Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սպորտ

Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել, վերջերս Երևանում կայացած «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» միջազգային մրցաշարի ժամանակ բրոնզե մեդալ նվաճած, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից, ծնունդով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից ԱԼԵՔՍԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - 79 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Առաջին գոտեմարտը շատ բարդ տրվեց, ափսոս զիջեցի ռուս մրցակցիս։ Հաջորդ գոտեմարտում բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով պարտության մատնեցի փախստականների դրոշի ներքո հանդես եկող մրցակցիս։ Երրորդ գոտեմարտում էլ բրոնզե մեդալի համար համառ պայքարում 8։0 հաշվով հաղթեցի Բուլղարիայի ներկայացուցչին։ Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ երկու ամսվա զինծառայող էի, Մատաղիսում էի ։Վիրավորվել եմ, կոմայի մեջ գտնվել, ենթարկվել վիրահատության։ Փառք Աստծո, ապաքինվեցի ու հիմա կրկին շարունակում եմ զբաղվել սպորտով։ Շատ ուրախալի է, որ սամբոն արդեն ընդգրկվել է օլիմպիական ընտանիքում և հաջորդ Օլիմպիական խաղերին 2028-ին, օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ - ում, շատ հնարավոր է, որ արդեն լինի որպես Օլիմպիական մարզաձև։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ