Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Այ մարդ, ասինք` չէ էլի, նե՜տ…

Վերլուծություն

Ներքաղաքական կյանքում սրբազանների ակտիվությունը բավական ուշագրավ նրբերանգներ է ստանում: Նախ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ եկեղեցին «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին չի էլ սատարել, ապա հանդես եկավ աղմկոտ հարցազրույցով՝ շարժման ձախողումները վերագրելով ոչ թե հենց անձամբ Բագրատ սրբազանին, այլ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներին, որոնք ուղղակի, թե անուղղակի սատարել են վերջինիս: Բնականաբար, երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցները, ըստ արժանվույն արձագանքեցին Միքայել սրբազանին: Իսկ թեման ամփոփեց հենց ինքը՝ Բագրատ սրբազանը՝ կոչ անելով դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդի հասցեին ուղղված վիրավորանքները:

«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է։Անկախ նրանից` կհամաձայնեմ սրբազանի ասածներին, թե՝ ոչ, հորդորում եմ՝ դադարեցնել անհարգալից եւ վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով։ Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ»,- ասել է նա:

Իհարկե, առաջին հայացքից կարող է տպավորություն լինել, թե Միքայել սրբազանը քննադատում է Բագրատ սրբազանին, իսկ ահա նա՝ վեհանձնություն է դրսեւորում: Բայց խոսքը ոչ միայն ուսուցիչ-աշակերտ տանդեմի մասին է, այլ` հոգեւոր եղբայրների, որոնք, որպես չգրված կանոն, երբեք ոչինչ հենց այնպես չեն ասում ու չեն անում: Ընդ որում՝ ոչ ոք չի էլ մոռացել, որ շարժման սկզբնական շրջանում Միքայել սրբազանը պակաս ակտիվ չէր, եւ եթե եկեղեցին, իրոք, չի սատարել, ապա ինքը գոնե լիիրավ աջակցություն էր ցուցաբերում՝ առնվազն իր ներկայությամբ ու հրապարակային խոսքերով: Եվ հիմա, երբ Միքայել սրբազանն է խոսում, ստացվում է «01-99» ֆիլմից հայտնի դրվագի կրկնությունը.

- Դու մեքենայի տակ չես ընգե՞լ:

-Չէէէ՞:

-Այ մարդ, ասինք` չէ էլի, նետ:

-Վայ քո խիղճը կտրվի...

Հետեւապես, ինչո՞ւ հիմա Միքայել սրբազանը սկսեց խոսել նախկին նախագահների ստվերի մասին: Իսկ գուցե հենց Բագրատ սրբազա՞նն է ցանկանում ձերբազատվել այդ ստվերից, ինչն ասելու համարձակությունն ունեցավ նրա ուսուցիչը: Գուցե սա ինդիկատո՞ր էր հասկանալու, թե ինչ տեղի կունենա այդ դեպքում: Բայց հանուն արդարության պետք է նկատել, որ եթե երկրորդ ու երրորդ նախագահների աջակիցները, կուսակիցները չլինեն, Բագրատ սրբազանը կմնա հրապարակում լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդով եւ վերջ: Ավելին՝ այսքան ամիս շարժումը դեռ չի մարել հենց նույն, այսպես ասած, նախկինների շնորհիվ, որոնք, այդուհանդերձ, սատարել են, աջակցել, մասնակցել, գուցեեւ հավատացել, որ բարձրաստիճան հոգեւորականը կարող է ստեղծված իրավիճակում իմաստուն լուծումներ գտնել:

«ՍՐԲԱԶԱՆ» ՕՊԵՐԱՑԻԱ՝ ՀԱՄԱՆՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այնպես որ, չպետք է բացառել այն վարկածը, որ Միքայել եւ Բագրատ սրբազաններն ամենեւին էլ իրարամերժ դաշտում չեն, այլ փոխլրացնում են, եւ յուրաքանչյուրն ասում է այն, ինչը չի կարող ասել մյուսը: Այս համատեքստում հատկանշական է նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի արձագանքը. «Միքայել Աջապահյանը մի քանի անգամ ցույց է տվել շատ պրովոկացիոն վարվելակերպ: Ուղղակի, սադրել է: Նրա գաղափարական ուղղվածությունը ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանից, մնացածը կյանքը ցույց կտա: Եթե պետք լինի ապացուցել, մենք կապացուցենք՝ օրերով, դեպքերով, խոսքերով, թե ինչպես է նա պրովակացիայի ենթարկել տարբեր իրավիճակներում»:

Բավական բազմաբովանդակ տողակատակեր էր պարունակում նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կիրակնօրյա քարոզը: Տպավորություն է, որ նա կուժ ասել է իշխանությանը. որ կուլա էլ սրբազանները հասկանան. «Ոմանք փորձում են խեղաթյուրել Եկեղեցու առաքելությունը եւ Եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների եւ թյուրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղված ընկալումներում Եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով։ Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ Եկեղեցու էության, նրա կոչման եւ պատմական առաքելության վերաբերյալ»։

ԻՆՉ ԽՆԴԻՐ ԼՈՒԾԵՑ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ինչեւէ, թողնենք հոգեւոր հարցերը եւ անդրադառնանք չոր քաղաքականությունը: Ակնհայտ է, որ Բագրատ սրբազանի շարժումը մայիսից հունիս, սեպտեմբերից հոկտեմբեր, հոկտեմբերից էլ հուշիկ քայլերով նոյեմբեր դառնալով՝ այդպես էլ ոչ թե դարձավ հարց լուծող, այլ ժամանակ մաշեցնող: Օրինակ` որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե կիրակնօրյա հանրհավաքից հետո՝ իմաստը ո՞րն էր երթ անել դեպի Սահմանադրական դատարան, որտեղ պահակից բացի՝ որեւէ մեկը չկար: Առհասարակ, երեւանյան փողոցները չափչփելը՝ այլեւս քաղաքական հարց չի լուծում, այսօր այլ մեթոդներ են պետք, իսկ եղածը կրկնելը բերում է նրան, ինչ եղավ Հանրային հեռուստատեսության եթերում: Որքան էլ Բագրատ սրբազանին չնեղացնելու համար շատերն ասեն, թե սա էլ փոքրիկ հաղթանակ էր, բայց հանրության մեջ նստվածք մնաց այն, որ Պետրոս Ղազարյանի հարցի տակից՝ սրբազան հայրը չկարողացավ դուրս գալ: Չտրվեց պատասխան, թե հաջողելու դեպքում՝ իրենք ինչպե՞ս են վարվելու, օրինակ, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի հետ: Մեկի մյուսին հաջորդող տապալումները ցույց են տալիս, որ այլեւս մեծ հույսեր կապելն այս շարժման հետ միամտություն է: Ընդ որում՝ այն դեպքում, երբ իշխանությունն իր լավագույն օրերը չի ապրում, Փաշինյանի իշխանությունն այլեւս ավարտված է եւ վաղ, թե ուշ՝ այս կամ այն արտաքին ուժերը նրան հեռացնելու են, ինչը սարերի հետեւում չէ: Եվ ահա հենց այս ամենը հաշվի առնելով` ներքաղաքական դաշտում սկսվել է երրորդ ուժի փնտրտուքը, որը դուրս կգա ոչ թե նախկինների կամ ներկաների դեմ, այլ նախկին-ներկա շրջանակից դուրս կառաջարկի գործուն քայլեր նախ Նիկոլի իշխանությունը հեռացնելու, ապա հեռացնելուց հետո՝ կիմանա, թե ինչ պետք է անել: Փաստ է, որ Բագրատ սրբազանի շարժումը ոչ միայն չունի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր, այլ նաեւ երդվյալ լռություն է պահում, թե իրենց քաղաքական ծրագիրը, արտաքին վեկտորը ո՞րն է, ի վերջո, գալու են իշխանության որ ի՞նչ անեն: Այս հարցերի պատասխանն ունի «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որն օրերս գումարած նիստում ողջունել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի առաջարկը՝ ձեւավորել երրորդ ուժ: Այո՛, որքան էլ զարմանալի է, անգամ Արեւմուտքում են հասկացել, որ լիբերալիզմը մեր տունը քանդելու է եւ անկախ, ինքնիշխան Հայաստան կարող ենք ունենալ` միայն Ռուսաստանից չկտրվելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top