Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«Սյունիք» ակումբը աջակցում է ՀՖՖ-ին և Արմեն Մելիքբեկյանին

Սպորտ

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հանդես է պաշտոնական հայտարարությամբ։

«Ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

«Սյունիք» ՖԱ-ն ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին։

ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում «Սյունիք» ՖԱ-ն սատարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ քվեարկելով նրա օգտին:

Ակումբը հասկանում է երկրպագուների կողմից Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքների վերաբերյալ դժգոհությունը։

Այնուամենայնիվ, հայկական ֆուտբոլը նաեւ մասսայական ֆուտբոլն է, մանկապատանեկան ֆուտբոլը, ֆուտզալը, կանանց ֆուտբոլը, ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Այս ոլորտներում վերջին տարիներին

ՀՖՖ-ի կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքներն ակներեւ են, իսկ խնդիրները պահանջում են անհապաղ լուծումներ, որոնք հնարավոր են ֆուտբոլային ընտանիքի միասնական ջանքերի շնորհիվ։

Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ