Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան

Յուրի Շեւչուկը եւ ДДТ ռոք-խումբը մեծ համերգ կտան Երեւանում

Ազդագրեր

Երեւանում, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 3-ին տեղի կունենա Յուրի Շեւչուկի եւ ДДТ ռոք-խմբի համերգը։

ДДТ-ի ելույթները միշտ որակյալ են կենդանի երաժշտությամբ եւ վիզուալ շոուով, ինչպես նաեւ ցնցող հզորությամբ եւ մթնոլորտի անկեղծությամբ։ Իր երկարատեւ ստեղծագործական կյանքի ընթացքում ДДТ-ն թողարկել է տասնյակ հանրահայտ ալբոմներ։ Խումբը հայտնի է իր ինքնատիպ վիդեոաշխատանքներով, որոնց ստեղծմանը մասնակցել են հայտնի ռեժիսորներ եւ նկարիչներ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ տարբեր երկրներից։

Համերգը, որը խումբը կտա Երեւանում, առանձնահատուկ է, քանի որ կոլեկտիվը մեծ համերգներ չի ունեցել 2020 թվականից։ Այդ ընթացքում խումբը թողարել է երկու ստուդիական ալբոմ՝ «Ստեղծագործություն դատարկության մեջ» եւ «Ստեղծագորություն դատարկության մեջ 2», ինչպես նաեւ Յուրի Շեւչուկը երաժիշտ Դմիտրի Եմելյանովի հետ համատեղ թողարկել է «Գայլերը հրաձգարանում» սկավառակը։

Բեմից կհնչեն ինչպես հայտնի կոմպոզիցիաներ, այնպես էլ նոր երգեր վերջին ալբոմներից։

Տոմսերը կարելի է ձեռք բերել ddt2024.am կայքում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ