Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են

Երբ դերասաններն իրենց ձեռքերում բռնում են նույն գավաթը, որը 1973-ին բռնել են Իշտոյանը, Զանազանյանը` երեւի դրա մեջ մագիա կա. Մհեր Մկրտչյան

Լուսանկարներ

«ՆՐԱՆՔ ՈՒԺԵՂ ԷԻՆ, ՆՐԱՆՔ ԱՐԺԱՆԻ ԷԻՆ, ՆՐԱՆՔ ՀԱՂԹՈՂ ԷԻՆ...»

Հայաստանում սկսվել են «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները, որը նվիրված է խորհրդային ֆուտբոլի լեգենդ, խաղացող, մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Ի դեպ, հենց լեգենդար «Սպարտակ»-ի գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր: Ֆիլմի նկարահանման համար «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է իր տաղավարից եւ մասնակցել նկարահանումներին: Սցենարի հեղինակներն են Էդուարդ Այանյանը եւ Վալերի Սահարյանը: Գլխավոր պրոդյուսերը Վալերի Սահարյանն է, իսկ ռեժիսորի աթոռը զբաղեցնում է Մհեր Մկրտչյանը: Բեմադրող օպերատորներն են Ֆյոդոր Լյասսը, Արթուր Ղարայանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Աբոլիցը, զգեստների նկարիչը` Գոհար Եղիազարյանը: Ֆիլմի լուսանկարիչներն են Էդուարդ Գրիգորյանը, Սվետլանա Սարգսյանը: Գլխավոր դերում ` Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի կերպարում հանդես է գալիս ռուս ճանաչված դերասան Եգոր Բերոեւը: Նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը եւ այլք: Ահա այս մասին էլ զրուցեցինք ֆիլմի ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

— «Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» սպրոտային դրաման նվիրված է Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզական փայլուն կարիերայի փուլերից մեկին: Սյուժեում, բացի ֆուտբոլային հաջողություններից, անձնական կյանքի մասին պատմող տեսարաններ կա՞ն:

— Իհարկե: Վստահ եմ, որ առանց մարդկային պատմության յուրաքանչյուր` նույնիսկ ամենալավ նկարահանած ֆուտբոլը կլիներ անհետաքրքիր: Բայց նաեւ ասեմ, որ Նիկիտա Սիմոնյանը միակ հերոսը չի: Ֆիլմը կլիներ դատարկ` առանց «Արարատի» լեգենդների:

— 98 տարեկան Նիկիտա Սիմոնյանն առ այսօր էլ շարունակում է զբաղեցնել Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի եւ տեխնիկական կոմիտեի նախագահի պաշտոնները: Ինչպիսի՞ն է նա առօրյա կյանքում, շփման մեջ:

— Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել նրան Մոսկվայում, նկարահանումներից առաջ: Ինչ ասեմ... Ունի փայլուն հիշողություն... Ինչպես բնութագրում են սպորտսմեններին` շատ լավ մարզավիճակում է:

— Դերասանների ընտրությունն ինչպե՞ս եք կատարել:

— Ինչպես միշտ` ընտրել տաղանդավորին, համապատասխանողին:

 —Գլխավոր դերերում ովքե՞ր են հանդես գալիս:

— Եգոր Բերոյեւը, Բաբկեն Չոբանյանը, Սոֆյա Դոնիանցը, Անահիտ Կիրակոսյանը, Լեւս Դավթյանը... Կերպարները շատ- շատ են, հիմա թվարկելն անիմաստ է:

— Նկարահանումները որտե՞ղ են կատարվում:

— Երեւանում, Մոսկվայում...

— Խորհրդային Միության շունչը ֆիլմում ինչպե՞ս եք փորձել հաղորդել:

— Դե` մեծ, մոտ 100 հոգանոց խումբ է աշխատում: Հուսով եմ, սխալները կլինեն մինիմումի վրա:

— Այդ տարիների կոլորիտը էկրանին փոխանցելու համար ի՞նչ դժվարություններ եք փորձում հաղթահարել:

— Այն, որ շատ քիչ բան է պահպանվել, եւ օգնության պետք է հասնեն ժամանակակից տեխնոլոգիաները:

— «Ոսկե Դուբլ» ֆիլմի նկարահանման կապակցությամբ «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է իր տաղավարից եւ մասնակցել նկարահանումներին: Իրերը, մարդիկ, ժամանակաշրջանը ի՞նչ զգացողություններ են արթնացնում Ձեր մեջ` ֆիլմը նկարահանելիս:

— Երբ դերասաններն իրենց ձեռքերում բռնում են այն նույն գավաթը, որը 1973-ին բռնել են Լեւոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանը, երեւի դրա մեջ կա շատ խորհրդավոր բան` մագիա:

— Լեւոն Իշտոյանի եւ Հովհաննես Զանազանյանի դերերն ո՞ւմ եք վստահել:

— Իշտոյան` Սաշ Սուքիասյան, Զանազանյան` Լեւս Դավթյան:

— Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր Արարատ 73-ի հաջողության գաղտնիքը:

— Նրանք ուժեղ էին, նրանք արժանի էին, նրանք հաղթող էին:

— Անցել է 50 տարի, բայց նրանք դարձան վերջին ոսկյա սերունդը, որը ֆուտբոլային աշխարհում հայի անունը բարձր պահեց: Նրանց պես փայլուն ու տաղանդավոր ֆուտբոլիստների պակասը լրացնելու համար այսօր ինչ է մեզ պետք:

— Այդ հարցին կպատասխանի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան...

— Նկարահանում եք հայ ֆուտբոլիստների մասին ֆիլմ: Դուք ֆուտբոլասե՞ր եք, հետեւո՞ւմ եք ֆուտբոլային իրադարձություններին:

— Ոչ.... Նույնիսկ գաղափար չունեմ` ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում:

— Ֆիլմն ամբողջությամբ ե՞րբ պատրաստ կլինի:

— Ֆիլմը պատրաստ կլինի 2025 թվականին:

Նյութը՝ ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ

Լուսանկարները՝ Էդուարդ Գրիգորյանի, Սվետլանա Սարգսյանի, Օքսանա Մելքոնյանի

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դրանք թունդ դիետայի վրա են․ Խաչատրյանը՝ ԳՇ պետի՝ Ջերմուկում ադրբեջանցիների առկայության խոսքերի մասինTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԷդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց հասավ ադրբեջանցիքի մոտ, ամենաբարձր մակարդակի վրա է եղել դավաճանությունըՉարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար ՂազարյանԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, բայց ներթափանցումները ամբողջությամբ հնարավոր չէ կանխել․ ՔՊ-ականԻնչպես է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը սեղանների վրայով հասնում կռվի էպիկենտրոնինԼավ կլիներ՝ Պապիկյանը Ստեփանավանում դադարեցներ քարոզարշավը ու զբաղվեր անվտանգության հարցերով«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբԻնչի՞ց սկսվեց կռիվը ԱԺ-ում (ամբողջական տեսանյութ)Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսիցՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակԱԺ-ում հրմշտոց է ու կռիվ է սկսվել պատգամավորների միջև. «Լռություն, հանգստացեք»ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք»ԱԺ նիստերին քիչ եք մասնակցում, ինչի՞ եք ԱԺ նախագահ դարձել. Ղազարյանը՝ ՌուբինյանինՀոկտեմբերի 6. Օրվա խոսքՄեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ումՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված