Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Սոթքի հանքավայրի որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի. մարզպետ

Տնտեսություն

Սոթքի հանքավայրի որոշ աշխատակիցներ վերականգնել են աշխատանքը՝ շահագործող ընկերության հետ Գեղարքունիքի մարզպետարանի տարած աշխատանքի, ունեցած հանդիպումների արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: 

 

«Մարզպետարանը հանքը շահագործող կազմակերպության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել: Դրա արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի»,-ասաց նա: 

 

2023 թվականին Ադրբեջանը պարբերաբար կրակոցներ էր արձակում Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ խոչընդոտելով շահագործման աշխատանքներին: Հանքը շահագործող ընկերությունը մայիսի 30-ին հայտարարել էր աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով բաց հանքի շահագործումը դադարեցնելու և անձնակազմին հարկադիր պարապուրդի ուղարկելու մասին:

Հանքավայրն անցել է ստորգետնյա շահագործման: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը վստահեցրել էր, որ Սոթքի հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության հիմքում տեխնիկա-տնտեսական բաղադրիչն է, դա չի կարելի պայմանավորել քաղաքական և աշխարհաքաղաքական գործոններով:

 

Նա տեղեկացրել էր, որ ներկայում Սոթքի հանքավայրն ունի ավելի քան 200 աշխատակից, որոնց թիվը արտադրական նախագծային հզորությունների ավելացմանը զուգահեռ նախատեսվում է հասցնել 500-ի:

168.am

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ