Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». Ռուբեն Հակոբյանի որդին ԱԺ միջանցքով քայլելիս հայհոյանքներ է հնչեցրել կին լրագրողների ներկայությամբ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմադիրները քննադատում են իշխանականների անվայելուչ պահվածքը, իրենց թիմակիցները պատեհ պահերին ավելի վատ վարքագիծ են դրսեւորում։

ՊՊԾ աշխատակիցների՝ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին խորհրդարանի շենքից քաշքշելով դուրս բերելուց հետո Հակոբյանի որդին՝ Սեյրան Օհանյանի օգնական Սամվել Վարդանյանը ԱԺ միջանցքով քայլելիս բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ընդ որում՝ ոչ թե միջադեպի պահին, այլ երբ ամեն ինչ արդեն հանդարտվել էր և տարածքում մնացել էին միայն լրագրողները:

Սամվել Հակոբյանը, որը նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից է, մի խումբ փորձագետների, օգնականների ուղեկցությամբ խորհրդարանի միջանցքում քայլելիս կին լրագրողների կողքով անցնելու պահին անհասցե հայհոյել է, իսկ ավելի ուշ` նույն վայրում հանդիպելով ՊՊԾ տղաների օպերացիայի կուրատորին շատ կառուցողական շփվել նրա հետ՝ ընդամենը դժգոհելով, թե` «Ընգեր ձեր արածը ինչի նման էր»:
Հասկանալի չէր, թե նախորդիվ հնչեցրած հայհոյանքներն ում էին ուղղված»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ