ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐԿԱ ԸՆԹԱՑՔԸ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՈՒՄ

Վերլուծություն

Այն, որ ոչ միայն Վ­րաս­տա­նի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=296457&l=am), մեր տա­րա­ծաշր­ջա­նի, այլ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խար­հի հա­մար ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­ներն ու­նեն ո­րո­շիչ ազ­դե­ցութ­յուն հե­տա­գա քայ­լե­րի հա­մար, դա այդ­պես է: Բայց նաեւ այն­պես չէ, որ ա­մեն ինչ կախ­ված է այդ ընտ­րութ­յուն­նե­րի ել­քից:

Ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րը, պար­զա­պես, այն հար­ցի պա­տաս­խանն են տա­լու, թե կփոխ­վի՞ ԱՄՆ-ի քա­ղա­քա­կան կուր­սը՝ ա­ռա­ջին հեր­թին Ռու­սաս­տանի եւ Չի­նաս­տա­նի հան­դեպ, ե­թե կփոխվի՝ ի՞նչ սպա­սե­լիք­ներ են ա­ռա­ջա­նում, եւ ե­թե չի փոխ­վի, ա­պա ներ­կա գոր­ծըն­թաց­ներն ո՞ւր են տա­նե­լու: Ընդ ո­րում, այս հար­ցե­րը պահ­պան­վում են, ան­կախ ընտ­րութ­յուն­նե­րի ել­քից: ՌԴ-ի հար­ցում ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռանցքն էլ, ինչ խոսք, տե­սա­նե­լի մա­սով ե­ղել եւ մնում է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը: Որ հենց այդ պա­տե­րազ­մի ել­քից եւ ոչ թե ԱՄՆ նա­խա­գա­հի ա­թո­ռին նստած ան­ձի ով լի­նե­լուց է կախ­ված ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քը, դա նաեւ Մոսկ­վա­յի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շումն է:

Այս­պի­սով, ի՞նչ է այս պա­հին կա­տար­վում ուկ­րաի­նա­կան ճա­կատ­նե­րում: Այն, որ ռուս­նե­րը հար­ձակ­վում են գործ­նա­կա­նում բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով եւ ա­մե­նուր տե­ղա­շար­ժեր ու­նեն, դա նաեւ Ա­րեւ­մուտքն է խոս­տո­վա­նում: Նաեւ, որ ռու­սա­կան հար­ձա­կում­ներն աս­տի­ճա­նա­բար դառ­նում են ա­վե­լի մասշ­տա­բա­յին, ստրա­տե­գիա­կան բնույ­թի, քան նախ­նա­կան փու­լում, երբ մեկ փոք­րիկ քա­ղա­քի հա­մար ա­միս­նե­րով մար­տեր էին ըն­թա­նում: Իսկ ա­հա վեր­ջին շա­բաթ­նե­րին ռուս­նե­րը ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, այս­պես ա­սենք, էլ ա­վե­լի մեծ չա­փով են տե­ղա­փո­խել ստրա­տե­գիա­կան օ­պե­րա­ցիա­նե­րի դաշտ, ար­դեն ան­գամ եր­կու եւ ա­վե­լի ռազ­մա­ճա­կատ­նե­րի ներգ­րավ­մամբ:

Դ­րա վառ օ­րի­նակն է ռու­սա­կան ու­ժե­րի ակ­տիվ հար­ձա­կու­մը Ուգ­լե­դա­րի (­Քար­տե­զում), կամ, ար­դեն ա­վե­լի ճիշտ է ա­սել՝ Կու­րա­խո­վո­յի հա­րա­վա­յին ճա­կա­տում: Այս­պես, գրա­վե­լով նախ միան­գա­մայն ա­մուր պաշտ­պա­նութ­յուն ու­նե­ցող Ուգ­լե­դա­րը, ա­պա նաեւ դրա հյու­սի­սում գտնվող Շախտ­յորս­կոե-­Նո­վոուկ­րաին­կա-­Բո­գո­յավ­լեն­կա գի­ծը, որն այս հատ­վա­ծում ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գի վեր­ջին կա­ռու­ցա­պատ­ված բնա­գիծն էր, ռուս­նե­րը դուրս ե­կան օ­պե­րա­տիվ տի­րույթ՝ լայն ճա­կա­տով հար­ձակ­վե­լով իր հեր­թին էա­կան ռազ­մա­վա­րա­կան կա­րե­ւո­րութ­յուն ու­նե­ցող Կու­րա­խո­վո­յից ա­րեւ­մուտք գտնվող Կոնս­տան­տի­նա­պոլ-­Բո­գա­տիր բնա­կա­վայ­րե­րի ուղ­ղութ­յամբ: Այս հատ­վա­ծում, կրկնենք, ա­մուր ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յուն եւ հա­մա­պա­տաս­խան ու­ժեր չկան, եւ շատ նման է, որ ռուս­ներն ա­րագ ա­ռաջ­խա­ղա­ցում կու­նե­նան:

­Միա­ժա­մա­նակ կենտ­րո­նա­կան Դո­նեց­կի կամ իր հեր­թին ռազ­մա­վա­րա­կան մեծ նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող Պոկ­րովս­կի ճա­կա­տում՝ Սե­լի­դո­վո­յի ուղ­ղութ­յու­նից  ռու­սա­կան ու­ժե­րը եւս հար­ձակ­վում են, ո­րի հիմ­նա­կան նպա­տա­կը Կոնս­տան­տի­նա­պոլ-­Բո­գա­տի­րի դի­մաց գտնվող Անդ­րեեւ­կա-Ա­լեք­սեեւ­կա գիծն է, եւ է­լի այս գո­տում ուկ­րաի­նա­կան կողմն ու­նի շատ թույլ պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ: Հա­ջո­ղութ­յան դեպ­քում Կու­րա­խո­վո­յի ողջ տի­րույ­թը հայտն­վե­լու է օ­ղա­կի մեջ: Սա ողջ պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ան­նա­խա­դեպ մասշ­տաբ­նե­րի օ­պե­րա­ցիա է: Բայց ամ­բողջ ի­մաստն այն է, որ նման մասշ­տա­բա­յին օ­պե­րա­ցիա­նե­րի տար­րեր այս պա­հին տե­սա­նե­լի են մյուս բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում, եւ այն, որ դրանց քա­նակն ու մասշ­տա­բայ­նութ­յունն էլ ա­վե­լի կա­ճի, ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նարն է: Այս ա­մենն ու­ղեկց­վում է մասշ­տա­բա­յին «կաթ­սա­նե­րի» ձե­ւա­վոր­մամբ, եւ ե­թե ար­դեն այս պա­հին ուկ­րաի­նա­կան կողմն ու­նի ռե­զերվ­նե­րի պա­կա­սի եւ մո­բի­լի­զա­ցիոն ռե­սուր­սի հետ կապ­ված լուրջ խնդիր, ա­պա նման «կաթ­սա­նե­րը» կա­րող են ուկ­րաի­նա­կան բա­նակին առ­հա­սա­րակ թող­նել ա­ռանց պատ­րաստ­ված ու­ժե­րի՝ մեծ մա­սամբ բաղ­կա­ցած այս­տե­ղից-այն­տե­ղից բռնութ­յամբ զո­րա­կոչ­ված­նե­րով: Բա­նը հա­սել է նրան, որ ուկ­րաի­նա­կան գե­րա­գույն հրա­մա­նա­տար Սիրս­կին թի­կուն­քա­յին հոս­պի­տալ­նե­րի եւ բուժ­հաս­տա­տութ­յուն­նե­րի անձ­նա­կազ­մի մոտ 20 տո­կո­սը ռազ­մա­ճա­կատ ու­ղար­կե­լու հրա­ման է ստո­րագ­րել, ո­րը եւս պարզ ակ­նարկ է այս պա­հին ռե­զերվ­նե­րի հետ կապ­ված խղճուկ վի­ճա­կից:

Այս­պի­սով այն, որ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը պարտ­վում է, եւ այդ մի­տում­ներն ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին շատ ա­վե­լի ցցուն են դառ­նա­լու, հաշ­վի առ­նե­լով, որ ռու­սա­կան ու­ժե­րը մտնում են Ուկ­րաի­նա­յի գրե­թե չպաշտ­պան­ված գո­տի­ներ, հաս­կա­նում են բո­լո­րը: Այ­սինքն, ով էլ դառ­նա ԱՄՆ հա­ջորդ նա­խա­գա­հը, մեկ պար­զա­գույն հար­ցի է պա­տաս­խա­նե­լու՝ ինչ ա­նել: Ա­ռա­ջին տար­բե­րա­կը ՆԱՏՕ-ն Ուկ­րաի­նա մտցնելն է, ո­րը նշա­նա­կում է Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ: Երկ­րորդ տար­բե­րա­կը Ուկ­րաի­նա­յին զենք-զի­նամ­թեր­քի ան­սահ­մա­նա­փակ քա­նակ­ներ տալն է: Բայց ե­թե այդ զեն­քը (ո­րի շատ տե­սակ­ներ պա­հան­ջում են հա­տուկ եւ եր­կա­րա­ժամ­կետ մաս­նա­գի­տա­կան պատ­րաս­տութ­յուն) օգ­տա­գոր­ծող­նե­րի թիվն աչ­քի ա­ռաջ հալ­վում է, ա­պա է­ֆեկ­տի­վութ­յուն դժվար է սպա­սել: Եր­րորդ տար­բե­րա­կը բա­նակ­ցութ­յուն­ներն են, բայց այս ան­գամ բա­ցա­ռա­պես Մոսկ­վա­յի պայ­ման­նե­րով, այդ թվում՝ հա­մա­պա­տաս­խան ե­րաշ­խիք­նե­րով հան­դերձ: Սա­կայն դա էլ կգնա­հատ­վի, որ­պես ՆԱՏՕ-ի պար­տութ­յու­նը, ո­րը հաս­տատ մասշ­տա­բա­յին խո­րը հե­տե­ւանք­ներ կու­նե­նա առն­վազն Եվ­րո­պա­յում: Ա­ռա­վել եւս, որ Ուկ­րաի­նան ռուս-ա­մե­րիկ­յան հա­կա­մար­տութ­յան միայն տե­սա­նե­լի մասն է, այս ուղ­ղութ­յամբ բա­նակ­ցե­լը կնշա­նա­կի, որ պետք է բա­նակ­ցել եւ լե­զու գտնել մյուս բո­լոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցե­րով, ո­րոնց թվում է Ռու­սաս­տա­նի եր­բեմ­նի ազ­դե­ցութ­յան գո­տի­նե­րի հար­ցը: Լե­զու չգտնե­լու դեպ­քում էլ մնում է վե­րա­դառ­նալ ա­ռա­ջին եւ երկ­րորդ տար­բե­րակ­նե­րին: Բայց նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ այդ ըն­թաց­քում ԱՄՆ-ի թիվ 1 հա­կա­ռա­կոր­դը՝ Չի­նաս­տա­նը, շա­րու­նա­կե­լու է յոթմ­ղո­նա­նոց քայ­լե­րով ա­ռաջ շարժ­վել:

Կրկ­նենք, ով էլ լի­նի ԱՄՆ հա­ջորդ նա­խա­գա­հը, հենց այս ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կի ա­ռաջ է կանգ­նե­լու՝ հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու հրա­մա­յա­կա­նով հան­դերձ: Մոսկ­վա­յի հա­մար ի­մաս­տը դառ­նում է այն, թե կոնկ­րետ ում հետ է բա­նակ­ցե­լու, եւ ե­թե ա­վե­լի ռեալ նա­յենք, ա­պա Թ­րամ­փի կող­մից «դա­տարկ ա­ման» մա­կա­նու­նով կնքված Հա­րի­սը, թե­րեւս, շատ ա­վե­լի հար­մար տար­բե­րակ է:






ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ Զելենսկի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top