Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Ում գլխին կընկնի Նիկոլի չագուչը

Վերլուծություն

Ազգային ժողովում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ):

Վերոնշյալ հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն, իսկ առաջին մասը մասնավորապես վերաբերում է դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելուն, որը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ դեռեւս հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց Արգիշտի Քյարամյանին, վերջինս էլ աչքերը փակեց ու բերանը բացեց՝ ի լուր ամենքի պատմելով, թե առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի` Վահե Աղազարյանի հետ կապված քրեական գործով: Այո՛, ՔՊ-ականները հասցրել են տնով-տեղով թաթախվել քրեական գործերի մեջ, այլ հարց է, որ ոչ ոք առ այսօր արածի համար չի պատժվել: Հետեւապես, հարցերի հարցը մնում է այն, թե ինչու նախաձեռնվեց քրեական վարույթ, ի վերջո, ով եւ ինչո՞ւմ է մեղադրվում այս գործով՝ հաշվի առնելով, որ առանց Փաշինյան Նիկոլի հրահանգի, Գլխավոր դատախազությունը չէր գնա այդ քայլին:

ԻՆՉ Է ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ՔՊ-ԻՆ ՆԻԿՈԼԸ

Ըստ էության, այս քրեական վարույթով Փաշինյան Նիկոլը փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել, որոնցից ամենահավանական տարբերակները երկուսն են:

Ա. Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ Արեւմուտքին, թե տեսեք-տեսեք ի՜նչ դեմոկրատիա կա երկրում, անգամ յուրայիններիս եմ պատրաստ դատել: Միեւնույն ժամանակ, յուրայինի գլխին որոշել է չագուչել, որ մյուսները վախենան, չէ որ ՔՊ-ականներից շատերը վախենալու շատ բան ունեն:

Բ. Պարզապես, Փաշինյան Նիկոլը մտադիր է պատժել քրեական վարույթի գլխավոր հերոսներից մեկնումեկին՝ Աղազարյան Հովիկին կամ Քյարամյան Արգիշտիին: Ինչ խոսք, միամտություն կլինի կարծել, թե թիրախում իրեն հլու-հնազանդ Հովիկ Աղազարյանն է, ով պատրաստ է անգամ ասել մածունը սեւ է, եթե դա պետք լինի Նիկոլին: Իսկ Արգիշտի Քյարամյանին դնել համապատասխան շրջանակների մեջ, ավելի քան հավանական է:

Այն, որ Արգիշտի Քյարամյանն ի պաշտոնե հղփացել է ու պատրաստ է ամեն քայլի՝ արդեն պարզ է բոլորին: Սա կարող է վտանգավոր լինել հենց Փաշինյանի համար, ում մի անգամ հաջողվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից հանել Քյարամյանին, բայց հետո դարձնել Քննչական կոմիտեի ղեկավար: Սա նշանակում է, որ դեռ այն ժամանակ Փաշինյանն անվստահություն ուներ Քյարամյանի նկատմամբ, բայց նրանից ազատվել այդպես էլ չկարողացավ: Եվ ահա գտնվել է տարբերակ, ինչի մասին հենց խորհրդարանում Աղազարյան-Քյարամյան լեզվակռվի ժամանակ ի հայտ եկան հնարավոր տարբերակները: Պաշտոնական դիրքի վերազանցումից մինչեւ պատգամավորին շանտաժ՝ սա էր այն շրջանակը, որն անոնսավորեց Աղազարյան Հովիկը՝ զգուշացնելով Քյարամյանին, միայն թե վերջինս տղայական դյուրագրգիռ արձագանքներով գուցեեւ չնկատեց, թե ինչ սեւ ամպեր են կուտակվում գլխին: Կամ էլ ինքնավստահությունն է այնքան, որ ինքը կարող է վճռորոշ դեր ունենալ անգամ Փաշինյան Նիկոլի ճակատագրում, հետեւապես՝ իրեն պաշտոնի նշանակել-հանելը, վրան գործ կարելը հեշտ չի լինելու: Չէ որ երիտասարդ Քյարամյանն այն հազվագյուտ գործիչն է, որը Հայաստանում սրընթաց առաջընթաց ունեցավ՝ զբաղվեցնելով կարեւորագույն պաշտոններ, գեներալի կոչումն էլ ստանալով՝ վրադիր:

Այդուհանդերձ, Քյարամյանին փոխարինող գտնելն էլ մի ուրիշ պատուհաս է, ինչի համար Նիկոլ Փաշինյանը գուցե փորձի վախեցնել, բայց շատ հեռուն էլ չգնալ: Չէ որ իշխող ՔՊ-ն մի արդարադատության նախարար չի կարողանում գտնել, ուր մնաց Քննչական կոմիտեի նոր ու վստահելի ղեկավար գտնի:

ՔՊ-Ի ՔՐԵԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆԸ

Իսկ ինչում է մեղադրվում նախ աղմկող, ապա «զադնի դնող» ամենամիամիտ եւ կարգապահ թվացող ՔՊ-ական պատգամավոր Աղազարյան Հովիկի որդին: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` Վահե Աղազարյանն անցնում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ 2023-ին հարուցված քրեական վարույթով: Ըստ նույն աղբյուրների`  Քննչական կոմիտեն արգելանք է դրել պատգամավորի որդու ընկերությանը պատկանող մի քանի մեքենայի վրա։ ՔԿ-ն պարզել էր, որ Տ.Հ.-ն (Տիգրան Հովհաննիսյան, «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատեր, կալանավորվել է 2023-ին-խմբ․), հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար, համաձայնության էր եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի, նա համաձայնության էր եկել իր ընկերության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ՝ պայմանով, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի 50% գումարը մնալու էր իրեն, որը կլիներ նրա օգուտը, մյուս 50% տրվելու էր ֆիզիկական անձանց: Իսկ այս տարվա ապրիլին Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա էր ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Civilnet-ը նշել է, որ մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ամենագնաց, եւ մատակարարը եղել է նույն Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը: Հենց սրա համար էլ Աղազարյան Հովիկի նյարդերը խորհրդարանում տեղի տվեցին, ու նույնքան արագ էլ մեղմվեցին հետագայում:

Բայց խնդիրն այն է, որ այնպես չէ, որ միայն Աղազարյան Հովիկն ունի խնդիրներ իրավապահների հետ, ՔՊ-ում այդպիսիք շատ են, բայց ուշադրության կենտրոնում հայտնվեց նա: Օրինակ, ձեն-ձուն չկա նաեւ ՔՊ-ական մեկ այլ պատգամավորից՝ Սերգեյ Բագրատյանից: Ընդամենն օրեր առաջ «Հետքը» բացահայտել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ Հանքարդյունահանողն էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաեւ այսօր։ Էլ չասենք որդու հետ կապված դեպքը` մի ծեծկռտուքի գործով:

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՂՈՊՈՒՏ

Իսկ ահա ՔՊ նախկին պատգամավոր, հիմա այլեւս ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի որդին՝ նախկինում դատվածություն ունեցող Գուրգեն կրտսերը, պատժի կրումից վաղաժամկետ ազատ էր արձակվել՝ դեռ երկու տարի առաջ: Նա վերջին անգամ կալանավորվել էր, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հոր տնից 20 000 դրամի հափշտակության գործով։ Իսկ առաջին դատվածությունը վերաբերում էր 2016 թվականին Երեւանի «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանությանը։ Նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել եւ սահմանվել էր փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով, որից էլ համաներմամբ ազատ էր արձակվել 2018-ի դեկտեմբերին։

Ինչ վերաբերում է այս գործին՝ 20 000 դրամ տնից հափշտակելուն, ապա Գուրգեն Գուգենի Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ավազակությամբ Արաբկիր վարչական շրջանի 38-րդ փողոցի 7-րդ առանձնատան խոհարարուհի Տոնյա Մանուկյանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, գնացել էր նշված բնակարան, դանակով սպառնացել, վնասել հոր համար թանկ համարվող պատի նկարները եւ պահանջել իրեն տալ դրամապանակում եղած ամբողջ գումարը։ Հափշտակել էր 20000 դրամ եւ լսելով հոր ոտնաձայները՝ ձեռքին բռնած դանակները գցել էր գետնին եւ դիմել փախուստի: Դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գուրգեն Գուրգենի Արսենյանն իրեն մեղավոր չէր ճանաչել եւ ցուցմունք էր տվել հոր հետ վատ հարաբերություններ ունենալու մասին։ Դատարանը Գուրգեն Արսենյանի մեղադրանքը վերաորակավորել է եւ մեղավոր ճանաչել 2020–ի գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

ՀԱՐՍԻ ԱՂՄԿՈՏ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

Անհետեւանք մնաց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի դեմ հարուցված քրեական գործը: Այս տարվա փետրվարի 27-ին Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք է: Մինչդեռ վարույթը, ասում են, կարճվել է գործուն զղջման հիմքով: Այսինքն՝ մարդն ընդունել է մեղքը, օրենքով սահմանված կարգով՝ ներել են եւ վերջ:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 31-ին ԱԱԾ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 վայրում)։ Ըստ ՔԿ-ի` պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Այս գործով Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել էր երկու ամսով:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹՈՌԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԷՐ

Կարճվեց նաեւ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ գրանցված միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթը: 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն քոլեջի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել: Այդ առթիվ հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր, ՔՊ-ական պատգամավորի թոռը չպատժվեց: Նախաքննության ընթացքում ստացվել էին նշված երկու անչափահասների դիմումներն առ այն, որ հաշտվել են միմյանց հետ եւ ցանկանում են, որ հաշտության հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, միջնորդություն էր ներկայացվել դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիման վրա վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել էր եւ քրեական վարույթը կարճվել: Իսկ թե ինչպես է դանակահարվողը ներել դանակահարողին, միայն պատգամավոր Գագո պապը կիմանա:

Այսքանից հետո, երբ ՔՊ-ականները կխոսեն կոռուպցիայից, ամենաթողությունից ու ժողովրդավարությունից, թող մի հատ իրենց շուրջը նայեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top