Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան «Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա Խամոյան Մահացել է Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Թրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին «Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան «Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Անչափահասների շրջանում թմրամոլությունը, «սեռական ազատությունը» վաղուց արդեն սանձարձակության է հասել, պետք է խիզախություն ունենալ առերեսվելու իրականության հետ․ Հայտնի փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Անչափահասների հանցավորության հիմնախնդիրը անհանգստացնող է ողջ աշխարհում` անկախ այն հանգամանքից, թե որքանով է քրեածին իրավիճակով բարվոք տվյալ երկիրը: Վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թվի աճ է նկատվում, ինչը խիստ մտահոգիչ փաստ է, ուրեմն  ինչո՞վ է պայմանավորում այս վտանգավոր տենդենցը հարցը ուղղել ենք նախկին Գլխավոր դատախազ, այժմ փաստաբան ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ, ով կիսելով մեր մտահոգությունը նկատեց․

-Անչափահասների հանցավորության վերաբերյալ ուսումնասիրությունների երկար տարիների փորձ ունեմ, և ինձ բախտ է վիճակվել այն խորությամբ հետազոտել դեռևս Արցախում՝ դատախազությունում աշխատելու տարիներին։ Անչափահասն ունի վարքային մի կարևոր առանձնահատկություն, ի տարբերություն չափահասների, ովքեր ունակ են ընկալել իրադարձությունները, գնահատել դրանք, հետևություններ և եզրահանգումներ անել։ Անչափահասները շատ արագ յուրացնում են այն, ինչ տեսնում են, առանց դրանց խորքային վերլուծության և գնահատման։ Անչափահասի այդ հատկությունը բնական է, քանզի մարդը ամբողջ կյանքում անցնում է աշխարհաճանաչման գործընթաց, իսկ անչափահասը՝ առավել ևս։ Աշխարհաճանաչումը ենթադրում է ճանաչվող օբյեկտի ընկալում՝ դրա հետ ֆիզիկական շփմամբ կամ որոշ գործողությունների կրկնությամբ։ Անչափահասները աշխարհը հիմնականում ճանաչում են հենց այս եղանակով։ Սա եղել է բոլոր ժամանակներում. այս առումով մարդու բնույթը էապես չի փոխվել, փոխվել են ժամանակները։ Եթե նախկինում անչափահասին վատ սովորույթներից և բարքերից պաշտպանելու համար բավական էր նրան այդ միջավայրից մեկուսացնելը, ապա այսօր դա այլևս անհնար է։ Աշխարհը զարգանում է իր ընթացքով, և մենք պետք է կարողանանք հետ չմնալ այդ ընթացքից։

Երբ սկսում ենք քննադատել համացանցը կամ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները և դրանք համարում ենք հանրային գիտակցության խոցելի լինելու կամ հասարակական կյանքում անընդունելի երևույթների, այդ թվում՝ անչափահասների բացասական վարքագծի ձևավորման պատճառ, դա նշանակում է, որ համընդհանուր զարգացման տեմպից բավականին հետ ենք մնացել։ Ընդ որում, այն աստիճան, որ հետևանքները տեսանելի ու շոշափելի են։ Մեր ամենամեծ խնդիրը բացասականի, անընդունելիի և անորակի այլընտրանքի բացակայությունն է։ Մենք 24 ժամ խոսում ենք անչափահասների շրջանում թմրամոլության, խաղամոլության և սեռական անդաստիարակության մասին, բայց դրանից ոչինչ իրականում չի փոխվում։ Առավելագույնը, որ տեսնում ենք, ծնողների վախվորած դեմքերն են, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր երեխաներին մեկուսացնել իրենց շուրջը տիրող իրավիճակից, սակայն դա կամ անհնար է, կամ անարդյունավետ, քանի որ ձեր տնից դուրս միջավայրում այդ երևույթները շարունակում են տարածվել։ Իսկ ի՞նչ է պետությունը առաջարկում այդ ամենի փոխարեն կամ դրանց զուգահեռ։ Թեև ամեն ինչում պետք չէ մեղադրել պետությանը, բայց հասարակության դաստիարակության հարցում պետության դերը շատ մեծ է։ Ընտանիքը և միջավայրը անձի ձևավորման ու դաստիարակության առաջնային օղակներն են, բայց հիմնականը պետությունն է, որը կրում է հանրության ձևավորման ու հասարակական դաստիարակության պարտականությունը։

Պետությունը այդ գործառույթը կատարում է զանգվածային դաստիարակության միջոցով՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բարձրագույն կրթական հաստատություններ, խմբակներ, աշխատանքային կոլեկտիվներ և այլն։ Այդ կերպ պետությունը մարդ-անհատին դարձնում է կոլեկտիվի՝ լավագույնի և դրականի կրող հասարակության անդամ։ Պետությունը պետք է այս գործընթացը կազմակերպի այնպես, որ բացասականի կողքին՝ (հիմա այլևս անհնար է թաքցնել կամ մեկուսանալ դրանից. հեղինակի կողմից) ավելի գրավիչ և ճանաչելի դարձնի դրականն ու հանրօգուտը։ Մենք պետք է ընդունենք, որ անհատը հաճախ կարող է չտարբերել լավն ու վատը, սխալ ընկալումներ ունենալ։ Պետությունը պետք է լինի հանրությանը ուղղորդողը և առաջնորդողը։ Երբ մենք կարողանանք դա իրականացնել, ժամանակի ընթացքում հաջողություն կունենանք։ Եթե ոչ, ապա ինքնաոչնչացման և դեգրադացման գործընթացը շարունակվելու է անխուսափելիորեն։

Երբ սկսենք այս ամենը գիտակցել, այլևս չենք կենտրոնանա անչափահասների հանցավորության ցուցանիշների վրա, քանի որ անչափահասների հանցավորությունը ընդամենը ամենավտանգավոր հետևանքն է, արտահայտման միջոցը։ Մենք կարող ենք անընդհատ զբաղվել անչափահասների հանցագործությունների բացահայտմամբ և պատիժներ կիրառել, բայց անչափահասների դեպքում պատիժը՝ որպես մյուսների համար դաս ծառայեցնելու միջոց, իր իրական դերը չի ունենում։ Նրանց դեպքում պետք է հասնել պատճառների և նպաստող պայմանների վերացմանը։

Պետք է խիզախություն ունենալ առերեսվելու իրականության հետ։ Չի կարելի դպրոցներում կամ անչափահասների շրջանում տեղի ունեցող երևույթների մասին խոսել շշուկով՝ փորձելով չգիտես ինչու և չգիտես ումից քողարկել դրանք։ Անչափահասների շրջանում մեծ է թմրանյութերի շրջանառության ծավալը, «սեռական ազատությունը» վաղուց արդեն սանձարձակության է հասել, իսկ մտածողությունը, հարաբերությունների կառուցման սկզբունքները, շփման ձևերն ու եղանակները հաճախ հիշեցնում են փողոցային կամ հանցավոր բարքերի մասին ֆիլմեր։ Այս ամենի պայմաններում հանցավորության ցուցանիշները այլևս մեզանից կախված չեն ու անկառավարելի են։ Մենք, կամ իրավապահ մարմինները, ընդամենը դառնում ենք արձանագրողներ՝ հանցագործությունների թիվ հաշվողներ։ Եվ կրկին ուզում եմ շեշտել, որ այս գործընթացի կարգավորումը միայն իրավապահ մարմինների խնդիրը չէ։ Դրան պետք է ներգրավվեն պետության բոլոր «ձեռքերը»։ Իրավապահ մարմինները կարող են խորքային ուսումնասիրությունների արդյունքներով ընդամենը օգնել մյուսներին։

Այսպիսի իրավիճակներում շատ սխալ է միայն պետական պաշտոնական վիճակագրական տվյալներով կողմնորոշվելը։ Հավատացնում եմ, որ պաշտոնական տվյալները չեն արտացոլում իրական պատկերը։ Մենք տեսնում ենք անչափահասների հանցավորության ընդամենը մի փոքր մասը։ Իրականում, խնդիրը շատ ավելի խորքային է և ավելի մեծ ծավալների է հասնում։ Հենց այս պատճառով էլ մենք պետք է ոչ թե պարզապես արձանագրենք հանցագործությունները և կիրառենք պատիժներ, այլ կենտրոնանանք դրանց պատճառների ուսումնասիրության, կանխարգելման և վերացման վրա։

-Պարոն Ներսիսյան, վերջին շրջանում կարծես աճել է նաև անչափահասների ինքնասպանությունների դեպքերը։ Այստեղ տեսնո՞ւմ եք զուգահեռներ։ Եվ ի՞նչ անելիք ունեն այստեղ իրավապահները։

- Ես հենց դրա մասին էի նշել նախորդ հարցի պատասխանում. հանցագործությունները, վարչական իրավախախտումները, ինքնասպանության փորձերը կամ ինքնասպանությունները արդեն հետևանքներ են, որոնք ազդանշանի պես, կարմիր լույսի նման վառվում են և մեզ հուշում, որ այստեղ խորքային խնդիրներ կան, որ դրանց պետք է ուշադրություն դարձնել: Իհարկե, թմրանյութերի, ալկոհոլի ազդեցության տակ, փողոցային բարքերով մեծացած անչափահասների շրջանում և հանցագործությունները շատ կլինեն, և  ինքնասպանությունների կամ ինքնասպանության փորձերի դեպքերը, և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունները, և հափշտակությունները և միջանձնային խնդիրները: Այս երևույթները հնարավոր չէ խեղդել կամ ճնշել, քանի դեռ չեն վերացվել կամ նվազագույնի չեն հասցվել դրանց հիմքում ընկած պատճառները:

Մենք անընդհատ ականատես ենք լինում անչափահասների հանցավորության վիճակի, պատժի կրման ընթացքում անչափահասների վարքագծի, կրկնահանցագործ անչափահասների, պատժի կրումից հետո անչափահասի վարքագծի ուսումնասիրությունների, հետազոտությունների, զեկույցների: Իհարկե, դրանք շատ կարևոր են, բայց դրանք արդեն «չարիքի» ճանապարհ բռնած կամ «մոլորված» անչափահասների «վերադարձի» հնարավորությունն են որոնում: Սակայն մեր առաջնային խնդիրը պետք է լինի կանխարգելումը՝ բոլոր ճանապարհների ականապատումը, բոլոր պատճառների ու նպաստող պայմանների չեզոքացումը, վերացումը: Եթե այդ ամենը չարվի, ապա մենք շարունակելու ենք ամեն տարի ընդամենը հանցագործությունների շուրջ թվաբանություն վարել ու գլխիկոր հետևել դրանց ընթացքին՝ նույնպես հետևելով համընդհանուր վիճակի տարեցտարի վատթարացմանը:

Այն հնարավորությունը, որը բաց է թողնվում այսօր, վաղը մեզ բոլորիս, այդ թվում պետությանը և հանրությանը, կանգնեցնելու է ծանր հետևանքների առջև: Սա ողջ պետության խնդիրն է, սա միայն իրավապահ մարմինների լուծելիքը չէ: Այսօր բոլոր համայնքները, բոլոր փողոցները, բոլոր կրթական հաստատությունները, ամեն մի անկյունը պետք է ողողված լինի դաստիարակող, կրթությունը, ֆիզիկական ակտիվությունը, սպորտը, երգը, պարը խրախուսող, քարոզող ու գրավիչ խոսքով, տեսանյութերով, հոլովակներով: Նույն համացանցը, հեռուստատեսությունը, որոնք ողողված են «աղբով», զուգահեռաբար պետք է դրա այլընտրանքը մատուցեն, և դա պետք է անել անդադար ու հետևողականորեն:

Որեմն մաստակ արտադրողը իր անորակ արտադրանքը գովազդելով, դրա «որակը» գովերգելով այն դարձնի բոլորի համար ցանկալի, պետությունը չկարողանա՞ հասարակության կամ անչափահասի մոտ ձևավորել լավի ու վատի, դրականի ու բացասականի ընկալում: Իհարկե՞ այդ ամենը հնարավոր է իրականություն դարձնել, ուղղակի դրան հասնելու համար կամք ու համակարգված, անդադար ու քրտնաջան աշխատանք է պետք:

 






Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱնկախական վիլսոնիստը՝ Կանադայի դրոշովԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top