Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․ Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներ ՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am «Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներին Կոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն Աշոտյան Ալիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնական Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Տոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուր

«Ժողովուրդ». Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին. մյուսների մասով գործը կարճվել է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ազգային ժողովը եւ քննչական կոմիտեն գլխիվայր շուռ տված քրեական գործը մնացել է միայն Հովիկ Աղազարյանի որդու ուսերին։

ՔԿ ղեկավարի սկանդալային հայտարարությունից հետո խաղաքարտեր են բացվում, որոնք թիրախավորում են կոնկրետ մարդկանց։

Այսպիսով՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելքի տակ է վերցրել։

2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումար՝ համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ իր ընկերության անունով, վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ՝ պայմանով, որ վերադարձի ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն, որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց:
Տ.Հ.-ն Տիգրան Հովհաննիսյանն է, ով անցել է այս դեպքի վարույթով, սակայն նրա գործը կարճվել է, իսկ թիրախում մնացել է Հովիկ Աղազարյանի որդին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը պատմել է, թե քրեական գործն ինչ փուլում է։

««Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյան. ավտոմեքենաների ներկրման ու ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված գործընթացում ենթադրաբար պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով դեռեւս 2023 թվականին կալանավորվել էի, ինձ մեղադրանք էր ներկայացվել խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար:

Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դեռեւս 2024 թ. հունիս ամսին դադարեցվել էր, նախաքննական մարմինը գտել էր, որ իմ արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, այսինքն՝ հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել էր, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել»:

Տիգրան Հովհաննիսյանը փոխանցեց նաեւ, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնց հետ կապված բազմաթիվ քրեական գործեր կան: Հովիկ Աղազարյանի ու քննչական կոմիտեի նախագահի միջեւ քննարկված թեման իր հետ բացարձակ կապ չունի, ոչ էլ կարող է կապ ունենալ, քանի որ իր գործը վաղուց է ավարտվել: Հովիկ Աղազարյանի որդին նույնպես զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ եւ իր հետ ո՛չ առնչություն է ունեցել, ո՛չ համագործակցել է, եւ նրա հետ կապված քրեական գործը, որքանով որ ինքը տեղյակ է, դեռ քննության փուլում է:

Ստացվում է, որ ավտոներկրողների գործերից որոշ գործեր կարճված են, եւ Հովիկ Աղազարյանի որդին թիրախում մնացած միակ անձն է այսօրվա դրությամբ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նա կապեր է օգտագործել, ապօրինություններ արել, դրա համար գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ ավտոմեքենաներն էլ արգելանքի տակ են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէՄաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…Մակրոնին մեկ հարց է տանջումՍարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ ՓաշինյանՄենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասինՄխիթարյանը պետք է հեռացվեր խաղադաշտից. ՊեդրիՍպասվում է հորդառատ անձրև, առանձին հատվածներում՝ կարկուտՓաշինյանը մայիսի 9-ին կմեկնի ՄոսկվաԻնչպես է Մխիթարյանը որդու հետ նշում «Ինտերի» հաղթանակը(տեսանյութ)Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴԹուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետոԹրամփը սպառնացել է ԻրանինԶախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասինՊապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերՍի Ծինփինի այցը Մոսկվա դիտարկվել է՝ որպես ազդանշան ԱՄՆ-ինԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ ԵվրահանձնաժողովԳերմանիան նախազգուշացրել է մայիսի 9-ին Ռուսաստանի վրա Ուկրաինայի հնարավոր հարձակման մասինԿադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացելՀայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top