Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Իրականում որքան է եղել Ալեքսանդր Պետրակովի աշխատավարձի չափը

Սպորտ

 

Ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի հավաքականում ուկրաինացի մասնագետի աշխատավարձի վերաբերյալ.

«Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու պահից ի վեր մամուլում մշտապես շահարկվել է նրա ստացած աշխատավարձի չափը: Նշվել է, որ նա տարեկան ստանում է 600 հազար եվրո, իսկ վերջերս նաև հանդիպել եմ անհիմն տեղեկություններ, որ նրա աշխատավարձը կազմում է շուրջ 2 միլիոն եվրո:

Ասեմ, որ այս թվերը ոչ միայն իրական չեն, այլև կիլոմետրերով հեռու են իրականությունից: Ես ի սկզբանե տիրապետել եմ իրական թվերին, ուղղակի, էթիկայից ելնելով, հարկ չեմ համարել բարձրաձայնել դրանց մասին: Հիմա, երբ Պետրակովն արդեն ավարտել է իր գործունեությունը Հայաստանի հավաքականում, կարող եմ հանգիստ ասել, որ նրա ամսական աշխատավարձը կազմել է մոտ 20 հազար եվրո, ինչը, ի դեպ, ավելի քիչ է, քան Հայաաստանի ազգային հավաքականում աշխատած որոշ հայազգի մարզիչներինը»,- սոցցանցերում գրել է Սուրեն Մելիքսեթյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ