Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

ՌԴ-ն եւ ԿԺԴՀ-ն պարտավորվել են պատերազմի դեպքում իրար «անմիջապես ռազմական օգնություն» ցուցաբերել

Միջազգային

Հայտնի դարձավ, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք (https://iravunk.com/?p=295217&l=am), Ռուսաստանն ու Հս.Կորեան, «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրով», պարտավորություն են ստանձնել` պատերազմի դեպքում իրար ռազմական օգնություն ցուցաբերել: 

Այսպես, ըստ այդ համաձայնագրի արդեն հայտնի դարձած տեքստի 4-րդ հոդվածի. «Եթե Կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման որևէ պետության կամ մի քանի պետությունների կողմից և այդպիսով հայտնվի պատերազմական իրավիճակում, մյուս Կողմն անմիջապես կապահովի ռազմական և այլ օգնություն՝ միջոցների տնօրինում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն և Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն օրենսդրությանը համապատասխան»:

Գործնականում այս հոդվածը ստեղծում և համախմբում է ամենակոշտ տիպի պաշտպանական դաշինք՝ «անհապաղ ռազմական և այլ օգնություն» տերմինաբանությամբ:

Փորձագետները դա նաեւ համեմատում են ՆԱՏՕ-ի կանոնադրության հայտնի 5-րդ հոդվածի հետ, որը շարադրված է այսպես. «Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում իրենցից մեկի կամ մի քանիսի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում իրենց վրա որպես ամբողջություն և, հետևաբար, համաձայնում են, որ այն դեպքում, երբ նման զինված հարձակում տեղի ունենա, նրանցից յուրաքանչյուրը, ի կատար ածելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածով ճանաչված անհատական ​​կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը, օգնություն կտրամադրի ենթակա Պայմանավորվող կողմին կամ ենթակա Պայմանավորվող կողմերին՝ անհապաղ իրականացնելով այնպիսի անհատական ​​կամ համատեղ գործողություններ, որոնք անհրաժեշտ են համարվում, ներառյալ զինված ուժի կիրառումը հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերականգնման և պահպանման նպատակով»:

«Տարբերությունը պարզվեց «... այնպիսի անհատական ​​կամ համատեղ գործողությունների անհապաղ իրականացում, որը կհամարվի անհրաժեշտ, ներառյալ զինված ուժի կիրառումը...», այսինքն՝ ՆԱՏՕ-ի երկրները կմտածեն, մինչեւ գործելը եւ կանեն այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Իսկ զինված ուժի կիրառումը գործողությունների ընդամենը տարբերակներից է, այլ ոչ միակ պայման: Ի տարբերություն ՌԴ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ պայմանագրի, որը միանշանակ սահմանում է` «անմիջապես կապահովի ռազմական և այլ օգնություն», ոչ մի մտածել, ոչ մի երկընտրանք»:

Թեեւ մասնագետներն ակնարկում են, որ նման դրույթ կան նաեւ ՌԴ-ի եւ Իրանի հետ կնքվելիք համանման պայմանագրում, սակայն այս հարցոբ կողմերը դեռ մեկնաբանություններ չեն անում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել Կովկասում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված