Վստահելի աղբյուր եւ անբաժան ուղեկից իր ընթերցողների համար. Հայտնի հոգեբանը «Իրավունքի» 35-ամյակի կապակցությամբ
Իրավունք 35 ամյակ
Հայտնի հոգեբան Իրինա Ծատուրյանի շնորհավորանքը «Իրավունքի» 35-ամյակի կապակցությամբ.
«Իրավունք»-ի երկարամյա աշխատանքը նշանակալի ներդրում է մեր ազգաբնակչության տեղեկացվածության և հասարակական գիտակցության բարձրացման գործում։ Տասնամյակների բծախնդիր ու անշահախնդիր գործունեությունը վկայում է այն մասին, որ «Իրավունք»-ը դարձել է վստահելի աղբյուր և անբաժան ուղեկից իր ընթերցողների համար։ Սրտանց շնորհավորում եմ, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և անսպառ ուժ՝ շարունակելու այս արժեքավոր առաքելությունը։