Զարմանահրաշ է «Իրավունք» թերթի արհեստավարժությունը
Իրավունք 35 ամյակ
Օկուպացված Արցախի հայտնի փաստաբան, այժմ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ շնորհավորանքը «Իրավունքի» 35-ամյակի կապակցությամբ.
Զարմանահրաշ է «Իրավունք» թերթի արհեստավարժությունը։ Ինքս ինձ հարցնում էի , ինչպես են «Իրավունք» թերթի լրագրողները վաղօրոք կանխատեսում առաջիկա իրադարձությունները և ըստ այդմ՝ հասցնում հարցազրույցներ կազմակերպել։ Ընդ որում իրադարձությունների մի ամբողջության նկատմամբ բազմակողմանի և օբյեկտիվ լուսաբանումներ կատարում՝ առանձին-առանձին լրագրողներով։ Թվում էր, թե դա պարզապես փոխպայմանավորվածության արդյունք է։ Սակայն, հետագայում հասկացա, որ «Իրավունք» թերթի լրագրողների մոտ այնքան են զարգացած արհեստավարժությունը, որ վերջին այս գործոնի միջոցով է ձևավորվում , գործելակերպի ներդաշնակությունը։Առատ համեստության շքեղություն կա նաև նրանց դատողություններում՝որոնք իսկական գեղգեղուն արվեստ է ։Իրավամբ 35 տարիներ շարունակ, Թերթը դափնեպսակավորն է եղել ժուռնալիստիկայի ոլորտում։ Շնորհակալություն «Իրավունք» թերթի խմբագրական կազմին,բոլոր աշխատողներին, թող Ձեր ջանքերը մշտապես ի զորու լինեն մեր հայրենիքի բարգավաճմանն, ամրապնդմանը, կենարարությանը․․․
Շնորհավորում եմ ․․․