Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Ամերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ)

Եթե շրջես կտավը, ապա հակառակ կողմում կտեսնես կոդերը. Շակարտ

Լուսանկարներ

Այն, որ տաղանդավոր նկարիչներն ու ստեղծագործողները մեր մշակույթի կրողն ու փոխանցողներն են, դա անքննարկելի է, բայց այն, որ բժիշկը որոշում է նկարել՝ այն էլ «հիպեռալիզմ» ոճի մեջ, արդեն հետաքրքիր է: Շանթ Կարապետյանի սերը դեպի արվեստն ու մշակույթն այնքան մեծ է, որ նրա կտավները բժշկական ճշգրտությամբ նկարագում են կնոջն իր բնությամբ,  մեղմությամբ եւ անհատականությամբ:

Օրերս տեղի ունեցավ նկարիչ ՇԱԿԱՐՏԻ՝ Շանթ Կարապետյանի երրորդ անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի թեման կինն էր եւ կրում էր «Եվա» խորագիրը: Շակարտի կտավների առանձնահատկությունը նրանում է, որ կտավների մեծ մասը իրենց մեջ ունեն կոդեր եւ ինչպես հեղինակն է ասում. «Եթե շրջես կտավը, ապա հակառակ կողմում կտեսնես կոդերը»:

Ցուցահանդեսի ընթացքում հանդիսավոր կերպով ցուցադրվեցին միստիկ կտավներ: Հատկապես բոլորի ուշադրությանն արժանացավ ցուցասրահի զարդը՝ «Լիլիթը»: Միայն «Լիլիթ» կտավը նկարիչը նկարել է առանց բնորդուհու՝ ինքն է ստեղծել դիմագծերը եւ ներկայացրել կատարյալ կին՝ ինչպես առասպելում է, նրան տալով իբրեւ միստիկ, կատարյալ, կրակոտ կնոջ պատկեր։

«Այս կտավը կոդավորված է, եթե կտավը շրջես գուցե գտնես մի քանի ծածկագիր», - փակագծեր է բացում Շակարտը: Նկարիչը ներկայացրել է մոտ 40 կտավ կնոջ մասին։

«Ես կապ չունեմ կնոջ այս ամենի հետ՝ բնությունն է ձեզ ստեղծել կատարյալ: Ես պարզապես այն փոխանցում եմ կտավներիս»,- ասում է Շակարտը եւ ավելացնում, որ կինը իր տեսակով բացառիկ է, թե կառուցվածքով, թե նրբագեղությամբ:

Հիշեցնեք, որ նկարչի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2021 թվականին՝ Հայաստանում, իսկ երկրորդը՝ 2022 թվականին՝ Վենետիկում։

Ի դեպ, բլորովին վերջերս նկարիչ Շակարտը դարձել է հակերների հարձակման զոհ: Վերջիններիս «թեթեւ ձեռքով» փակվել են նրա երկու սոցցանցային էջերը, որտեղ կային 40.000 եւ ավելի հետեւորդներ, կարեւոր հարցազրույցներ եւ բազում հեղինակային աշխատանքների նկարներ:

Մեզ մնում է հաջողություն մաղթել նկարիչ Շակարտին եւ ցանկանալ բազում «Լիլիթ»-ներ ու հետաքրքիր՝ կոդավորումներով լի կտավներ, որոնք իսկապես հետաքրքիր են իրենց տեսակի մեջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. ՏեսանյութՁերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբանԱլիև․ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը»Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետՀայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացումԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված