Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Ողջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասին

Վերլուծություն

Ինչպես արդեն նշել ենք նախորդիվ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, հայերիս ու մեր երկրի թիվ մեկ ներքին թշնամի Նիկոլ հայադավն ուզում է հրաժարվել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորության մի մասից: Ինչո՞ւ…

Հիշեցնենք. հայտարարության 9-րդ կետի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Ինչպես «Ռոսիյսկայա գազետա»-ին 2022թ. սեպտեմբերի վերջին տված հարցազրույցում պարզաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նշված ճանապարհին Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը սահմանային եւ անձնագրային հսկողություն իրականացումն է, սահմանային եւ անձնագրային հսկողության այնպիսի միջոցառումների իրականացումը, ինչպիսիք, ասենք, իրականացվում են Իրանից Հայաստան մուտք գործելիս։

Կրկնում ենք՝ Մեղրիում, Հայաստանի եւ Իրանի սահմանին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայությունը տարիներ շարունակ նույն սահմանային եւ անձնագրային հսկողությունն է իրականացնում, ինչը Հայաստանի եւ Իրանի իշխանությունների կողմից երբեւէ չի համարվել Հայաստանի ինքնիշխանության խախտում:

ՆԻԿՈԼ ՀԱՅԱԴԱՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ

Եթե Նիկոլ հայադավը հրաժարվեր հայտարարության 9-րդ կետով ստանձնված պարտավորության առաջին մասի կատարումից, ըստ որի, «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով», ապա դա ոչ միայն հասկանալի, այլեւ ողջունելի կլիներ, քանի որ Ադրբեջանն ավելի վաղ չի կատարել նույն հայտարարության 1-ին, 6- րդ եւ 8- րդ կետերով իր ստանձնած պարտավորությունները, ինչը ծայրահեղ բացասական հետեւանքներ է ունեցել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի համար:

Ավելին. Հայաստանի համապատասխան պաշտոնյաների կողմից, վերոնշյալը զանց առնելով, հայտարարության 9-րդ կետի կատարումն այսօր կլինի պետական դավաճանության հերթական դրսեւորում, ինչը մեր արտաքին թշնամիներին հնարավորություն կտա էլ ավելի հզորանալու, մեր անվտանգությունն էլ կդնի ավելի մեծ սպառնալիքի տակ, քան այսօր է:

Բայց, ինչպես արդեն հայտնի է, Նիկոլ հայադավը կողմ է հիշյալ ճանապարհի բացմանը, Հայաստանի կողմից տվյալ ճանապարհով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ապահովմանը, սակայն դեմ է նշված ճանապարհին սահմանային եւ անձնագրային հսկողությունը Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմիններին հանձնելուն, որոնց ցանկանում է փոխարինել արտերկրյա (կասկածից դուրս է, որ արեւմտյան կամ Արեւմուտքի լակեյ որեւէ պետության ) պահնորդական ինչ-որ կազմակերպությամբ… Թե ինչու, հասկանալի է դառնում պահեստազորի գնդապետ, քաղաքական վերլուծաբան եւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի պարզաբանումներից:

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԳՆԴԱՊԵՏԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

Նահապետյանի հավաստմամբ, Նիկոլը քարոզչական մանիպուլյատիվ հնարքների վարպետն է, բայց գիտելիք չունեցողների համար՝ նրանց, ովքեր չեն կարող գնահատել եւ համեմատել: Օրինակ, եթե մարդը չգիտի, որ վերահսկողությունը եւ դիտարկումը (մոնիթորինգը) տարբեր գործառույթներ են, կարող է հավատալ, թե դրանք նույն բանն են, եւ որեւէ խնդիր չկա, երբ Նիկոլն Ազգային ժողովում ասում է, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում գրված վերահսկողությունը մոնիթորինգ է, ու քանի որ միջազգային շատ կառույցներ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացնում են մոնիթորինգ, ապա մենք միջազգային կառույցներին կտանք այդ 9-րդ կետով մոնիթորինգի իրավունք (Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջեւանը միմյանց կապող ճանապարհին):

«Հասկանալի է, չէ՞, որ կեղծիք է, հասկանալի է, չէ՞, որ Փաշինյանը չի կարող չտարանջատել եւ չզանազանել վերահսկողությունը, որը մի գործառույթ է մոնիթորինգից»,- ասաց Նահապետյանը:

Ըստ փորձագետի, Նիկոլը հիմա քողածածկույթ է անում մի շատ պարզ բանի համար. նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինքը վերահսկողությունը մտադիր է տալ ՆԱՏՕ-ի անդամ երկրի (օրինակ, Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հայտարարել է, թե միջազգային պահնորդական կառույցի կտանք): Ասենք, իբր պահնորդական ծառայություն, այնպիսի մի կառույց կարող են ստեղծել, ինչպես այստեղ, այսպես կոչված, Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունն է, որին օրենսդրորեն լիակատար դիվանագիտական անձեռնմխելիություն են տվել, եւ որում նույնիսկ Կանադայի ներկայացուցիչները կան, թեեւ Կանադան ԵՄ անդամ չէ (առաքելության բոլոր անդամները ՆԱՏՕ- ի անդամ պետությունների ներկայացուցիչներ են…):

Նահապետյանը հարցնում է՝ Արարատ Միրզոյանը կարո՞ղ է որեւէ միջազգային պահնորդական կազմակերպության անվանում ասել, եւ հավելում՝ կեղծում է. «Ցանկացած իրավաբանական անձ,- շարունակեց քաղաքական վերլուծաբանը,- գրանցված է ինչ- որ մի երկրում, այսինքն՝ ինքը պատասխանատու է եւ գործառույթ է իրականացնում այդ երկրի իրավունքի ներքո… «Միջազգային պահնորդական կազմակերպություն» հասկացություն չկա, թող ասեն պահնորդական կառույցի անունը, մենք կասենք, որ երկիրն է, որտեղ է գրանցված եւ որ երկրի հատուկ ծառայությունների եւ ուժային կառույցի ներքո է: Այդ ամբողջ քողածածկույթի բուն նպատակն է, որ վերահսկողությունն ուղղակիորեն տրվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի: Ինչո՞ւ… Որովհետեւ խնդիր կա այս տարածքում դուրս դնել ռուսական եւ իրանական ազդեցությունները, ռուսականը՝ զինական առումով, եւ կտրել Իրանը Ռուսաստանից Հայաստանով: Դուք պատկերացրեք, եթե վերահսկողությունն ամբողջովին դրվում է ՆԱՏՕ-ի վրա»:

Իսկ ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կառույցն ի՞նչ խնդիր ունի Հայաստանով Ադրբեջանը եւ Նախիջեւանը միմյանց կապող ճանապարհին վերահսկողություն ունենալու, ինչո՞վ է պայմանավորված Արեւմուտքի այս ցանկությունը…

«Որ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Թուրքիայից եւ Թուրքիայով զենք, զինամթերք, տասնյակ եւ հարյուր հազարավոր ահաբեկիչներ պետք է տեղափոխվեն Ռուսաստանի սահման,- ասաց Նահապետյանը, - Հասնում են Թուրքիա, հիմա Թուրքիայից պետք է տեղափոխվեն Ադրբեջան: Ինչպե՞ս… Նախիջեւան, իսկ Թուրքիան Նախիջեւանի հետ սահման ունի, Նախիջեւանով, Հայաստանով Ադրբեջան»:

Մինչդեռ, պահեստազորի գնդապետի հավաստմամբ, եթե Հայաստանում նշված ճանապարհին տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը ռուսական կողմինը լինի, վերջինս, բնականաբար, շատ արագ կբացահայտի, որ այդ տրանսպորտային միջոցներով, որոնց հայկական կողմը բաց է թողել առանց մաքսային ստուգման, կամ աչք է փակել, տեղափոխվում են զենք-զինամթերք, տասնյակ հազարավոր մարդիկ, եւ դա թույլ չի տա: Դրա համար ռուսական կողմին պետք է դուրս դնել: Երբ այդ ամենը տեղափոխվի Ադրբեջան, Ադրբեջանից Կասպից ծովով կտեղափոխվի միջինասիական հանրապետություններ, այդ թվում նաեւ՝ Ղազախստան: Իսկ ինչո՞ւ Ղազախստան…

«Որովհետեւ Ղազախստանը Ռուսաստանի համար այսօր հանդիսանում է աքիլեսյան գարշապար, ինքն այնտեղից է ամենախոցելին, որովհետեւ երկիր մոլորակի վրա երկու պետությունների միջեւ ամենաերկար անպաշտպան սահմանն է՝ 7600 կիլոմետր,- բացատրեց պահեստազորի գնդապետը, - Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե այդ մարդուժին ու տեխնիկային էլ գումարվեն նաեւ Աֆղանստանից ու Պակիստանից իրենց հավատակից արմատական ահաբեկիչները, ապա ինչ հոսք եւ Ռուսաստանի որ ուղղությամբ կարող է հարված հասցնել: Ահավասիկ՝ Ռուսաստանի համար միակ տեղը, որտեղ այս պահին կարող է խոչընդոտել դրան, Հայաստանն է, որպեսզի այստեղ վերահսկողություն սահմանի, իրեն այլ բան պետք չէ: Իսկ Արեւմուտքին պետք է, որ այդ վերահսկողությունը չլինի, չլինելու համար ճանապարհին պետք է իրենք լինեն, ոչ թե Ռուսաստանը»:

Նահապետյանի հավաստմամբ, հիշյալ վերահսկողության առնչությամբ եթերով ավելի քան մեկ ամիս Նիկոլի, արտգործնախարարի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները զբաղեցնող անձանց ողջ բառախաղի բուն նպատակն Արեւմուտքի վերը նշված պահանջի կատարումն է:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱԾ ԿԵՂԾԻՔԸ

Նույն Արեւմուտքի գործակալները, Հայաստանում նրա 5-րդ շարասյուն հանդիսացողները՝ սորոսական, ՔՊ-ական շրջանակներից, տեւական ժամանակ տարածում են այն հրեշավոր կեղծիքը եւ մեր հասարակությանը հնարավորինս մոլորեցնում, թե Ռուսաստանը Թուրքիայի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ու շահեր ունենալով, ուզում է հասնել նրա եւ Ադրբեջանի համար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը եւ այդ նպատակով նույնիսկ ճնշում գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, եւ քանի որ վերոնշյալ տեղեկությունը զրպարտչական է, ծայրահեղ լկտի հերյուրանք, որեւէ կերպ չեն փաստարկում այն:

Անդրադառնալով «միջանցք» կոչվածին, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում «ԵՐԿՈՒ ՏՐԻՎԻԱԼ ՀԱՐՑ» վերտառության ներքո գրել է.

«2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլը վախվորած, խմած նստած էր բունկերում եւ կստորագրեր այն, ինչ իրեն դեմ կտային։

Եթե Հայաստանի տարածքով միջանցք տալը` ռուս-թուրքական պայմանավորվածություն է, ինչի մասին ակտիվ շրջանառվում է Հայաստանում, ապա այդ դեպքում ինչո՞ւ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նույն Ռուսաստանն ու Ադրբեջանը չներառեցին Լաչինի միջանցքի օրինակով Հայաստանի տարածքով միջանցք տալու կետը։ Չէ՞ որ Նիկոլը կստորագրեր այն ամենը, ինչ իրեն դեմ կտային։ Շատ տրիվիալ հարց եմ տալիս։ Դե պատասխանեք։

Եթե Հայաստանի տարածքով միջանցք տալը` ռուս-թուրքական պայմանավորվածություն է, իսկ Արեւմուտքը դրան դեմ է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միայն ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն է պաշտոնապես երկու անգամ հայտարարել, որ ոչ մի արտատարածքային միջանցքի հարց չկա։

Ինչո՞ւ Օվերչուկի մակարդակի Արեւմուտքի որեւէ պաշտոնյա նման հայտարարություն մինչեւ հիմա չի արել»։

Իրոք, տեղին հարցադրում է, դե պատասխանեք…

Ահա սա է ամբողջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակից Նիկոլ հայադավի եւ էլի ոմանց նկրտումների վերաբերյալ:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սկիզբը՝ այստեղ:






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top