Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Զանգվածային ծեծկռտուք, 3 հեռացում. Սպարտակը մոսկովյան դերբիում հաղթել է ԲԿՄԱ-ին թրիլերային խաղում

Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 14-րդ տուրում հանդիպել են ԲԿՄԱ-ն և «Սպարտակը»։ Թիմերը խաղացել են Մոսկվայի ՎԵԲ Արենա (ԲՍԿԱ Արենա) մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է «Սպարտակի»՝ 2։0 հաշվով հաղթանակով:

45-րդ րոպեին «Սպարտակի» հարձակվող Թեո Բոնգոնդան գրավել է մրցակցի դարպասը՝ տուգանայինից կատարած հարվածով դառնալով գոլի հեղինակ: 57-րդ րոպեին զանգվածային ծեծկռտուքից հետո խաղադաշտից հեռացվել է ԲԿՄԱ-ի պաշտպան Վիլիան Ռոշան՝ մրցակցի խաղացողներին բռունցքներով հարվածելու համար։

Խաղի վերսկսումից հետո մրցավարը որոշել է դիմել VAR-ի օգնությանը, ինչից հետո կարմիր քարտ է ցույց տվել նաև «Սպարտակի» կիսապաշտպան Ռուսլան Լիտվինովին՝ ագրեսիվ պահվածքի համար։

85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացել է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Իվան Օբլյակովը։

Խաղի վերջնական արդյունքը 90+8-րդ ձևակերպել է հարձակվող Խեսուս Մեդինան՝ 2:0։

ԲԿՄԱ-ն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում վեցերորդ տեղում է: Թիմը 14 խաղում վաստակել է 24 միավոր։ «Սպարտակը» վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Առաջին տեղում «Կրասնոդարն» է, որը 13 խաղից հետո ունի 33 միավոր։

Աղբյուրը՝ Armsport.am:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ