևս մեր դատական համակարգի պայմաններում. օրինակ՝ գուցե նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել Արցախյան պատերազմում տարած հաղթանակի գործում, կամ՝ նրանց, ովքեր այցելել են Ցեղասպանության հուշահամալիր, կամ՝ նրանց, ովքեր Արցախը շարունակում են համարել հայկական, կամ՝ նրանց, ովքեր ռուսերեն գիտեն և այլն, և այդպես շարունակ: Մտածելու բան է»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ