Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ Բնապահպան Ամուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար «Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ) «Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնուն Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ Մինասյան Գազ չի լինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարից ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը

Մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրգործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան

Իրավական

Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ:

 

 Մասնավորապես՝

Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, իսկ 2014 թվականի օգոստոսի 4-ից՝ «Ազդանշանման և կապի» մասնաճյուղի պետի պաշտոնները: Փ.Յ.-ն Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի օժանդակությամբ ստացել է Խորհրդի անդամների միաձայն հավանությունը՝ Մետրոպոլիտենի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5 քմ մակերեսով նկուղային հարկն օտարելու վերաբերյալ: Ընկերության տնօրենների խորհրդի գրության հիման վրա՝ Երևանի քաղաքապետը 2013 թվականի օգոստոսի 20-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով հանձնարարել համապատասխան գերատեսչությանը՝ հրապարակային սակարկությունների միջոցով նշված տարածքը ներկայացնել օտարման: «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողը 2013 թվականի հոկտեմբերի 23-ին կազմել է գնահատման կեղծ հաշվետվություն: Հաշվետվության համաձայն՝ 944,5 քմ մակերեսով տարածքի շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 106 մլն 850 հազար դրամ: Գնահատողը վերոնշյալ փաստաթղթում դիտավորությամբ չի ներառել շենքի նկուղային հարկաբաժնի տարածքի համար հատկացված՝19459 հա և 0.0038736 հա մակերեսներով հողամասերն ու դրանց շուկայական արժեքները: Արդյունքում՝ գույքը, որի իրական շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 194 մլն 880 հազար դրամ, գնահատվել է 106 մլն 850 հազար դրամ: 2013 դեկտեմբերի 4-ին անշարժ գույքն աճուրդի է դրվել, մեկնարկային գին է սահմանվել 106 մլն 850 հազար դրամը: 2013 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած առաջին և նույն թվականի դեկտեմբերի 16-ին կայացած երկրորդ աճուրդներին որևէ անձ (այդ թվում՝ Մետրոպոլիտենի տնօրենի որդին) չի մասնակցել, գույքն աճուրդով չի վաճառվել: Մետրոպոլիտենի տնօրենի որդին անշարժ գույքը գնել է երրորդ աճուրդի ժամանակ՝ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին՝ 75 մլն 393 հազար դրամով:

 

 

Մետրոպոլիտենի տնօրենն իր որդու օժանդակությամբ հափշտակել է 7 մլն 104 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ որդու և Մետրոպոլիտենում աշխատող որդու ընկերոջ օժանդակությամբ՝ 38 մլն 505 հազար դրամ:

Մետրո­պոլիտենի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի նախկին տեղակալի խնդրանքով, աշխատանքի է ընդունել երեք վարորդի, ովքեր ընկերությունում փաստացի չեն աշխատել, փոխարենը՝ տարիներ շարունակ որպես վարորդ՝ սպասարկել են Քաղաքապետարանի վերոնշյալ պաշտոնյային ու նրա ընտանիքի անդամներին: Մետրոպոլիտենի բյուջեից 2012 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք վարորդներին վճարվել է 11 մլն 147 հազար դրամ աշխատավարձ, հատկացվել է 11 մլն 887 հազար դրամի բենզին, ավտոմեքենաների տեխսպասարկման համար՝ 5 մլն դրամ: Արդյունքում՝ Մետրոպոլիտենի տնօրենը վատնել է շուրջ 28 մլն դրամ:

 

 

Մետրո­պոլիտենի տնօրենը ընկերության կարիքների համար ձեռք բերված բենզինից, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով հափշտակել է 39 մլն 963 հազար դրամի 110 հազար լիտր բենզին:

 

 

Մետրո­պոլիտենի տնօրենը 2015 թվականի հուլիսի 1-ին աշխատանքի է ընդունել քաղաքացու, ով աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն Մետրոպոլիտենի բյուջեից 2015-2018 թվականներին ստացել է 7 մլն 120 հազար դրամ աշխատավարձ:

 

 

Մետրո­պոլիտենի տնօրենը 2011 թվականի մայիսի 27-ին կնքած պայմանագրով աշխատանքի է ընդունել մեկ այլ քաղաքացու, ով նույնպես աշխատանքի չի հաճախել, սակայն ընկերության բյուջեից 2011-2014 թվականներին ստացել է 4 մլն դրամ աշխատավարձ:

 

Մետրո­պոլիտենի տնօրենը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017 թվականի օգոստոսի 4-ին Մետրոպոլիտենի անունից ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է պայմանագիր, որը նույնական է եղել նախորդ տարում կնքած պայմանագրի առարկային, սակայն պայմանագրի արժեքը 220 հազար եվրոյով ավելի է եղել:

Դատախազը 2024 թվականի 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Մետրո­պոլիտենի տնօրենի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) (7 դրվագ), գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝վստահված խոշոր չափի գույքը հափշտակելը), Մետրո­պոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելը) (երկու դրվագ): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ևս հինգ անձի նկատմամբ: Մետրո տնօրենի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը, Մետրո­պոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

 

 2024 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

 

 Նախնական դատալսումների ընթացքում կներկայացվի գույքային հայց:

 

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրի






Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top