Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Հայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին

Սպորտ

 

«Փյունիկ» ՖԱ-ն միանում է իր ֆան շարժման՝ «Սեկտոր 18»-ի պահանջին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականի վերաբերյալ:

Այս մասին երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

««Փյունիկ» ՖԱ-ում նաև լիովին համակարծիք են Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումների` FAF-ի ու Red Eagles-ի, ինչպես նաև այլ ակումբների երկրպագուների բարձրաձայնած հարցերի հետ, ու վստահ ենք, որ երկրպագուների կարծիքը պետք է վճռորոշ լինի, քանի որ ֆուտբոլն, առաջին հերթին, պատկանում է հենց նրանց:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին ոչ միայն խիստ մտահոգում են Հայաստանի ազգային հավաքականի ու տարբեր տարիքային հավաքականների ոչ հուսադրող ելույթները, մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրները, այլև հայկական ակումբային ֆուտբոլում տիրող իրավիճակը. իր գործունեությունը դադարեցրած 5 ակումբ,Պրոֆեսիոնալ լիգայի չիրականացած ծրագիր և ՀՊԼ հանդիպումները աշխատանքային օրերին, ժամերին նշանակելու արատավոր շրջանը:

Այսպիսով, Հայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակով, որի հետևանքով իրավիճակն արդեն դառնում է օրհասական:

Մենք միասնության կոչ ենք անում Բարձրագույն խմբի ներկայացուցիչ ակումբներին և հորդորում չլռել, հրապարակավ գնահատական տալ ՀՖՖ ղեկավարության կատարած աշխատանքին ու հայտնել իրենց դիրքորոշումը»,-ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ