Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Նիկոլի մոսկովյան այցն ինչ-որ բա՞ն է փոխել

Վերլուծություն

­Հոկ­տեմ­բե­րի 12-ին, «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ` միա­վո­րե­լով անվ­տան­գութ­յունն ու ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը» տա­րօ­րի­նակ ան­վա­նու­մով հա­մա­ժո­ղով տե­ղի ու­նե­ցավ: Տա­րօ­րի­նակ այն ի­մաս­տով, որ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» աս­վա­ծի տակ հիմ­նա­կա­նում հաս­կաց­վում են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան տես­լա­կան­նե­րը: Լավ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դրույ­թը այդ ծրա­գի­րը կա­րող է Հա­յաս­տա­նի հա­մար նաեւ անվ­տան­գա­յին գոր­ծոն դառ­նալ: Այլ բան, թե ի՞նչ կապ ու­նի այս ա­մե­նի հետ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ

­Սա­կայն դա այդ հա­մա­ժո­ղո­վի ա­մե­նե­ւին էլ միակ տա­րօ­րի­նակ դրվա­գը չէր: Ե­ղան ե­լույթ­ներ, հնչեցին մի շարք մտքեր, այդ թվում՝ Նի­կոլ Փա­շին­յա­նի կող­մից, ո­րոնք ոչ միայն տա­րօ­րի­նակ տեսք ու­նեին, այլ շատ հե­ռուն տա­նող մտո­րում­նե­րի տե­ղիք էին տա­լիս:

Այ­սպես, իր խոս­քում Նի­կո­լը միան­գա­մայն ըն­դու­նե­լի եւ դրա­նով նույն­քան տա­րօ­րի­նակ նման միտք հնչեց­րեց, թե՝ շատ կար­ևոր է հաս­կա­նալ, թե «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կ» նա­խագ­ծի վե­րա­բեր­յալ ինչ նկա­տա­ռում­ներ ու­նեն այլ երկր­նե­րը: Չէ, սա ան­գամ տա­րօ­րի­նակ չես հա­մա­րի, սա աբ­սուր­դից­ էլ այն կողմ է: Այ­սինքն` ի՞նչ է ստաց­վում, եր­կար ժա­մա­նակ բո­լոր ամ­բիոն­նե­րից «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» են քա­րո­զում ու հի­մա նո՞ր պետք է փոր­ձեն հաս­կա­նալ, թե շրջա­կա եւ շա­հագր­գիռ երկր­ներն այս մա­սին ինչ են մտա­ծում: Այ­սինքն, նման նա­խա­գիծ ա­ռաջ քա­շե­լով, ի սկզբա­նե չեն էլ հաս­կա­ցե՞լ, թե դրա հետ կապ­ված ով ինչ շա­հեր եւ հա­կա­շա­հեր ու­նի, ըստ այդմ էլ, որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան այդ ծրա­գի­րը:

­Սա էլ մի կողմ. մարդ են, ա­սենք, թե մի քիչ ուշ են կռա­հում: Հի­մա փոր­ձենք հաս­կա­նալ, թե ըստ Նի­կո­լի, դրսում ով եւ ինչ կար­ծիք ու­նի այդ նա­խագ­ծի մա­սին: «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան հա­մար տա­րան­ցիկ ու­ղի­նե­րը ե´ւ տն­տե­սա­կան, ե´ւ քա­ղա­քա­կան նշա­նա­կութ­յուն ու­նեն: ՌԴ-ն կա­րող է ու­նե­նալ մտա­հո­գութ­յուն, որ այդ ամ­բողջ հոս­քե­րի այս­տե­ղով անց­նե­լը կա­րող է լի­նել ըն­դու­նե­լի, ե­թե ին­քը շա­րու­նա­կի ո­րո­շա­կի ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ այդ հոս­քե­րի կա­ռա­վար­ման վրա:

Արևմտ­յան մի շարք երկր­ներ, իմ տպա­վո­րութ­յամբ, այս ճա­նա­պար­հը ա­ռայժմ լա­վա­տե­սութ­յան որ­ևէ հիմք չի տա­լիս: Ն­րանց հա­մար խնդրա­հա­րույց է. նրանք չեն ու­զում, որ այդ հոս­քե­րը լի­նեն Ի­րա­նի տա­րած­քով:

Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յունն այն քիչ երկր­նե­րից է, որ հստակ ա­ջակ­ցութ­յուն է ցու­ցա­բե­րում «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կին»:

­Մինչ մյուս­նե­րին հաս­նե­լը` նախ մար­սենք Նի­կո­լի այս մտքե­րը: Փաստն այն է, որ Թուր­քիան փոր­ձում է քա­րո­զել, որ Ի­րա­նը խան­դով է մո­տե­նում Հա­յաս­տա­նով անց­նե­լիք ու­ղի­նե­րի թե­մա­յին, քա­նի որ ցան­կա­նում է, որ այդ ու­ղի­ներն անց­նեն իր տա­րած­քով: Սա­կայն, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, այս հար­ցում Նի­կո­լի մոտ կա միան­գա­մայն նոր­մալ բա­ցատ­րութ­յուն. Ի­րա­նի կող­մից նման «խանդ» չի կա­րող լի­նել, քա­նի որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս նա­խա­գիծն այն­պի­սի մեծ բեռ­նաշր­ջա­նա­ռութ­յուն է են­թադ­րում, որ. «Հոս­քե­րը ոչ միայն բա­վա­րար են, այլև շատ են մեր տա­րա­ծաշր­ջա­նի` Վ­րաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի, Ի­րա­նի և Թուր­քիա­յի կա­պու­ղի­նե­րը ծան­րա­բեռ­նե­լու հա­մար: Դեռ շատ ժա­մա­նակ կպա­հանջ­վի, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նը կա­րո­ղանա սպա­սար­կել այն հոս­քե­րը, ո­րոնք գո­յա­նում են»:

­Հա­ջոր­դը Ռու­սաս­տա­նի խնդիրն է: Կո­մու­նի­կա­ցիոն այդ նա­խա­գի­ծը ռուս­նե­րին, ի­հար­կե, ձեռն­տու է: Բայց Նի­կոլն ընդգ­ծում է Մոսկ­վա­յի պայ­մա­նը. Ռու­սաս­տա­նի հա­մար բեռ­նա­հոս­քե­րը պետք է ո­րո­շա­կիո­րեն կա­ռա­վա­րե­լի լի­նեն: Ու դա միան­գա­մայն հաս­կա­նա­լի է. խոս­քը տնտե­սա­կան ի­մաս­տով մե­գած­րագ­րի մա­սին է, հսկա­յա­կան փո­ղե­րի, ո­րը միա­ժա­մա­նակ ու­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ահ­ռե­լի նշա­նա­կութ­յուն: Այս գոր­ծըն­թա­ցի շուրջ ըն­թա­նում է ծան­րա­գույն պայ­քար, այս­պես ա­սենք, ա­րեւմտ­յան բլո­կի հետ: Ու սա կա­րո՞ղ է բա­րձի­թո­ղի վի­ճա­կի մատն­վել Մոսկ­վա­յի կող­մից, որ անգ­լո­սաք­սե­րը կա­ռա­վար­ման լծակ­ներ ստա­նան եւ քեֆ­նե­րը տվա­ծի պես կա­ռա­վա­րեն այդ կո­մու­նի­կա­ցիա­նե­րը: Ընդ ո­րում, դժվար չէ կռա­հել, որ Մոսկ­վա­յի հա­մար ա­մե­նա­թույլ օ­ղակն այս հար­ցում հենց Հա­յաս­տանն է՝ իր բա­ցա­հայտ ա­րեւմ­տա­մո­լա­կան կուր­սով հան­դերձ: Շր­ջա­կա երկր­նե­րից Թուր­քիան եւ Ի­րա­նը ի­րենց շա­հե­րը կա­րող են պաշտ­պա­նել: Ադր­բե­ջա­նը՝ եւս: Վ­րաս­տա­նը նույն­պես տե­ղա­փոխ­վում է իր շա­հե­րը գի­տակ­ցող­նե­րի դաշտ, եւ պա­տա­հա­կան չէ Նի­կո­լի խոս­քը, թե՝ Թ­բի­լի­սին նույն­պես «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» ա­ջա­կից­նե­րից է:

Ա­հա այս ֆո­նին «ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մուն­քի» է նման­վում Նի­կո­լի հի­շա­տակ­ած միտ­քը, թե արևմտ­յան երկր­նե­րին «այս ճա­նա­պար­հը ա­ռայժմ լա­վա­տե­սութ­յան որ­ևէ հիմք չի տա­լիս»: Իսկ ա­վե­լի ստույգ, ինչ­պես քա­նիցս նշել ենք, Ա­րեւ­մուտ­քի հա­մար այդ «խաչ­մե­րու­կը», ո­րը կա­րող է ա­պա­հո­վել նաեւ ՌԴ-ից Ի­րան կո­մու­նի­կա­ցիոն հոս­քեր, միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի է: Ա­րեւ­մուտ­քին պետք է բա­ցա­ռա­պես Հա­յաս­տա­նով անց­նող Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք մի­ջանցք, ո­րը կդառ­նա ՌԴ-ին Ի­րա­նից կտրող գիծ:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ

Ինչ վե­րա­բե­րում է Թուր­քիա­յին, ա­պա այս հար­ցում Նի­կոլն այս կար­ծի­քին է. «Ըստ էութ­յան, «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը» կա­րող է ռեալ ին­տեգր­վել «Մի­ջին մի­ջանց­քի» հետ, ո­րը Թուր­քիա­յի ար­տա­քին քա­ղա­քա­կան կար­ևո­րա­գույն թե­մա­նե­րից մեկն է»: Նոր բան չի ա­սում, բայց կա­րե­ւորն այն է, որ հենց Նի­կոլն է դա ա­սում: Ի՞նչ է «Մի­ջին մի­ջանց­քը». նույն «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քը», Հա­յաս­տա­նի տա­րած­քում՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» հաս­կա­ցութ­յամբ հան­դերձ, ո­րին թեեւ փոր­ձում են տալ Չի­նաս­տա­նից մին­չեւ Եվ­րո­պա կո­մու­նի­կա­ցիոն ու­ղու փա­թե­թա­վո­րում, բայց ի­րա­կա­նում այն Չի­նաս­տա­նի հա­մար միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի է: Այն ի­մաս­տով, որ դրա նպա­տա­կը մին­չեւ չի­նա­կան` թյուր­քա­կան ծագ­ման ույ­ղուր­նե­րի գո­տի հաս­նելն է, եւ ե­թե այսկերպ հնա­րա­վոր լի­նի մա­տա­կա­րա­րում­նե­րի հոսք ա­պա­հո­վել, ա­պա Ա­րեւ­մուտ­քը շատ ա­րագ ույ­ղու­րա­կան գո­տին կվե­րա­ծի հա­կա­չի­նա­կան ա­կա­նի: Պե­կի­նի հա­մար այս կո­մու­նի­կա­ցիան կա­րող է ըն­դու­նե­լի լի­նել, բայց պայ­մա­նով, որ այդ ու­ղու ոչ թյուր­քա­կան միակ գո­տում՝ Հա­յաս­տա­նում լի­նի ռու­սա­կան հսկո­ղութ­յուն: Մ­յուս տար­բե­րա­կով, Պե­կի­նի հա­մար նա­խընտ­րե­լին Ի­րա­նի ուղ­ղութ­յունն է՝ դե­պի Եվ­րո­պա ել­քի տար­բեր սխե­մա­նե­րով՝ Թուր­քիա­յի, Հա­րա­վա­յին Կով­կա­սի մի­ջո­ցով, Մի­ջերկ­րա­կան ծո­վով եւ այլն: Բայց նո­րից պայ­մա­նով, որ ՌԴ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ բա­ժա­նա­րար գիծ չլի­նի:

Ա­հա այս ա­մենն էլ, ինչ­պես քա­նիցս ներ­կա­յաց­րել ենք, դար­ձել է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հիմ­նա­կան վե­ճի թե­ման: Ա­յսինքն, այդ պայ­մա­նագ­րում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցը կլի­նի՞ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րով, ա­վե­լի կոնկ­րետ՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի նկատ­մամբ ռու­սա­կան ինչ-որ վե­րահս­կո­ղութ­յամբ, ա­պա գործ կու­նե­նանք ի­րա­կա­նում «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» կամ պար­զա­պես սո­վո­րա­կան կո­մու­նի­կա­ցիոն խաչ­մե­րու­կի հետ՝ հյու­սի­սից՝ հա­րավ եւ ա­րե­ւել­քից՝ ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յուն­նե­րով գոր­ծող: Հա­կա­ռակ դեպ­քում կու­նե­նանք ա­րե­ւել­քից՝ ա­րեւ­մուտք ու­ղի, ո­րը Ռու­սաս­տա­նի եւ Թեհ­րա­նի հա­մար բա­ժա­նա­րար գիծ է: Այն, որ ա­ռա­ջին տար­բե­րա­կը հատ­կա­պես 2022թ.-ից ի վեր ակ­տի­վո­րեն տոր­պե­դա­հար­վում է Ա­րեւ­մուտ­քի կող­մից, եւ Նի­կոլն էլ խա­ղում էր այդ ուղ­ղութ­յամբ, հին պատ­մութ­յուն է: Այն, որ Ա­լիե­ւը չի մտնում այդ խա­ղի մեջ, ո­րը ար­գե­լա­կել է ա­մեն մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», նույն­պես նոր բան չէ:

Այ­սինքն, երբ Նի­կո­լը խո­սում է, թե «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը» կա­րող է Թուր­քիա­յի ե­րա­զանք­նե­րի «Մի­ջին մի­ջանց­քի» հետ հա­մա­տե­ղել, ակ­նար­կում է Հ­յու­սիս-­Հա­րա­վի եւ Ա­րե­ւելք-Արեւ­մուտ­քի հա­մա­տեղ գոր­ծու­նեութ­յո՞ւ­նը, ո­րը վե­րահս­կելիութ­յան պայ­մա­նով կա­րող է ձեռն­տու լի­նել ՌԴ-ին, բայց ցան­կա­լի չէ Ա­րեւ­մուտ­քի հա­մար: Բայց սա էլ դեռ մի կող­մ. ամ­բողջ հարցն այս պա­հին այն է, որ Նի­կո­լը, թվար­կե­լով, թե կոնկ­րետ ով ինչ շահ ու­նի այդ կո­մու­նի­կա­ցիոն սխե­մա­նե­րում, ըստ էութ­յան՝ ա­ռա­ջին ան­գամ տո­ղա­տա­կե­րից շատ զգույշ փոր­ձում է ակ­նար­կել, թե ո­րը կա­րող է լի­նել Հա­յաս­տա­նի շահն այս ի­րա­վի­ճա­կում: Չ­նա­յած, դա էլ նոր բան չէ. ի­րա­կա­նում միան­գա­մայն հստակ է, թե ի­րա­կա­նում որն է Հա­յաս­տա­նի շա­հը: Այլ հարց, թե ին­չու է Նի­կոլն այս մա­սին ո­րո­շել նման ակ­նարկ­ներ հնչեց­նել:

ԿԱԶԱՆԻՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ, ԹԵ՞ ԱՅԼ ԽԱՂ Է

Այս­պի­սով, Նի­կո­լը փոր­ձում է խա­ղաթղ­թե­րը մին­չեւ վերջ բա­ցե՞լ: Մի­գու­ցե, ա­ռա­վել եւս, որ նա այդ մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ մեկ այլ «խոս­տո­վա­նութ­յուն» եւս հնչեց­րեց: Այ­սինքն, ե­թե մինչ այս ա­մե­նուր քա­րո­զում էր, թե նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի հայտ­նի 9-րդ կե­տի հետ ո­րե­ւէ եր­րորդ կողմ ո­րե­ւէ առն­չութ­յուն չու­նի՝ նկա­տի առ­նե­լով Ռու­սաս­տա­նին, այս ան­գամ սկսեց խո­սել, թե՝ ռուս­նե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ո­րո­շա­կի դեր ու­նեն: «Դա պար­զա­բան­ված է ՌԴ նա­խա­գա­հի` 2020 թ. դեկ­տեմ­բե­րի 10–ի հրա­մա­նագ­րում, ո­րը վե­րա­բե­րում է մեր տա­րա­ծաշր­ջա­նին։ Սա նշա­նա­կում է, որ ՌԴ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին կա­րող է վե­րա­պահ­վել մո­նի­տո­րին­գի ինչ­–որ գոր­ծա­ռույթ` տես­նե­լու հա­մար, թե ինչ­քա­նով է ՀՀ–ն կա­տա­րում իր պար­տա­վո­րութ­յուն­նե­րը»,- ա­սում է Փա­շին­յա­նը: Ի­հար­կե, այդ­պես չէ, ինչ­պես նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րում, այն­պես էլ ՌԴ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րում գրված է «վե­րահս­կո­ղութ­յուն» բա­ռը, եւ ոչ մի մո­նի­տո­րին­գի մա­սին խոսք ան­գամ չկա: Ճիշտ է, վե­րահս­կո­ղութ­յու­նը են­թադ­րում է նաեւ մո­նի­տո­րինգ, բայց ոչ միայն: Այ­սինքն, որ Նի­կոլն է­լի է փոր­ձում չգի­տես ինչ ներ­կայաց­նել թղթի վրա գրվա­ծը, դա պարզ է: Բայց, վե­րահս­կո­ղութ­յուն կլի­նի, թե մո­նի­տո­րինգ, որ նրա իսկ ստո­րագ­րած փաս­տաթղ­թում ռուս­ներն ու­նեն ինչ-որ գոր­ծա­ռույթ, ու Նի­կո­լը դա հաս­տա­տում է, սա ար­դեն պա­տա­հա­կան չէ:

­Կա­րե­լի է մտա­ծել, որ այս­պի­սով նա ըն­դա­մե­նը մի փոքր զի­ջում է դիր­քը, թե՝ ինչ կլի­նի, ե­կեք դրա ա­նու­նը դնենք մո­նի­տո­րինգ: Սա­կայն Բա­քուն միան­գա­մից հերք­մամբ հան­դես ե­կավ, այ­սինքն, ե­թե նպա­տա­կը նշվածն է, չի ստաց­վում: Բայց սա էլ մի կողմ. ե­թե Նի­կո­լը ան­գամ փոր­ձում է մի փոքր հետ քաշ­վել, դա ար­դեն իսկ հու­շում է, որ այլ տար­բե­րակ ար­դեն չի մնա­ցել, ա­ռա­վել եւս, երբ նա իր հիմ­նա­կան խոս­քում նաեւ բա­ցեց փա­կագ­ծե­րը, թե ի­րա­կա­նում ինչ ար­տա­քին բա­լանս է ստեղծ­ված հա­յաս­տան­յան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի շուրջ, եւ որ տար­բե­րակն է Հա­յաս­տա­նի հա­մար ձեռն­տու:

Մ­յուս կող­մից, ե­թե ան­գամ մո­նի­տո­րինգ, դա, կրկնում ենք, հայ­տա­րա­րութ­յուն է, որ ՌԴ-ն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ինչ-որ ֆունկ­ցիա ու­նի: Այն դեպ­քում, երբ Ա­րեւ­մուտ­քի կուրսն այն է, որ ՌԴ-ն­ ոչ միայն ո­րե­ւէ ֆունկ­ցիա չու­նե­նա կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցում, այլ, առ­հա­սա­րակ, Հա­յաս­տա­նում: Հենց այդ սկզբուն­քից է, որ Նի­կո­լը հետ է քաշ­վում իր մո­նի­տո­րին­գի գա­ղա­փա­րով: Այ­սինքն, դա ըն­դա­մե­նը մեկ քա՞յլ է, մի­գու­ցե նաեւ ներ­քին եւ ար­տա­քին ռեակ­ցիան ստու­գե­լու հա­մար, թե՞ հստակ գոր­ծըն­թաց: Ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով ՌԴ ար­դեն կա­տա­րած եւ մոտ օ­րերս սպաս­վող այ­ցե­րի փաս­տը: Թե­րեւս, այս հար­ցե­րի պա­տաս­խա­նը կստաց­վի Կա­զա­նում կա­յա­նա­լիք ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի հա­մա­տեքս­տում:

 

 






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top