Իրան-Իսրայել հնարավոր հակամարտությունը կվերածվի աղետի. Իրանցի միջազգայնագետը մանրամասներ է ներկայացնում
Հանդիպում
Եթե Իսրայելի և Իրանի միջև պատերազմ սկսվի, Եվրոպան կարող է նավթի լուրջ պակասի առաջ կանգնել: Իրանը համաշխարհային շուկայում նավթի խոշորագույն մատակարարներից է, և ցանկացած ռազմական գործողություն տարածաշրջանում անխուսափելիորեն կհանգեցնի մատակարարման խափանումների, գների աճի և էներգետիկ ճգնաժամի սրման: Սա լուրջ մարտահրավեր կստեղծի եվրոպական երկրների համար, որոնք արդեն կայուն լուծումներ են փնտրում էներգետիկ շուկայում գլոբալ անկայունության պայմաններում: Անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև հնարավոր հակամարտությանը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանի և համաշխարհային աշխարհաքաղաքականության վրա, ասաց իրանցի միջազգայնագետ Խայալ Մուազզինը։