Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը Ուղիղ. Արդյոք Նիկոլը կընկնի կորոնավիրուս. Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան «Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա Խամոյան Մահացել է Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Թրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին

Միայն Ռուսաստանը կարող է ստրատեգիական միջուկային զենքով զսպել բոլոր մեխանիզմները. Հայկ Այվազյան

Ներքաղաքական
Ազգային ժողովն օրերս 67 կողմ ձայնով ընդունեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Հիշեցնենք, որ հարցի քննարկումը խորհրդարանը սկսել էր առանց ընդդիմության։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցի ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը։ Մինչ հիմնական զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կներկայացներ նախագիծը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերահաստատեցին իրենց բացասական դիրքորոշումը, ապա լքեցին դահլիճը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
 
— Օրերս խորհրդարանն ընդունեց սահմանազատման կանոնակարգը: Ինչպիսի՞ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ ամենից:
 
— Այդ ամենը կատարվում է հավաքական Արեւմուտքի եւ մասնավորապես՝ Միացյալ Նահանգների գծած սցենարով: Այսինքն՝ արագ կերպով հասնել Խաղաղության պայմանագրի կնքմանը: Դա ձեռք չի տա Ռուսաստանին, քանի որ Խաղաղության պայմանագրի կնքմամբ՝ իր ուժը կորցնելու է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ դրանից բխող պայմանավորվածությունները: Պատճառը հետեւյալում է, որ եթե Խաղաղության պայմանագիր կնքվի, ապա էլ ի՞նչ նոյեմբերի 9-ը: Կարծում եմ՝ Ադրբեջանի չշտապելը կապված է Ռուսաստանին տրված խոստումներով, բայց Ադրբեջանին փորձում են Արևմուտքը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները բերել արագ ստորագրման դաշտ: Ինքս նաեւ կարծում եմ, որ այդ ամենը հենց դրա հետ է կապված: Հիմա, թե այդ Կանոնակարգն ինչպե՞ս կընդունեն, խախտումներով, միջի բովանդակությունն ի՞նչ կլինի գրված, ինչպիսի՞ անճշտություններ կան, ինչպիսի՞ վտանգներ կան, այդ ամենը ոչ ոքի չի հետաքրքրում: ԱՄՆ դեպարտամենտն ասել է, որ պետք է անեք, եւ իրենք էլ անում են: Խնդրի ողջ իսկությունը հենց սրանում է:
 
— Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ կարելի է ակնկալել այս ընտրության արդյունքներից:
 
— Վրաստանի իշխանությունները, կարծում եմ, որ բավականին լավ շեշտադրումներ էին կատարել նախընտրական պայքարում: Իհարկե, վստահ եմ, որ այնտեղ աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում կլինեն, բայց առաջնայինն այն էր, որ, այսպես ասած, մեծ պատերազմում զոհաբերվելու կամ խաղաղություն ունենալու կարմիր գիծը քաշեցին: Ինչպես նաեւ կարմիր գիծ քաշեցին՝ ավանդական արժեքների պաշտպանության եւ այլասերումների քարոզչության միջեւ: Այսինքն՝ շեշտն այս պահին հենց այդ ուղղությամբ է դրված: Անգամ իրենց ունեցած բոլոր ելույթներում հենց այդ մասին էին առանձնակի կերպով ընդգծում: Սա կարեւոր էր, որովհետեւ եթե Վրաստանին էլ զոհաբերեցին, ապա էլ ի՞նչ տնտեսություն կամ ի՞նչ սոցիալական վիճակ: Ասեմ՝ ավելին, այդ ամենի մասին կարելի էր անգամ ընդհանրապես մոռանալ: Դրա համար էլ այս առումով իրենք բավականին լավ կազմակերպեցին այդ ամենը: Այսինքն, վրաց ժողովրդին ընտրության հստակ հնարավորություն տրվեց: Ուզում եմ ասել, որ իրենք չսկսեցին «եւ՛-ե՛ւ» ասել, ինչպես նաեւ կոմպլիմենտարիզմ կամ նման այլ անտեղի բաներ չսկսեցին խոսել: Իրենք ասացին, որ մեզ ուզում են զոհաբերել Ռուսաստանի դեմ պատերազմում, որպեսզի վրացիներն էլ գնան զոհվեն այդ պատերազմում եւ իրենց ինքնիշխանությունը կորցնեն: Վրաց ժողովուրդն արձանագրեց, որ չի ուզում դա: Կարծում եմ, որ պետք է հաջողություն ունենան, եւ մեծ հույս ունեմ, որ վրաց ժողովուրդը իմաստություն կցուցաբերի նաեւ հետընտրական գործընթացներում եւ կպաշտպանի իր ընտրությունը:
 
— Անդրադառնանք աշխարհաքաղաքական եւս մի թեժ կետի: Կա տեսակետ, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Իրանը պայմանավորվածություն ունեն, որպեսզի շարքից հանեն Հեզբոլահը: Որքանո՞վ եք հավանական համարում:
 
— Առանց փաստացի տվյալների, իհարկե, մի փոքր բարդ է դա վերլուծել, եւ ես կարծում եմ, որ դրա համար առաջին հերթին նախ անհրաժեշտ է ունենալ ծանրակշիռ ապացույցներ: Մինչդեռ պետք է նշեմ նաեւ այն մասին, որ այստեղ մի բան շատ ակնհայտ է եւ երեւում է, որ Իսրայելն ինչ ուզում, ինչպես ուզում եւ երբ ուզում է, հենց այդպես էլ անում է: Համասի առաջնորդին սպանելու համար՝ մեկի փոխարեն մի քանի բարձրահարկ շենքեր պայթեցրեց Իսրայելը: Ստացվում է, որ փաստացի կերպով կարող ենք նկատել, որ իրենց կանգնեցնող ոչինչ չկա, եւ փաստը մնում է փաստ:
 
Իրանի դեպքում՝ Սուլեյմանից սկսած, ի՞նչ ուզում են, այն էլ անում են: Ճիշտ է, Սուլեյմանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպանեցին, բայց, ամեն դեպքում, ուզում եմ շեշտը դնել հատկապես այն հանգամանքի վրա, որ այդպես բարձրաստիճան պաշտոնյաների Իրանի հետ կապված սպանում են եւ փաստացի կերպով մենք նկատում ենք նաեւ այն, որ դրա դեմն իսկապես առնող չկա: Իրանն այս դեպքում չի կարող միայնակ կերպով դրա դեմն առնել: Նա իսկապես ի վիճակի չէ, եւ դա բացասական կողմից չի բնութագրում Իրանին, այլ պարզապես` իր հնարավորություններից ելնելով: Այսինքն` ինչպե՞ս կարող է նա միայնակ Իսրայելին դիմակայել՝ եթե ամերիկյան ավիակիրը եկել եւ կանգնել է Իսրայելի կողքին, թիկունքին, եւ եթե Իրանը փորձի, օրինակ, Իսրայելին ինչ-որ այնպիսի հարվածներ հասցնել, որը Իսրայելի անվտանգությունը շատ լրջագույն կերպով կդնի կասկածի տակ, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները, բնականաբար, իր ավիակիրներով եւ մյուս զինված ուժերով պատասխան կտա Իրանին: Հետեւաբար այստեղ կանգնեցնող կարող է լինել միայն ու միայն Ռուսաստանը, քանի որ այս ամեն ինչի գլուխը հենց Միացյալ Նահանգներն են, ապա Միացյալ Նահանգներին էլ կանգնեցնելու համար պետք է ստրատեգիական միջուկային զենքով կարողանալ զսպել բոլոր մեխանիզմները, իսկ դա, ինչպես արդեն նշեցի՝ կարող է անել միայն Ռուսաստանը:
Վերջին դոկտրինը, որով միջուկային զենքի զսպման քաղաքականության հետ խստացում կատարվեց Ռուսաստանի կողմից, կարող ենք ասել, որ հենց նրա համար էր, որ առաջին հերթին զսպեն հենց Միացյալ Նահանգներին, որպեսզի նրանք էլ աշխարհը՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքը, իրար չխառնեն:
Հենց այժմ էլ այդ գործընթացն ընթանում է: Իհարկե, այդ ամենը միանգամից չի ստացվի անել, բայց Ռուսաստանը այդ պրոցեսի մեջ է: Այսինքն՝ պայմաններ է հասունացնում, որպեսզի Միացյալ Նահանգներին ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ այլ տեղերում զսպի եւ ստիպի իր հետ քայլ անել:
Այնպես որ, քանի դեռ Միացյալ Նահանգներն իրեն զգում է անխոցելի, ապա իրենք շարունակելու են անել այնպես, ինչպես այժմ շարունակում են անել: Իհարկե, չպետք է նաեւ անտեսել այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում իրենք փորձում են այնպես անել, որ իբրեւ թե միջազգային, հանրային կարծիքում իրենք չերեւան որպես բանավիճող կողմ: Կարելի է ասել ստեղծեն այնպիսի տպավորություն, որ հենց Իսրայելն է հարվածում, Իսրայելն է ոչնչացնում, ամեն ինչում մեղավոր է Իսրայելի վարչապետը, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ այդ ամենի գլխում հենց իրենք են, որպեսզի այդ քաոսի մեջ վերջում իրենք հայտնվեն իբրեւ հաշտարար եւ իրենց պայմանները թելադրելով ասեն, որ մենք կկանգնեցնենք պատերազմը, բայց պետք է համաձայնեք առաջին հերթին հենց մեր պայմաններին:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱնկախական վիլսոնիստը՝ Կանադայի դրոշովԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top