Մոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ Ալլահվերդյանը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է Պուտինին Արևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջից Երեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիան ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակ Ռուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասին Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը Ոստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունը Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին

Հարված թիկունքի՞ց, թե՞ մտավոր սեփականության յուրացում «Առաքելություն Հայաստան» հկ-ի կողմից

Տեսանյութեր

Օրեր առաջ «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի  կողմից տեղի է ունեցել «Միասին» հկ-ի մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, ինչի՞ մասին է խոսքը եւ ի՞նչ գործընթաց է հաջորդել պաշտոնական հաղորդագրության, ինչպես նաեւ «Միասին» հկ-ի կատարած  ահռելի աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին «Իրավունք ՏՎ»-ի տաղավարում զրուցել ենք «Միասին» կրթամշակությանին, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ի նախագահ ԳԵՎՈՐԳ ՉԻՉՅԱՆԻ եւ  հկ-ի անդամ» «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ճամբարի համակարգող ՍԻՐՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ՀԵՏ:

Նկատենք, որ  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի սոցիալական աշխատողը ժամանակին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում իր գովեստի խոսքերն ու շնորհակալությունն է հայտնել «Միասին» հկ-ին եւ հույս հայտնել հետագա համագործակցության համար։ 

-Պարոն Չիչյան, ե՞րբ է հիմնադրվել «ՄԻԱՍԻՆ» հասարակական կազմակերպությունը և հակիրճ ներկայացրեք «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի հիմնական գործունեության թիրախային խմբերը:

- «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին:

«ՄԻԱՍԻՆ» ՀԿ ուշադրության կենտրոնում գյուղական կյանքի աշխուժացումն է, հասարակության խոցելի խմբերը՝ հաշմանդամներ, տարեցներ, Արցախից տեղահանված, Արցախյան պատերազմներից տուժած, զոհված քաղաքացիների ընտանիքներ և այլք:

«Միասին» ՀԿ-ի նպատակն է համահայկական հարթակներից մեկը դառնալով՝ նպաստել ազգային ներուժի ու ջանքերի միավորմանը, կրթամշակութային, սոցիալական, հոգևոր առկա խնդիրների լուծմանը՝ Հայաստանի բնակչության, արցախահայության և սփյուռքահայերի տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի շրջանում, կյանքի ամենատարբեր ոլորտներում: Վերջինիս տեսլականներից է՝ նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Մեր կազմակերպությունը գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրել է զգալի աշխատանք՝ կյանքի կոչելով սոցիալական, կրթամշակութային, բարեգործական շուրջ երկու տասնյակ ծրագրեր ու նախագծեր, որոնք մեծ արձագանք են գտել Հայաստանում և Սփյուռքում,հանրության շրջանում արժանացել հավանության:

Մեր մասշտաբային ծրագրերից էր 2023 թվականին Հայաստանից և Արցախից տեղահանված 20 տարեցների համար Ծաղկաձորում կազմակերպած «Ոսկե սերունդ» հնգօրյա սոցիալ-կրթական ամառային ճամբարը՝ ուղղված տարեցների հիմնախնդիրների բարձրացմանը և երիտասարդ ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:

 

- Օրեր առաջ «Միասին» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից տեղի է ունեցել «Միասին» ՀԿ-իմտավոր սեփականության յուրացում ուգրագողություն, մանրամասնեք խնդրեմ ինչի՞մասին է խոսքը:

 

- Ինչպես նշեցի, «Միասին» ՀԿ-ն 2023 թվականին Հայաստանում առաջին անգամ իրականացրեց սոցիալապես անապահով, միայնակ ապրող տարեցների համար (այդ թվում՝ Արցախից տեղահանված) իր բովանդակությամբ և ձևաչափով աննախադեպ, Հայաստանում և Սփյուռքում մեծ հնչեղություն ստացած «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական անվճար ճամբարը: Նպատակը մեկն էրհասարակության ուշադրությունը բևեռել տարեցներիհիմնախնդիրներին, նրանց մի քանի օրով կտրելառօրյա հոգսերից ու ապրումներից, ցուցաբերելսոցիալ-հոգեբանական աջակցություն` կազմակերպելով օգտակար և հետաքրքիր ժամանց, կրթամշակութային, սոցիալական, հոգեբանականզանազան միջոցառումներ և հանդիպումներ, հոգևորզրույցներ:

2023 թվականին ծրագիրն իրականություն դարձավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրում հիմնականում ընդգրկվել են «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի երևանյան և համայնքային կենտրոնների շահառուները, ինչպես նաև «Միասին»-ի կողմից ընտրված շահառուներ Էջմիածին և Երևան քաղաքներից:

2024 թվականին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, նկատի առնելով իրենց շահառուների գոհունակությունն ու ծրագրից ստացած տպավորությունները, մեզ առաջարկեց ծրագիրն իրականացնել համատեղ ուժերով 4 փուլնախատեսված էր իրականացնել ամռանը, 2-ը՝աշնանը։ Նախանշվում էր նաև ծրագիրը համատեղ իրականացնել տարվա բոլոր ամիսներին:

Ամառային ճամբարի 4 փուլն իրականություն դարձավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրին մասնակցեց ընդհանուր առմամբ 111 շահառու: 

«Միասին» ՀԿ-ն, որը համարվում է նշյալ ծրագրի իրավատերը, սոցիալական ցանցերից պատահաբար տեղեկանում է, որ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորմամբ Ծաղկաձորում 2 փուլով իրականացնում է աշնանային հնգօրյա ճամբար՝ իրենց շահառու տարեցների համար:

Բնականաբար, շատ հասկանալի պատճառներով, այն չի կրում «Ոսկե սերունդ» անվանումը (ծրագիր, որի հեղինակային իրավունքները, որպես մտավոր սեփականություն, ի պահ են տրված «Հայհեղինակ» ՀԿ-ին):

Երբ հիշյալ կազմակերպությունից պահանջեցինք ներկայացնել ծրագիր-ժամանակացույցը՝ մեզ համար պարզ դարձավ, որ այն իր գաղափարական, նպատակային, բովանդակային շեշտադրումներով «Միասին» ՀԿ-ի «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի կրկնօրինակումն է (կառուցվածքային գրեթե աննշան փոփոխություններով)։

 

 

- Ի՞նչ գործընթաց է հաջորդել Ձերհայտարարությանը:

- Թե գործընթացներն ինչ փուլ կթևակոխեն, կարծում ենք՝ կապված է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի արձագանքից: Մեր նպատակը ստեղծված իրավիճակին արդարացի, ազնիվ լուծում տալն է և առանց միմյանց նվազ հոգս պատճառելով՝ վերականգնել մեր կազմակերպության ոտնահարված իրավունքները:

Առհասարակ, կարծում ենք, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից նման արարքն ո՛չ միայն հեղինակային իրավունքի կոպիտ խախտում է, մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, այլև գործընկերային էթիկայի ու հարաբերությունների նսեմացում:

Մենք հարգում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ ձևավորած համագործակցությունը,միասին իրականացրած ահռելի աշխատանքը,ներդրած ժամանակն ու ռեսուրսները՝ ծրագրի բարեհաջող կատարման համար և նույն վերաբերմունքն էլ ակնկալում էինք նրանցից:«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը, սակայն, նախընտրեց գործել «միայնակ»՝ անտեսելով բոլոր պայմանավորվածություններն ու գործընկերային նորմերը՝ «Միասին» ՀԿ-ինհասցնելով բարոյական և իրավական վնաս:

Այս հանգրվանում հորդորում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին՝ դադարեցնել հետայսու ծրագրի իրականացումը: Մենք միշտ բաց ենք եղել քննարկումների առջև և հիմա էլ բաց ենքառողջ բանակցությունների՝ ստեղծված իրավիճակին ճիշտ հանգուցալուծում տալու համար։

Առավել մանրամասն առաջարկվող տեսանյութում

 






Մոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top