ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 9 ՄԵԴԱԼ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սպորտ
Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ, 2 արծաթե և 7 բրոնզե։
Փոխչեմպիոն են դարձել 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը և 58 կգ Տիգրան Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Միլենա Առաքելյանը 47 կգ, Սյուզաննա Մանուկյանը 59 կգ, Մհեր Օհանյանը 71 կգ, Սամվել Ղազարյանը 79 կգ, Սահակ Դավոյանը 46 կգ, Միքայել Թումասյանը 64 կգ և Ռադիկ Ղուկասյանը 71 կգ։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ