Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամ Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ) Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhը Ադրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններին Ամոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. Opta Երկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալ Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներ

«Փաստ». Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, գիտեք, մեկնել էր Ռուսաստան, մասնավորապես, Թաթարստանի մայրաքաղաք Կազան՝ այնտեղ անցկացվող «ԲՐԻԿՍ+» գագաթաժողովին մասնակցելու: Հստակեցնենք, որ Փաշինյանը ոչ թե ամբողջ գագաթաժողովին էր որոշել մասնակցել, այլ միայն դրա շարունակությանը, այն է՝ «ԲՐԻԿՍ+»-ին:

Սա, ինչպես ասվում է՝ պաշտոնական վարկածով: Իսկ դատելով այն ամենից, ինչ տեղի ունեցավ նախօրեին Կազանում, ինչպես գագաթաժողովի նիստի ընթացքում, այնպես էլ՝ դրանից հետո, Փաշինյանն այնտեղ մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ատետ «փսփսալու» համար: Համենայն դեպս, տիրապետող տպավորությունը, ու, ի դեպ, ոչ միայն մեր ընկալումը, այդ էր:

Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը տարբեր հարթակներում ունեցել էին հանդիպելու հնարավորություն, սակայն հետևողականորեն խուսափել էին դրանից: Իսկ այս անգամ հանդիպեցին, և ինչպես բացահայտ երևաց նրանց հանդիպումից, այն սպասված էր, անգամ՝ ցանկալի: Հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի համար: Այստեղ երկար մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք նույնիսկ չի զգացվում:

Ալիևի հետ հանդիպումից երջանկացած Փաշինյանի պատկերով լուսանկարներն ակամայից հիշեցրեցին, թե ՔՊ-ի առաջնորդը դեմքի ինչպիսի թունոտ, զայրալից, ցասումնառատ արտահայտություններ էր ունենում, երբ պատասխանում էր Արցախի, արցախցիների իրավունքների, շրջափակվման մեջ գտնվող մեր հայրենակիցների վիճակի մասին հարցերին:

Դժվար չէ վերհիշել նաև նրա դեմքի բորբոքված արտահայտությունը թեկուզ խորհրդարանական հարցուպատասխանների ժամանակ: Կարելի է հակադարձել՝ դե, այդ դեպքերում նրան տհաճ հարցեր են տվել, ընդդիմադիրները նրան տհաճ են, իր հասցեին ինչ ասես, որ չեն ասում: Միգուցե: Բայց մյուս կողմից՝ ստացվում է՝ հայ ընդդիմադիրներն ավելի տհա՞ճ են Նիկոլ Փաշինյանի համար, քան Էրդողանն ու Ալիևը, հը՞: Մի՞թե կա մեկ այլ՝ միջազգայնորեն ճանաչելի ֆիգուր, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ ավելի շատ հրապարակավ ծաղրած, նվաստացրած, վիրավորած լինի Փաշինյանին: Չկա: Ալիևը Նիկոլ Փաշինյանին ինչ ասես, որ չի ասել, սկսած հարբեցողից, վերջացրած՝ «նա օլդու Փաշինյան»-ով, որ ներկայիս Ադրբեջանում բավականին տարածված՝ հայերին ծաղրող երգի է վերածվել: 

Այստեղ դեռ չենք խոսում նրա իրականացրած հանցագործությունների մասին: Եվ ահա, այդ Իլհամ Ալիևին Փաշինյանը այսպես անբռնազբոսիկ ժպտում է, երջանիկ զրուցում և այլն: Ինչ վերաբերում է Փաշինյանի ու Ալիևի ոչ միայն ընդհանուր սեղանի շուրջ «փսփսոցին», այլև միանգամայն պաշտոնական ու առանձին հանդիպմանը, ապա նախ՝ պաշտոնական վարկածը. «Կողմերը քննարկել են երկ կողմ խա ղ ա ղու թյան օրա կար գ ի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»: 

Այստեղ միակ «դրական» կողմը (սարկազմով, իհարկե) այն է, որ Կազանում Ալիևն ու Փաշինյանը վերելակում առանձնանալու և թղթի կտորի վրա միմյանց երկտողեր գրելու կարիք արդեն չունեին: Ամեն ինչ բացահայտ են անում: Ու այն պահը, երբ Փաշինյանը Ալիևին արագ-արագ ինչ-որ բաներ էր ասում, շատերի մոտ հստակ տպավորություն է թողել, որ ՔՊ-ի ղեկավարը հաշվետվություն էր տալիս իրեն հանձնարարություն-պահանջներ ներկայացնող Ալիևին: Դե, «հաշվետու լինելու» նյութ էր կար. բառացիորեն Կազան մեկնելու շեմին Փաշինյանի ՔՊ-ն վավերացրեց Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու «կանոնակարգը», որն ընդդիմությունը բոյկոտել է՝ բնորոշելով հակասահմանադրական ու հակապետական: 

Ըստ երևույթին, հաշվետվություն տալուց բացի, Փաշինյանն իր ՔՊ-ի համար նոր հանձնարարություններ ստացավ, որոնց բովանդակությանը ծանոթանալու համար երևի երկար սպասելու կարիք չի լինի: Փաստն այն է, որ Փաշինյանի՝ նման հանդիպումների հետևանքները ցույց են տալիս, որ հաշվի են առնվել «ադրբեջանական ժողովրդի շահերը», «թուրքական ժողովրդի շահերը»: Մի առիթով նկատել ենք, կարծում ենք, ամենևին ավելորդ չէ հիշեցնել ու ընդգծել. երբ Փաշինյանն ու Էրդողանը, Փաշինյանն ու Ալիևը միմյանց ժպտում են, գոհ-ուրախ նկարվում և այլն, ուրեմն սպասեք նոր աղետների, կորուստների, դժբախտությունների: Չենք չարագուշում: Փաստերն ենք արձանագրում: Ու նախազգուշացնում ենք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ ՄելքոնյանՄոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top