«Հրապարակ». «Չիստկան» մոտենում է ավարտին. Փաշինյանը հայտնաբերել է, որ ՔՊ-ականներն իրար միս են ուտում
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում թեժ նախապատրաստական, նախընտրական աշխատանքներ են ընթանում: Ըստ ամենայնի, հաջորդ ամիս ՔՊ-ն վերջապես տարածքային խորհուրդ կընտրի, որը Փաշինյանն անձամբ է լուծարել՝ դեռ այս տարվա հունիսին։
Իսկ կառույցում ներկուսակցական թշնամանքի հիմքերը, պարզվում է, դրվել են դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ տեղի կուսակցական ազդեցիկ դեմքերն իրենց մտերիմներին են ընդգրկել ընտրացուցակներում՝ վարորդներին, օգնականներին, հորքուր-մորքուրի տղաներին, շարքային ՔՊ-ականները դուրս են մնացել, ու այդ սկզբունքով էլ ընտրվել է ՔՊ-ի կառույցը՝ նախագահը, անդամները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
