Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«Իրավունք»-ի 35 տարիները գալիս են մեզ պնդելու՝ տվյալ անձնակազմն ինչ լուրջ աշխատանք է արել. Մելոյան

Իրավունք 35 ամյակ

Սրտանց շնորհավորում եմ «Իրավունք» թերթին՝ 35-ամյա տարեդարձի կապակցությամբ: Սա խորհրդանշական տարիք է, եւ 35 տարիները գալիս են մեզ պնդելու, որ «Իրավունք»-ի անձնակազմը՝ ի դեմս իր հիմնադիրների եւ աշխատակազմի, լուրջ աշխատանք են արել` արձանագրելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Հատկապես անվանումից կարող ենք հղեցնել, որ «Իրավունք»-ում լուսաբանվող իրադարձությունները, պարզաբանումները եւ հրապարակումները անկյունաքարային դեր ունեն:

Առաջին հերթին մեր պետականության ողջ կյանքի ընթացքում՝ արձանագրելով իրադարձությունները հենց իրավունքի եւ օրենքի լույսի ներքո: Երկրորդ հերթին գիտահենություն ապահովելով, որովհետեւ բացի զուտ արձանագրումից, տալիս են նաեւ վերլուծական աշխատանք՝ ներգրավվելով բնագավառում գործող լրջագույն վերլուծաբանների եւ հեղինակավոր գիտնականների: Եվ երրորդ, ահռելի աշխատանք կատարելով ընդհանուր լուսաբանման բնագավառում, ես, որպես քաղաքացի, մասնագետ՝ երախտիքս եմ հայտնում եւ կրկին շնորհավորում եմ 35-ամյա տարեդարձի կապակցությամբ ու հարատեւ գործունեություն եմ մաղթում ձեր առաքելությանը:

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն,

սահմանադրական իրավունքի մասնագետ,

իրավապաշտպան

ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։