«Իրավունք» թերթն լուրջ ներդրում ունի երկրի տեղեկատվական կյանքում. Անդրեւ Արեշեվ
Իրավունք 35 ամյակ
Քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը շնորհավորել է «Իրավունք» թերթի 35-ամյակը.
« «Իրավունք» թերթն, անշուշտ, լուրջ ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ երկրի տեղեկատվական կյանքում՝ տեղեկատվական տարածքը հարստացնելով օբյեկտիվ, անկախ տեղեկատվությամբ։ Հրատարակությունը ակտիվորեն զարգանում է, այդ թվում՝ հաշվի առնելով ներկա դինամիկ ժամանակները, երբ մեծ պահանջարկ ունեն թե՛ տեսաբովանդակությունը, թե՛ սոցիալական ցանցերում տեղեկատվության ներկայացումը։ Ձեր լրատվամիջոցին ցանկանում եմ մաղթել հետագա զարգացում և նոր հետաքրքրված լսարան, իր բոլոր աշխատակիցներին՝ ամենայն բարիք և հնարավոր բարեկեցություն, և ամենակարևորը՝ հոգեկան հանգստություն մեր դժվարին ժամանակներում»: