Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Ինչո՞ւ հրաժարական տվեց Գարեգին Բաղրամյանը

Ներքաղաքական

Օրերս հրաժարական տվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, զուգահեռաբար հրաժարական տվեցին մի շարք փոխնախարարներ: Ինչպես միշտ ՀՀ թշվառ իշխանությունները որեւէ բացատրություն չտվեցին այդ ամենին:

Նշենք, որ Գարեգին Բաղրամյանը զբաղեցնում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը 2019թ.-ի ապրիլի 19-ից եւ Նիկոլի հետ լավ էլ «յոլա» էր գնում: Հավանաբար պատահեց այն, ինչը այլեւս անհնար դարձրեց Գարեգին Բաղրամյանի եւ մի շարք փոխնախարարների  աշխատանքը:

Ըստ մեր տեղեկությունների, հարցը վերաբերում է ՀԷՑ-ին: Նիկոլը, ըստ ամենայնի, հանձնարարություն է տվել Գարեգին Բաղրամյանին եւ հարցին առնչվող կառավարության անդամներին ՀԷՑ-ի վրա «կեղտ» բռնել, որպեսզի հնարավոր լինի «այն խլել» Սամվել Կարապետյանից: Սակայն, թե՛ Բաղրամյանը, թե՛ փոխնախարարները  որոշեցին հրաժարվել այդ կեղտոտ պատվերը կատարելուց:

Ընդ որում, ՀԷՑ-ի հարցը ոչ միայն լուրջ ֆինանսական եկամուտի աղբյուր է, այլ ունի երկրի համար ռազմավարական նշանակություն: Այն առնչվում է ամբողջ էներգետիկ համակարգը Ռուսաստանի ազդեցությունից հանելու եւ ամերիկացիների տիրապետության տակ դնելու ամերիկյան ծրագրի հետ: Այսպիսով, հավանական է, որ ՀԷՑ-ի վերաբերյալ պահանջը գալիս է ամերիկյան դեսպանատնից, քանի որ Սամվել Կարապետյանը, ի վերջո, համարվում է «Ռուսաստանի մարդը» եւ իր ձեռքում թողնել  ՀԷՑ-ի նման ստարտեգիական օբյեկտ, թե՛ ամերիկացիներ, թե՛ Նիկոլի համար վտանգավոր են:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ