Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Փաստ». Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկություններ հրապարակվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ Ի մասնավորի, նա և իր գործընկերը հիմնել են «Հանքագործ» ՍՊԸ-ն և դարձել Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33-ական տոկոսի բաժնետեր։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ում ֆինանսական լուրջ խնդիրներ են եղել, հանքը լիարժեք չի շահագործվել, առկա են եղել նաև աշխատավարձերի պարտքեր, ըստ այդմ՝ ընկերությունը վաճառքի է հանված եղել, ու այն գնել են Նարեկ Նալբանդյանն ու նրա գործընկերը: 

Հետաքրքիր օրինաչափությամբ, Նալբանդյանի վերջին շրջանի գնումները, այսպես ասած, պրոբլեմատիկ են՝ այն առումով, որ նրա գնած միավորները կա՛մ ճգնաժամի մեջ են եղել, կա՛մ փակվելու եզրին, կա՛մ ընդհանրապես փակված: Այսինքն, «իշխանությունների սրտի օլիգարխը» յուրատեսակ «փրկչի» դերում է հանդես գալիս՝ պարզերես անելով իշխանություններին, «կաղացող» կազմակերպությունները գնելով ու ոլորտում առաջատար դարձնելով: 

Օրինակ՝ Ծաղկաձորի «Գելդեն փելես» հյուրանոցային համալիրը մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից 2019-ին նվիրաբերվեց պետությանը, սակայն վերջինս 2,5 տարի չէր կարողանում վաճառել այն: Միայն մեծ ջանքերից ու մի քանի անհաջող աճուրդից հետո կառավարությանը հաջողվեց հյուրանոցը վաճառել Նարեկ Նաբանդյանին։ Հիմա էլ, փաստորեն, Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքն է գնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ