Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հասարակություն
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինհի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր էջում հայտնել է, որ աշունը մտնում է իր դերի մեջ:
«Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 15-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 15-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
խորը աշուն»,-գրել է Սուրենյանը: