Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀՖՖ-ն` ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջի մասին. Ազատություն

Սպորտ

 

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Ֆեդերացիայից։

«Իսկ թե ազգային հավաքականի մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո կան արդյոք արդեն նոր մարզչի թեկնածուներ, կառույցից փոխանցել են․ «Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս կապակցությամբ դեռևս չկա», -ասված է «Ազատության» հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովը հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշար Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո (0-2): FAF երկրպագուական շարժումը հանդիպումից հետո Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից շարժվել էր դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաշենք և պահանջել հանդիպում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Իսկ այսօր հայկական մի քանի ակումբների ֆան ակումբները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ